Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

15.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.01.2011  -ից մինչեւ   15.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն օրենք)

010.0019.150111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ազգային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ ազգային մարմնին և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածը «միջազգային պայմանագրերին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

15 հունվարի 2011 թվականի

ՀՕ-19-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-19-Ն օրենք