040.0640.171098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 1998 թվական թիվ 640
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մշակութային և հոգևոր արժեքների տարածումն ապահովելու և հեռուստադիտողների բարոյական-գեղագիտական ու կրթական զարգացմանը նպաստելու, Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումները լայնորեն լուսաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ մշակութային հեռուստաալիք ստեղծելու «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը թույլատրել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել մետրային տիրույթով հեռուստաարձակման նպատակով «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագիր` դրանում ներառելով «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի ազգային հեռուստատեսության հեռարձակման ցանցի զարգացման նպատակով միանվագ վճարում կատարելու լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից: