Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐ ...

 

 

040.1419.141209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1419-Ն

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(2-րդ մաս)

 

61. Արտադրական շենքերի արտաքին ապակեպատվածքի համար պետք է ընտրվեն ապակիներ (ապակեկապոցներ), որոնք շահագործման նորմալ պայմաններում (ներքին օդի 18 C ջերմաստիճանի դեպքում) և ամենացուրտ հնգօրյակի ջերմաստիճանին հավասար 0,92-ի ապահովությամբ օգտագործման շրջանի համար` ըստ բազմամյա օդերևութաբանական դիտարկումների տվյալների, ապահովում են պատուհանի կենտրոնում ապակու ներքին մակերևույթի ջերմաստիճանը ոչ պակաս 0 C-ից:

62. Արտաքին աղմկապաշտպան ապակեպատումը նախատեսվում է օդային աղմուկի նվազեցման համար:

63. Շինվածքները պետք է ունենան աղմկապաշտպանիչ հետևյալ ցուցանիշները`

1) Ռվ (Rw) - օդային աղմուկի նվազեցման ինդեքս.

2) ՌԱ ավիա (RA avia) - օդային տրանսպորտի օդային աղմուկի նվազեցման ինդեքս.

3) ՌԱտրանս (RA trans) - վերգետնյա տրանսպորտի օդային աղմուկի նվազեցման ինդեքս:

64. Շինվածքների աղմկապաշտպանիչ ցուցանիշներն ընտրվում են` կախված շենքերի և շինությունների դասավորվածությունից:

65. Աղմկապաշտպանիչ ապակեպատվածքն օգտագործվում է այն շենքերի և շինությունների արտաքին ապակեպատվածքի համար, որոնք մերձակա են տրանսպորտի ինտենսիվ շարժման մայրուղիներին, օդանավակայաններին, աղմկոտ արտադրություններին, մարզադաշտերին և զվարճանքի օբյեկտներին:

66. Շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների աղմկապաշտպանության նվազագույն պահանջները տրված են N 13 աղյուսակում:

 

Աղյուսակ N 13

 

Շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների աղմկապաշտպանության նվազագույն պահանջների ցուցանիշները

 

.______________________________________________________________.

|Սենքերի նշանակությունը  |RA տրանս-ի պահանջվող մեծությունները` |

|                        |դԲԱ, շենքի ճակատի մոտ ձայնի համարժեք |

|                        |մակարդակների դեպքում` դԲԱ, տրանսպորտի|

|                        |առավել ինտենսիվ երթևեկության  ժամանակ|

|                        |(ցերեկվա ընթացքում, «պիկ» ժամերին)   |

|                        |_____________________________________|

|                        |  60  |   65  |  70   |  75  |  80   |

|________________________|______|_______|_______|______|_______|

|1. Բուժական հիմնարկների |  15  |   20  |  25   |  30  |  35   |

|հիվանդասենյակների,      |      |       |       |      |       |

|բժշկական հիմնարկների    |      |       |       |      |       |

|առանձնասենյակներ,       |      |       |       |      |       |

|բնակելի սենքեր          |      |       |       |      |       |

|________________________|______|_______|_______|______|_______|

|2. Աշխատասենյակներ,     |   -  |   -   |  15   |  20  |  25   |

|առանձնասենյակներ`       |      |       |       |      |       |

|վարչական շենքերում և    |      |       |       |      |       |

|օֆիսներում              |      |       |       |      |       |

.______________________________________________________________.

