040.0914.120809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2009 թվականի N 914-Ն
ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 23-ի
N 914-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են`
1) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների հաշվարկման, կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը.
2) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը:
II. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները (այսուհետ` գումարներ) սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) կողմից:
3. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը (երկրորդ հերթ), կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև տվյալ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար:
4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան կազմվող ցուցակում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) սույն կարգի 6-րդ կետին համապատասխան հաշվարկում է գումարները:
6. Գումարները հաշվարկվում են մինչև քաղաքացու մինչև 70 տարեկանը լրանալը, սակայն առնվազն 10 տարվա համար: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Գումարների հաշվարկում ներառվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը:
7. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումից հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:
8. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:
9. Եթե տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան երկրորդ հերթում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը:
10. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն:
11. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով:
12. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, ապա լուծարման հանձնաժողովի (լուծարողի) և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի չորրորդ հերթով նախատեսված` Հայաստանի Հանրապետության բյուջե կատարվող պարտադիր վճարների գծով պարտավորություններին: Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով:
13. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում չստանալու կամ այդ ժամկետում` հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` լուծարվող իրավաբանական անձի անվանմամբ հաշվին:
14. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան, քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն:
15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:
16. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին:
(16-րդ կետը փոփ. 26.01.2023 թիվ 112-Ն որոշում)
III. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարչի կողմից:
18. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը, կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև սնանկ ճանաչված տվյալ իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար:
19. Սույն կարգի 18-րդ կետին համապատասխան կազմվող ցանկում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:
20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, հաշվարկում է գումարները` դրանցում ներառելով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը:
21. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործի` պարտապանի լուծարմամբ ավարտից (լուծարման պետական գրանցումից) հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:
22. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:
23. Եթե տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը:
24. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն:
25. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով:
26. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, սնանկության գործով կառավարչի և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված հերթով նախատեսված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորություններին` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ: Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով:
27. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում` չստանալու կամ այդ ժամկետում, հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` սնանկության գործընթացում գտնվող իրավաբանական անձի անվանմամբ ենթահաշվին:
28. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ` սույն կարգի պահանջներին համապատասխան, քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչն առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն:
29. Սույն կարգի 27-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:
30. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 29-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին:
(30-րդ կետը փոփ. 26.01.2023 թիվ 112-Ն որոշում)
IV. ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(IV գլուխը լրաց. 26.01.2023 թիվ 112-Ն որոշում)
31. Սույն գլխով սահմանվում է պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն կամ պատասխանատու կազմակերպություն) լուծարման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում` վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին վնասի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրելու կարգը:
32. Սույն գլխի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձինք, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացել են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` չստանալով կամ մասնակի ստանալով աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության վնասի փոխհատուցումը, կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով:
33. Սույն գլխի շրջանակներում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելն աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահացած անձի`
1) խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չեն ստացել (կամ ստանում) կամ մասնակի են ստացել կրած վնասի փոխհատուցումը.
2) մահվանից հետո ծնված նրա երեխան, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չի ստացել (կամ ստանում) կամ մասնակի է ստացել կրած վնասի փոխհատուցումը.
3) ծնողը, ամուսինը կամ ընտանիքի անդամը (եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չի ստացել (կամ ստանում) կամ մասնակի է ստացել կրած վնասի փոխհատուցումը)` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով.
4) խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք, եթե կազմակերպության լուծարման արդյունքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պատճառով չեն ստացել (կամ ստանում) կամ մասնակի են ստացել կրած վնասի փոխհատուցումը:
34. Սույն գլխի 33-րդ կետում նշված դեպքերում վնասի փոխհատուցումը վճարվում է`
1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.
2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.
3) հիսունհինգ տարեկանը լրացած կանանց և վաթսուն տարեկանը լրացած տղամարդկանց` ցմահ.
4) հաշմանդամություն ունեցող անձանց` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար.
