030.0102.120898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ Ժ. ԽԱՌԱՏՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատախազության իրավապահ մարմինների նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Ժիրիկ Խառատյանի վրա:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 օգոստոսի 1998 թ. ՆՀ-102