 

XII. ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

67. Թերթապակին (այդ թվում` թափանցիկ, գունավոր, ծածկույթով, բազմաշերտ, հրակայուն, մխված, դեկորատիվ ապակի), տրամատային ապակին, ապակե բլոկներն էկոլոգիապես անվտանգ են: Արտադրության գործընթացում, տեղափոխման, պահման և օգտագործման ժամանակ շրջակա միջավայր չեն արտանետում տոկսիկ նյութեր և ճառագայթավտանգ չեն:

68. 71-րդ կետում նշված շինվածքների օգտահանումը պետք է կատարվի արդյունաբերական վերամշակման եղանակով:

69. Հերմետիկներ, մետաղական իրեր պարունակող ապակուց շինվածքների (ապակեկապոցներ և ամրանավորված ապակի) թափոնների օգտահանման ընթացքում պետք է բաժանվեն մասերի (բացի այն շինվածքներից, որոնց թափոնների օգտահանումն արդյունաբերական վերամշակման չի ենթարկվում): Շինվածքի կազմության յուրաքանչյուր տարի ենթակա է առանձին-առանձին օգտահանման:

70. Մասնատումը պետք է կատարվի ըստ տեխնոլոգիական փաստաթղթերի և անվտանգության տեխնիկայի պահանջների:

71. Արդյունաբերական վերամշակման չենթարկվող ապակու թափոնների օգտահանումը կատարվում է մասնագիտացված պոլիգոններում:

 

XIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆԸ

 

72. Շինվածքները պետք է պահվեն և փոխադրվեն փաթեթավորված և մակնշված:

73. Շինվածքները պետք է փաթեթավորված լինեն արկղերի, փաթեթների, բուրգերի, բեռնարկղերի կամ այլ տեսակի տարաների մեջ, ապակու պաշտպանությունը պատահական հարվածներից, կոշտ իրերի հետ հպումից և թրթռումից ապահովելու համար: Շինվածքները տեղադրվում են տարայի մեջ մեղմիչ նյութի վրա, որը չի պարունակում քերծող ներառուկներ և ապահովում է շինվածքի պահպանվածությունը: Արկղերը, բեռնարկղերը և այլ տեսակի տարաներ պետք է պահպանեն հաշվարկային բեռնվածքները փոխադրման և պահման պայմաններում` համապատասխան սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և բեռների փոխադրման կանոններին: Տարայի նորմատիվ փաստաթղթերում պետք է նշված լինի տարայի մեջ բեռնվող արտադրանքի առավելագույն քանակը:

74. Շինվածքների վրա պետք է ցանված լինի հատուկ փոշի` վերաշարված թղթով, ծալքավոր ստվարաթղթով և այլ միջադիր նյութերով, քերծող ներառուկներ չպարունակող և ապակու հետ չփոխազդող:

75. Շինվածքների մակնշումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

1) բազմաշերտ ապակուց շինվածքներ` պետք է ունենան մակնշում: Բազմաշերտ ապակուց յուրաքանչյուր շինվածքի վրա, աշխատանքային գոտու ներքևի ձախ անկյունում (կախված ապակուց շինվածքի դիրքից լուսաթափանց կոնստրուկցիայում) նշում են հստակ չլվացվող մակնշում, որը կարդացվում է սենքից և պարունակում է`

ա. անվանումը և (կամ) արտադրող կազմակերպության ապրանքանիշը,

բ. պատրաստման ամիսը և տարեթիվը,

գ. բազմաշերտ ապակու պայմանական նշանը.

2) մխված ապակի` յուրաքանչյուր ապակու վրա, ներքևի ձախ անկյունում (համեմատ սենքին) նշում են հստակ չլվացվող մակնշում, որը պարունակում է`

ա. անվանումը և (կամ) արտադրող կազմակերպության ապրանքանիշը,

բ. մխված ապակու պայմանական նշանը:

Ծածկույթով մխված ապակին մակնշում են ներքևի ձախ անկյունում այն կողմից, որտեղ ծածկույթ չկա.

3) ապակեկապոցներ` յուրաքանչյուր ապակեկապոցի վրա (հեռավորական շրջանակի վրա կամ ներքևի ձախ անկյունում) նշում են հստակ չլվացվող մակնշում, որը կարդացվում է սենքից և պարունակում է`

ա. անվանումը և (կամ) արտադրող կազմակերպության ապրանքանիշը,

բ. պատրաստման ամիսը և տարին:

Այն դեպքում, երբ ապակեկապոցում օգտագործվում է բազմաշերտ կամ մխված ապակի, մակնշումն ապակեկապոցի վրա պետք է պարունակի պայմանական նշան կամ էլ դասավորված լինի այնպես, որ տեսանելի լինի բազմաշերտ կամ մխված ապակու մակնշումը.