5) ծնողին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը (բացառությամբ այն դեպքում, երբ տասնչորս տարեկանը լրացած երեխան, թոռը, եղբայրը կամ քույրը բժշկական մարմինների եզրակացությամբ առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեն):
35. Եթե անձը սույն գլխի 33-րդ կետով միաժամանակ հանդիսանում է մեկից ավելի ենթակետերով սահմանված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, ապա վնասի փոխհատուցումը վճարվում է սույն գլխի 34-րդ կետի այն ենթակետով, որը վնասի փոխհատուցման ավելի երկար ժամկետ է նախատեսում:
36. Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում` վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին տրամադրվող վնասի փոխհատուցման (այսուհետ` վնասի փոխհատուցում) չափը որոշվում է աշխատողի` մինչև աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը ստացած միջին ամսական աշխատավարձից ելնելով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան տոկոսաչափով (տրված` բժշկասոցիալական փորձաքննական որոշմամբ), իսկ տուժողի մահվան դեպքում` վնասի փոխհատուցման չափը սահմանվում է մահացածի միջին աշխատավարձի չափով, հանած նրա խնամքի տակ գտնված, աշխատունակ անձանց բաժնեմասերը:
37. Պետական բյուջեի միջոցների հաշվին վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է կազմակերպության պետական ռեգիստրում լուծարումը գրանցելու պահից:
38. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների միջին ամսական աշխատավարձը:
39. Սույն գլխի 38-րդ կետով նախատեսված միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել, հանվում են հաշվարկից: Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա միջին աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով (հանվում են այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել):
40. Եթե վնասի փոխհատուցման համար դիմելու պահին չեն պահպանվել տուժողի այն ժամանակաշրջանի փաստացի աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթերը, որից պետք է հաշվարկվեր վնասի փոխհատուցման չափը, կամ սույն գլխի 39-րդ կետով սահմանված դեպքում` միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկելու համար սույն գլխի 38-րդ կետով սահմանված կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում աշխատողը չի ունեցել սույն գլխի 39-րդ կետով սահմանված կարգով հաշվարկի համար հիմք հանդիսացող ամիս, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է տուժողի (տուժողի մահվան դեպքում` սույն գլխով վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի) դիմելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից ելնելով:
41. Վնասի փոխհատուցման չափի որոշման համար հիմք ընդունվող աշխատավարձի մեջ են մտնում աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են եկամտային հարկի վճարներ (պետական սոցիալական ապահովագրության վճարներ):
42. Վնասի փոխհատուցման չափը (բացառությամբ տուժողի մահվան դեպքում) չի կարող պակաս լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոս գումարի և դրա նկատմամբ հաշվարկված աշխատողի աշխատունակության կորստի աստիճանով հաշվարկված գումարի հանրագումարից:
43. Տուժողի մահվան դեպքում` վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող` մահացածի միջին աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից: Այն դեպքում, երբ վնասի փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող` մահացածի միջին աշխատավարձի չափը ցածր է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից` մահացածի միջին աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
44. Վնասի փոխհատուցում ստանալու համար անձն անձամբ կամ դրա անհնարինության դեպքում վերջինիս կողմից լիազորված անձի միջոցով գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ նաև` Միասնական սոցիալական ծառայություն) ցանկացած տարածքային կենտրոն:
45. Դիմումում նշվում են վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (ըստ առկայության), բնակության կամ հաշվառման վայրը և հիմնավորում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունենալու վերաբերյալ:
46. Դիմումին կից ներկայացվում են անձնագրի կամ նույնականացման քարտի, հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության մասին ակտի, պատասխանատու կազմակերպությունում` աշխատողի սույն գլխի 38-րդ կետում նշված միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի, աշխատունակության կորստի աստիճանը հաստատող բժշկասոցիալական փորձաքննական որոշման բնօրինակները, ինչպես նաև պատասխանատու կազմակերպության կողմից քաղաքացուն վճարված վնասի հատուցման վերաբերյալ փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում), վնասի հատուցման կամ փոխհատուցման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (առկայության դեպքում): Սույն գլխի 33-րդ կետով նախատեսված դեպքում` դիմումին կից ներկայացվում է նաև աշխատողի մահը հաստատող համապատասխան փաստաթղթի բնօրինակը, բացառությամբ, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա է, և մահացածի ու դիմում ներկայացնող անձի` սույն գլխի 33-րդ կետի ենթակետերից որևէ մեկով սահմանված ազգակցական կապը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց առկայության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով նաև մահացածի համար փոխհատուցման ենթակա գումարը մեկ անձի կողմից ստանալու մասին սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը: Ընդ որում, գումարը բաժանվում է փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ անձի կողմից ստանալու մասին համաձայնություն:
47. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն անձի` սույն գլխի 44-րդ կետով սահմանված դիմումը և սույն գլխի 46-րդ կետով ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է`
1) ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը (ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով).
2) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու ժամանակահատվածը.
3) կազմակերպության լուծարված լինելու փաստը.
4) կազմակերպության լուծարման դեպքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացված չլինելու կամ կապիտալացված միջոցների անբավարարության հանգամանքը.
5) սույն գլխի 33-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող այլ անձանց առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:
48. Սույն գլխի 46-րդ կետում նշված փաստաթղթերում կամ 47-րդ կետում նշված տեղեկատվության մեջ սխալների կամ վրիպակների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, սխալները կամ վրիպակները ենթակա են ճշգրտման, կամ փաստաթղթերը ենթակա են լրացման սույն գլխի 44-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում:
49. Վնասի փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե`
1) աշխատողն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղում կամ մասնագիտական հիվանդություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
2) պետական միասնական գրանցամատյանում բացակայում են կազմակերպության լուծարման վերաբերյալ տվյալներ.
3) կազմակերպության լուծարման արդյունքում վնասի փոխհատուցման գումարները կապիտալացվել են բավարար չափով և վճարվել կամ շարունակվում են վճարվել դիմումատուին:
50. Վնասի փոխհատուցումը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունը` յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսի 15-ը: