Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

i

ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Պայմանավորվող կողմերը,

 

ցանկանալով իրագործել Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված` տղամարդկանց ու կանանց իրավահավասարության սկզբունքը,

 

ընդունելով, որ յուրաքանչյուրն ունի անմիջականորեն կամ ազատ հիմունքներով ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը և ունի իր երկրում պետական ծառայության հավասար մատչելիության իրավունք, և ցանկանալով հավասարեցնել տղամարդկանց ու կանանց կարգավիճակը քաղաքական իրավունքներից օգտվելու և դրանք իրագործելու հարցում` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների,

 

որոշելով այդ նպատակով կնքել Կոնվենցիա,

 

պայմանավորվեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված I

 

Կանայք պետք է իրավունք ունենան բոլոր ընտրություններում քվեարկել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով` առանց որևէ խտրականության:

 

Հոդված II

 

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրվել ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` առանց որևէ խտրականության:

 

Հոդված III

 

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով զբաղեցնել պետական պաշտոններ և կատարել ազգային օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ` առանց որևէ խտրականության:

 

Հոդված IV

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովի կողմից հրավիրված ցանկացած այլ պետության համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերը պետք է ի պահ հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված V

 

1. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է IV հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետությունների համար:

2. Միանալը պետք է ուժի մեջ մտնի միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

Հոդված VI

 

1. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է Կոնվենցիան կամ դրան միանում է վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հոդված VII

 

Այն դեպքում, երբ ստորագրելու, վավերացնելու կամ միանալու պահին որևէ պետություն վերապահում է անում սույն Կոնվենցիայի որևէ հոդվածի վերաբերյալ, Գլխավոր քարտուղարը պետք է այդ վերապահման տեքստը հաղորդի բոլոր պետություններին, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Կողմեր կամ կարող են դառնալ դրա Կողմ: Ցանկացած պետություն, որն առարկություն ունի տվյալ վերապահման դեմ, կարող է Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման (կամ սույն Կոնվենցիային մասնակից դառնալու) օրվանից իննսուն օրվա ընթացքում Գլխավոր քարտուղարին տեղեկացնել այդ մասին: Այդ դեպքում Կոնվենցիան չպետք է ուժի մեջ մտնի այդ պետության և վերապահում արած պետության միջև:

 

Հոդված VIII

 

1. Ցանկացած պետություն կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելով, չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան: Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի հետո:

2. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարում է այն օրվանից, երբ ուժի մեջ է մտնում այն չեղյալ հայտարարելը, որի արդյունքում Կողմերի քանակը պակասում է վեցից:

 

Հոդված IX

 

Երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը լուծում չի ստացել բանակցությունների միջոցով, պետք է, դրա կողմերից որևէ մեկի պահանջով, հանձնվի Միջազգային դատարանի քննությանը, եթե կողմերը չեն համաձայնել վեճի կարգավորման այլ եղանակի շուրջ:

 

Հոդված X

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և սույն Կոնվենցիայի IV հոդվածի 1-ին կետում նշված` Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին տեղեկացնի.

ա) IV հոդվածի համաձայն ստացված ստորագրությունների և վավերագրերի մասին,

բ) V հոդվածի համաձայն ստացված` միանալու վերաբերյալ փաստաթղթերի մասին,

գ) VI հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ) VII հոդվածի համաձայն ստացված հաղորդագրությունների և ծանուցումների մասին,

ե) VIII հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված` չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցումների մասին,

զ) VIII հոդվածի 2-րդ կետի համաձայն` Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին:

 

Հոդված XI

 

1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, պետք է ի պահ հանձնվի Միավորված ազգերի կազմակերպության արխիվին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է պատշաճ կերպով հաստատված պատճեններն ուղարկի Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և սույն Կոնվենցիայի IV հոդվածի 1-ին կետում նշված` անդամ չհանդիսացող պետություններին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 23-ին:

