(ուժը կորցրել է 17.12.03 ՀՕ-66-Ն օրենք)
i
010.0257.241198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի
կողմից
27 հոկտեմբերի 1998թ.
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 5000 դրամի չափով:
ՀՈԴՎԱԾ 2. Գործավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 30 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 33 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (30-ժամյա աշխատանքային շաբաթ)` 40 դրամ:
ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող 1000 դրամ նվազագույն աշխատավարձի չափը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
24 նոյեմբերի 1998թ.
ՀՕ-257