4) հրակայուն ապակի` յուրաքանչյուր հրակայուն ապակու վրա նշում են հստակ չլվացվող մակնշում, որը պարունակում է`

ա. անվանումը և (կամ) արտադրող կազմակերպության ապրանքանիշը,

բ. պայմանական նշանը և (կամ) առևտրային մակնիշը,

գ. հրակայունության դասը,

դ. հաստությունը, մմ,

5) թերթապակու, ամրանավորված, զարդանկարավոր (նախշավոր), դեկորատիվ, ծածկույթով ապակիների համար մակնշումն ապակու վրա պարտադիր չէ:

76. Մակնշումն ապակե բլոկի, ինչպես նաև շինվածքի տարայի վրա պետք է լինի արտադրանքի մասին` հետևյալ տեղեկություններով`

1) անվանումը և (կամ) արտադրող կազմակերպության ապրանքանիշը.

2) ապակու (շինվածքի) պայմանական նշանը և (կամ) ապակու (շինվածքի) առևտրային մակնիշը.

3) ապակու կամ շինվածքի քանակը հատուկ և (կամ) մ2:

 

XIV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ

 

77. Շինվածքները փոխադրում են բոլոր տեսակի փոխադրամիջոցներով այն պայմանով, որ փոխադրման ընթացքում ապահովվի արտադրանքի պահպանվածությունը և պաշտպանվի մթնոլորտային ազդեցություններից, հարվածներից և թրթռումներից: Շինվածքների տեղադրումը և ամրացումը տրանսպորտային միջոցներում պետք է կատարվեն այնպես, որ փոխադրման ընթացքում արտադրանքով տարան չկարողանա տեղաշարժվել և բեռնաթափման ժամանակ հասանելի լինի` չենթարկելով անթույլատրելի ռիսկի մարդկանց կյանքը և առողջությունը: Սպառողը և փոխադրողը պարտավոր են ծանոթանալ արտադրողի կողմից տրամադրված շինվածքների անվտանգ պահման, փոխադրման և տեղափոխման մասին տեղեկատվության հետ:

78. Բեռնարկղերով, արկղերով կամ ուրիշ տեսակի տարայով ապակու փոխադրման ժամանակ ապակին տեղադրում են այնպես, որ ապակու թերթերը և ապակուց շինվածքները դասավորված լինեն շարժման ուղղությամբ (բացի ջրային տրանսպորտով փոխադրումից):

79. Շինվածքների փոխադրման, բեռնման և բեռնաթափման ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն մեխանիկական վնասումներից պահպանվածությունն ապահովելու համար:

80. Շինվածքներով յուրաքանչյուր տարա արգելվում է տեղափոխել մարդկանց վրայով:

81. Շինվածքները (տարայով կամ առանց տարայի) պետք է պահվեն չոր ջեռուցվող փակ սենքերում: Շինվածքները չպետք է պահվեն բեռնարկղերում:

82. Ապակու թերթերը և ապակուց շինվածքները պահման ժամանակ (տարայով կամ առանց տարայի) պետք է տեղադրված լինեն հատուկ կոնստրուկցիաների վրա (բուրգեր կամ դարակաշարեր), մեղմիչ տակդիրների վրա թեք դիրքով, ուղղաձիգի նկատմամբ 3o-15o թեքության անկյունով:

83. Եթե փոխադրման տարան խոնավ է, ապա անհրաժեշտ է շինվածքը բացել փակ սենքերում և ապահովել ապակու (շինվածքի) չորացումը:

 

XVI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

84. Շինվածքներում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

XVII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգության պահանջների ապահովումը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով սահմանված կարգով:

(85-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 597-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2009
N 1419-Ն
Որոշում