ՑԱՆԿ

 

«Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից

պետությունների

 

.___________________________________________________.

|          Պետություն            |Վավերացում/Միացում|

|________________________________|__________________|

|1. Աֆղանստան                    |16.11.1996 թ.     |

|________________________________|__________________|

|2. Ալբանիա                      |12.05.1955 թ.     |

|________________________________|__________________|

|3. Ալժիր                        |05.08.2004 թ.     |

|________________________________|__________________|

|4. Անգոլա                       |17.09.1986 թ.     |

|________________________________|__________________|

|5. Անտիգուա և  Բարբուդա         |25.10.1988 թ.     |

|________________________________|__________________|

|6. Արգենտինա                    |27.02.1961 թ.     |

|________________________________|__________________|

|7. Ավստրալիա                    |10.12.1974 թ.     |

|________________________________|__________________|

|8. Ավստրիա                      |18.04.1969 թ.     |

|________________________________|__________________|

|9. Հայաստան                     |23.04.2008 թ.     |

|________________________________|__________________|

|10. Բահամներ                    |16.08.1977 թ.     |

|________________________________|__________________|

|11. Բանգլադեշ                   |05.10.1998 թ.     |

|________________________________|__________________|

|12. Բարբադոս                    |12.01.1973 թ.     |

|________________________________|__________________|

|13. Բելառուս                    |11.08.1954 թ.     |

|________________________________|__________________|

|14. Բելգիա                      |20.05.1964 թ.     |

|________________________________|__________________|

|15. Բոլիվիա                     |22.09.1970 թ.     |

|________________________________|__________________|

|16. Բոսնիա Հերցոգովինա          |01.09.1993 թ.     |

|________________________________|__________________|

|17. Բրազիլիա                    |13.08.1963 թ.     |

|________________________________|__________________|

|18. Բուլղարիա                   |17.03.1954 թ.     |

|________________________________|__________________|

|19. Բուրկինա Ֆասո               |09.12.1998 թ.     |

|________________________________|__________________|

|20. Բուրունդի                   |18.02.1993 թ.     |

|________________________________|__________________|

|21. Կանադա                      |30.01.1957 թ.     |

|________________________________|__________________|

|22. Կենտրոնական Աֆրիկայի        |04.09.1962 թ.     |

|    Հանրապետություն             |                  |

|________________________________|__________________|

|23. Չիլի                        |18.10.1967 թ.     |

|________________________________|__________________|

|24. Կոլումբիա                   |05.08.1986 թ.     |

|________________________________|__________________|

|25. Կոնգո                       |15.10.1962 թ.     |

|________________________________|__________________|

|26. Կոստա Ռիկա                  |25.07.1967 թ.     |

|________________________________|__________________|

|27. Փղոսկրի Ափ                  |18.12.1995 թ.     |

|________________________________|__________________|

|28. Խորվաթիա                    |12.10.1992 թ.     |

|________________________________|__________________|

|29. Կուբա                       |08.04.1954 թ.     |

|________________________________|__________________|

|30. Կիպրոս                      |12.11.1968 թ.     |

|________________________________|__________________|

|31. Չեխիայի Հանրապետություն     |22.02.1993 թ.     |

|________________________________|__________________|

|32. Կոնգոյի Ժողովրդավարական     |12. 10. 1977 թ.   |

|    Հանրապետություն             |                  |

|________________________________|__________________|

|33. Դանիա                       |07.07.1954 թ.     |

|________________________________|__________________|

|34. Դոմինիկայի Հանրապետություն  |11.12.1953 թ.     |

|________________________________|__________________|

|35. Էկվադոր                     |23.04.1954 թ.     |

|________________________________|__________________|

|36. Եգիպտոս                     |08.09.1981 թ.     |

|________________________________|__________________|

|37. Եթովպիա                     |21.01.1969 թ.     |

|________________________________|__________________|

|38. Ֆիջի                        |12.06.1972 թ.     |

|________________________________|__________________|

