Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱ ...

16.09.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.2010  -ից մինչեւ   16.09.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

i

040.0284.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 284-Ն

 

i

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 25-ի

N 284-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

2. Հոգեկան կամ վարքային ծանր խանգարումներ` հաճախակի, երկարատև սրացումներով

3. Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

4. Մտավոր զարգացման խանգարումներ

5. Թմրամոլություն, թունամոլություն, ալկոհոլիզմ

6. Էպիլեպսիա` հաճախակի նոպաներով և բնավորության փոփոխությամբ

7. Լեզվի և խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ

8. Խլություն` 4-րդ աստիճանի` պրոթեզավորման բացակայության դեպքում

9. Շնչական օրգանների տուբերկուլյոզ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 284-Ն
Որոշում