Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐ ...

20.02.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2021  -ից մինչեւ   20.02.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.2023 թիվ 181-Ն որոշում)

i

040.0319.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2010 թվականի N 319-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

i

(ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 4-ի

N 319-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

i

2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ (չներառելով ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:

(2-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

2.1. Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 7-րդ, 28-րդ, 29-րդ և 33-րդ կետերով սահմանված դեպքերում` ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության` թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի` վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:

(2.1-ին կետը լրաց. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

2.2. Սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերում խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը, տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված, առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդի ժամանակահատվածը) կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

(2.2-րդ կետը լրաց. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

3. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը` համաձայն ձևի, որոշում կայացնելու օրվանից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

(3-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

4. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի (այսուհետ` նաև նախարարություն) պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում` կարող է հրապարակվել նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո` առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո` 10-րդ աշխատանքային օրը:

(5-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

6. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ` տասնհինգ աշխատանքային օրով, որի վերաբերյալ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտարարություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի պահանջների:

(6-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

7. Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

i

8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում` խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամների կողմից:

(8-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

10. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).

3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ).

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում` էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին.

5) ինքնակենսագրություն:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:

i

12. Հաստատության տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում`

1) ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար` այդ մասին դիմելուց հետո.

2) տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

(12-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

13. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացմամբ դպրոցի խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը հայտերի ընդունման ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում (ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները)` խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի մասնակցությամբ` նաև առցանց եղանակով` այդ մասին պատշաճ ձևով ծանուցելով մասնակիցներին:

(13-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

13.1. Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշում է համապատասխան խորհուրդը` հաշվի առնելով հավակնորդների թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ:

(13.1-ին կետը լրաց. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

13.2. Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում` հանդիպումից առնվազն 2 օր առաջ:

(13.2-րդ կետը լրաց. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

14. Հավակնորդը քննարկմանը չմասնացելու դեպքում չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

(14-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

15. Քննարկման արդյունքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն: Մանկավարժական և ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության ընթացքը և արդյունքները նույն օրն արձանագրվում են և քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում (պատասխանատու` խորհրդի նախագահ)` մինչև սահմանված կարգով արխիվացվելը: Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են հաստատության պաշտոնական կայքում:

(15-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

16. Հաստատության տնօրենի ընտրության քվեարկությանը խորհրդի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ներկայացված անդամներից մասնակցում են միայն մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացրած անդամները: Նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք: Եթե դպրոցի խորհրդի նախագահը ուսումնական հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհուրդների ներկայացուցիչ է, ապա վերջինս մրցույթ հայտարարած մյուս հաստատության տնօրենի ընտրությանը մասնակցում է առանց քվեարկության իրավունքի:

(16-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

17. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում անցկացված քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է հաստատության տնօրենի` համապատասխան խորհրդի թեկնածուն:

(17-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

18. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև` անկախ ստացած ձայներից: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդները երկուսն են, և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:

(18-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

19. Եթե տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթին դիմել է մեկ հավակնորդ, ապա քվեարկության ընթացքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Որոշումն ընդունվում է առավելագույն ձայների հիման վրա, իսկ ձայների հավասարության դեպքում հավակնորդը համարվում է չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն:

i

20. Մրցույթի անցկացման ժամանակ սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրմամբ կառավարման խորհրդում ընդգրկված անդամների համար: Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհուրդների կողմից առանձին խորհրդում կամ միացյալ խորհրդում առաջադրված անդամի կողմից սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում, քվեարկության արդյունքներն ամփոփելիս, տվյալ անդամի ձայնը հաշվարկվում է համապատասխան խորհրդի քվեարկության արդյունքին համապատասխան: 18-րդ և 19-րդ կետերով սահմանված ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից թեկնածու չունենալու դեպքերում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրմամբ կառավարման խորհրդում ընդգրկված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:

(20-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

21. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհրդի անդամ կամ տնօրեն (տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) հանդիսացող հավակնորդը չի մասնակցում համապատասխան խորհրդում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:

(21-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

22. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) մասնակցությամբ:

23. Մրցույթին, այդ թվում` հետաձգված, ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար խորհուրդը գրավոր դիմում է նախարարություն` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` միաժամանակ դրա մասին տեղեկացնելով նաև խորհրդի բոլոր անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

24. Ներկայացուցիչը մրցույթի ժամանակ պարտավոր է`

i

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) ուսումնասիրել սույն կարգի 15-րդ կետով սահմանված արձանագրությունները.