|39. Ֆինլանդիա                   |06.10.1958 թ.     |

|________________________________|__________________|

|40. Ֆրանսիա                     |22.04.1957 թ.     |

|________________________________|__________________|

|41. Գաբոն                       |19.04.1967 թ.     |

|________________________________|__________________|

|42. Վրաստան                     |06.07.2005 թ.     |

|________________________________|__________________|

|43. Գերմանիա                    |04.11.1970 թ.     |

|________________________________|__________________|

|44. Գանա                        |28.12.1965 թ.     |

|________________________________|__________________|

|45. Հունաստան                   |29.12.1953 թ.     |

|________________________________|__________________|

|46. Գվատեմալա                   |07.10.1959 թ.     |

|________________________________|__________________|

|47. Գվինեա                      |24.01.1978 թ.     |

|________________________________|__________________|

|48. Հայիթի                      |12.02.1958 թ.     |

|________________________________|__________________|

|49. Հունգարիա                   |20.01.1955 թ.     |

|________________________________|__________________|

|50. Իսլանդիա                    |30.06.1954 թ.     |

|________________________________|__________________|

|51. Հնդկաստան                   |01.11.1961 թ.     |

|________________________________|__________________|

|52. Ինդոնեզիա                   |16.12.1958 թ.     |

|________________________________|__________________|

|53. Իռլանդիա                    |14.11.1968 թ.     |

|________________________________|__________________|

|54. Իսրայել                     |06.07.1954 թ.     |

|________________________________|__________________|

|55. Իտալիա                      |16.03.1968 թ.     |

|________________________________|__________________|

|56. Ճամայկա                     |14.08.1966 թ.     |

|________________________________|__________________|

|57. Ճապոնիա                     |13.07.1955 թ.     |

|________________________________|__________________|

|58. Հորդանան                    |01.07.1992 թ.     |

|________________________________|__________________|

|59. Ղազախստան                   |28.03.2000 թ.     |

|________________________________|__________________|

|60. Ղրղզստան                    |10.02.1997 թ.     |

|________________________________|__________________|

|61. Լաոսի Ժողովրդական           |                  |

|    Ժողովրդավարական             |28.01.1969 թ.     |

|    Հանրապետություն             |                  |

|________________________________|__________________|

|62. Լատվիա                      |14.04.1992 թ.     |

|________________________________|__________________|

|63. Լիբանան                     |05.06.1965 թ.     |

|________________________________|__________________|

|64. Լեսոթո                      |04.11.1974 թ.     |

|________________________________|__________________|

|65. Լիբիայի Արաբական Ջամահիրիյա |16.05.1989 թ.     |

|________________________________|__________________|

|66. Լյուքսեմբուրգ               |01.11.1976 թ.     |

|________________________________|__________________|

|67. Մադագասկար                  |12.02.1964 թ.     |

|________________________________|__________________|

|68. Մալավի                      |29.06.1966 թ.     |

|________________________________|__________________|

|69. Մալի                        |16.07.1974 թ.     |

|________________________________|__________________|

|70. Մալթա                       |09.07.1968 թ.     |

|________________________________|__________________|

|71. Մավրիտանիա                  |04.05.1976 թ.     |

|________________________________|__________________|

|72. Մուրիտուս                   |18.07.1969 թ.     |

|________________________________|__________________|

|73. Մեքսիկա                     |23.03.1981 թ.     |

|________________________________|__________________|

|74. Մոլդովա                     |26.01.1993 թ.     |

|________________________________|__________________|

|75. Մոնղոլիա                    |18.08.1965 թ.     |

|________________________________|__________________|

|76. Մոնտենեգրո                  |23.10.2006 թ.     |

|________________________________|__________________|

|77. Մարոկո                      |22.11.1976 թ.     |

|________________________________|__________________|

|78. Նեպալ                       |26.04.1966 թ.     |

|________________________________|__________________|

|79. Նիդեռլանդներ                |30.07.1971 թ.     |

|________________________________|__________________|

|80. Նոր Զելանդիա                |22.05.1968 թ.     |

|________________________________|__________________|

|81. Նիկարագուա                  |17.01.1957 թ.     |

|________________________________|__________________|

|82. Նիգեր                       |07.12.1964 թ.     |

|________________________________|__________________|

|83. Նիգերիա                     |17.11.1980 թ.     |

|________________________________|__________________|

|84. Նորվեգիա                    |24.08.1965 թ.     |

|________________________________|__________________|

|85. Պակիստան                    |07.12.1954 թ.     |

|________________________________|__________________|

|86. Պապուա-Նոր Գվինեա           |27.01.1982 թ.     |

|________________________________|__________________|

|87. Պարագվայ                    |22.02.1990 թ.     |

|________________________________|__________________|

|88. Պերու                       |01.07.1975 թ.     |

|________________________________|__________________|

|89. Ֆիլիպիններ                  |12.09.1957 թ.     |

|________________________________|__________________|

|90. Լեհաստան                    |11.08.1954 թ.     |

|________________________________|__________________|

|91. Կորեայի Հանրապետություն     |23.06.1959 թ.     |

|________________________________|__________________|

|92. Ռումինիա                    |06.08.1954 թ.     |

|________________________________|__________________|

|93. Ռուսաստանի Դաշնություն      |03.05.1954 թ.     |

|________________________________|__________________|

|94. Ռուանդա                     |26.09.2003 թ.     |

|________________________________|__________________|

|95. Սենտ Վինսենտ և  Գրենադիններ |27.04.1999 թ.     |

|________________________________|__________________|

|96. Սենեգալ                     |02.05.1963 թ.     |

|________________________________|__________________|

|97. Սերբիա                      |12.03.2001 թ.     |

|________________________________|__________________|

|98. Սիերա Լեոնե                 |25.07.1962        |

|________________________________|__________________|

|99. Սլովակիա                    |28.05.1993 թ.     |

|________________________________|__________________|

|100. Սլովենիա                   |06.07.1992 թ.     |

|________________________________|__________________|

|101. Սողոմոնի Կղզիներ           |03.09.1981 թ.     |

|________________________________|__________________|

|102. Իսպանիա                    |14.01.1974 թ.     |

|________________________________|__________________|

|103. Սվազիլենդ                  |20.07.1970 թ.     |

|________________________________|__________________|

|104. Շվեդիա                     |31.03.1954 թ.     |

|________________________________|__________________|

|105. Տաջիկստան                  |07.06.1999 թ.     |

|________________________________|__________________|

|106. Թայլանդ                    |30.11.1954 թ.     |

|________________________________|__________________|

|107. Նախկին Հարավսլավիա         |18.01.1994 թ.     |

|    Մակեդոնիայի Հանրապետություն |                  |

|________________________________|__________________|

|108. Տրինիդադ և  Տոբագո         |24.06.1966 թ.     |

|________________________________|__________________|

|109. Թունիս                     |24.01.1968 թ.     |

|________________________________|__________________|

|110. Թուրքիա                    |26.01.1960 թ.     |

|________________________________|__________________|

|111. Թուրքմենստան               |11.10.1999 թ.     |

|________________________________|__________________|

|112. ՈՒգանդա                    |21.06.1995 թ.     |

|________________________________|__________________|

|113. ՈՒկրաինա                   |15.11.1954 թ.     |

|________________________________|__________________|

|114. Մեծ Բրիտանիայի և           |                  |

|     Հյուսիսային Իռլանդիայի     |24.02.1967 թ.     |

|     Միացյալ Թագավորություն     |                  |

|________________________________|__________________|

|115. Տանզանիայի Միացյալ         |19.06.1975 թ.     |

|     Հանրապետություն            |                  |

|________________________________|__________________|

|116. Ամերիկայի Միացյալ Նահանգներ|08.04.1976 թ.     |

|________________________________|__________________|

|117. ՈՒզբեկստան                 |29.09.1997 թ.     |

|________________________________|__________________|