4) մրցույթի արդյունքներն ամփոփելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:

(24-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

25. Առանձին խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

26. Միացյալ խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է տնօրենի ընտրության ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Միացյալ խորհրդի դեպքում նիստին չեն մասնակցում այլ հաստատության (կամ հաստատությունների) ծնողական և մանկավարժական խորհուրդների և համայնքի (կամ համայնքների) ներկայացուցիչները:

27. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրով, եթե`

1) խորհրդի նիստն իրավազոր չէ.

2) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

28. Հետաձգված խորհրդի նիստը սույն կարգի 27-րդ կետով սահմանված հիմքերով չկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան:

29. Մրցույթին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան:

30. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց` տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:

31. Մրցույթի ընթացքը ձայնագրվում և արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ, ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում` սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան:

i

32. Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայներով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

(32-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

33. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և սույն կարգի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:

34. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

35. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում`

i

1) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից կամ`

2) դատական կարգով:

(35-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

36. Սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման և բողոքի ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է` նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:

(36-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

37. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(37-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

38. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2 անդամ, որոնցից 1-ը հանրակրթության վարչության ներկայացուցիչն է և հանձնաժողովի նախագահը, լիազորված մարմնի 2 մասնագետ և տեղական ինքնակառավարման մարմնի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) 1 լիազոր ներկայացուցիչ` 5 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար:

(38-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամներից առնվազն 3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:

(39-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

40. Հանձնաժողովի նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

i

41. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Հանձնաժողովը կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացվելիս չեն պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` այն համապատասխան լիազոր մարմնին տրամադրելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը տեղեկացնում է նաև բողոք ներկայացնողին և մրցույթն անցկացրած խորհրդին:

(41-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

42. (42-րդ կետի գործողությունը դադարեցվել է, սակայն չի սահմանված թե այն ուժը կորցրել է թե անվավեր է ճանաչվել թե չեղյալ է ճանաչվել / «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս/` 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

43. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության արդյունքների մասին մրցույթի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

(43-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

44. Լիազորված մարմինը` գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը, իսկ սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերի արդյունքում ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(44-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1380-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)

45. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և առնվազն վերջին 3 տարում երեխայի իրավունքներով զբաղվող կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ` հասարակական կազմակերպություններ):

46. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել հաստատության խորհրդի նախագահին` նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության կամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին 3 տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար` լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:

47. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր` խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

48. Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):

49. Խորհրդի նախագահը սույն կարգի 46-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին` դրա մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգի 45-րդ կետում նշված պահանջին: Արտակարգ դրության պայմաններում խորհուրդը կարող է սահմանափակել դիտորդների թիվը` թույլատրելով գրանցվել և ներկա գտնվել մրցույթին առավելագույնը երեք դիտորդի` նախապատվություն տալով առաջին երեք դիմողին:

50. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված` խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:

51. Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը` մասնակիցներից որոշակի հեռավորության վրա` պահպանելով լռություն:

52. Դիտորդի կողմից սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

 

Ձև

 

Մրցույթի հայտարարություն

 

___________________________________________________

                  (ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված` պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` _______________________________________________________________________ - ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ________________________________________ -ում

(ուսումնական հաստատության անվանումը)

 

202__ թվականի ___ -ից մինչև ___ -ը ներառյալ, ամեն օր` ժամը ___ -ից

մինչև ժամը ___ -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով

սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 202__ թվականի ___ -ին` ժամը ___ -ին,

______________________________________________________________________

______________________________________________________________________

         (ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

 

Տեղեկությունների համար դիմել _________________________________________

______________________________________________________________________

(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային

հասցեն):

 

(հավելվածը խմբագրվել է 11.02.2021 թիվ 161-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2010
N 319-Ն
Որոշում