|118. Վենեսուելա                 |31.05.1983 թ.     |

|________________________________|__________________|

|119. Յեմեն                      |09.02.1987 թ.     |

|________________________________|__________________|

|120. Զամբիա                     |04.02.1972 թ.     |

|________________________________|__________________|

|121. Զիմբաբվե                   |05.06.1995 թ.     |

.___________________________________________________.

 

ՀՀԱԳՆՊՏ 2008/10(18), ԲՄՊ 30.12.08, Անգլերեն բաժին, 8

 

CONVENTION ON THE POLITICAL RIGHTS OF WOMEN

 

The Contracting Parties,

Desiring to implement the principle of equality of rights for men and women contained in the Charter of the United Nations,

Recognizing that everyone has the right to take part in the government of his country directly or indirectly through freely chosen representatives, and has the right to equal access to public service in his country, and desiring to equalize the status of men and women in the enjoyment and exercise of political rights, in accordance with the provisions of the Charter of the United Nations and of the Universal Declaration of Human Rights,

Having resolved to conclude a Convention for this purpose,

Hereby agree as hereinafter provided:

 

Article I

 

Women shall be entitled to vote in all elections on equal terms with men, without any discrimination.

 

Article II

 

Women shall be eligible for election to all publicly elected bodies, established by national law, on equal terms with men, without any discrimination.

 

Article III

 

Women shall be entitled to hold public office and to exercise all public functions, established by national law, on equal terms with men, without any discrimination.

 

Article IV

 

1. This Convention shall be open for signature on behalf of any Member of the United Nations and also on behalf of any other State to which an invitation has been addressed by the General Assembly.

2. This Convention shall be ratified and the instruments of ratification shall be deposited with the Secretary-General of the United Nations.

 

Article V

 

1. This Convention shall be open for accession to all States referred to in paragraph 1 of article IV.

2. Accession shall be effected by the deposit of an instrument of accession with the Secretary-General of the United Nations.

 

Article VI

 

1. This Convention shall come into force on the ninetieth day following the date of deposit of the sixth instrument of ratification or accession.

2. For each State ratifying or acceding to the Convention after the deposit of the sixth instrument of ratification or accession the Convention shall enter into force on the ninetieth day after deposit by such State of its instrument of ratification or accession.

 

Article VII

 

In the event that any State submits a reservation to any of the articles of this Convention at the time of signature, ratification or accession, the Secretary-General shall communicate the text of the reservation to all States, which are or may become Parties to this Convention. Any State which objects to the reservation may, within a period of ninety days from the date of the said communication (or upon the date of its becoming a Party to the Convention), notify the Secretary-General that it does not accept it. In such case, the Convention shall not enter into force as between such State and the State making the reservation.

 

Article VIII

 

1. Any State may denounce this Convention by written notification to the Secretary-General of the United Nations. Denunciation shall take effect one year after the date of receipt of the notification by the Secretary-General.

2. This Convention shall cease to be in force as from the date when the denunciation which reduces the number of Parties to less than six becomes effective.

 

Article IX

 

Any dispute which may arise between any two or more Contracting States concerning the interpretation or application of this Convention, which is not settled by negotiation, shall at the request of any one of the parties to the dispute be referred to the International Court of Justice for decision, unless they agree to another mode of settlement.

 

Article X

 

The Secretary-General of the United Nations shall notify all Members of the United Nations and the non-member States contemplated in paragraph 1 of article IV of this Convention of the following:

(a) Signatures and instruments of ratification received in accordance with article IV;

(b) Instruments of accession received in accordance with article V;

(c) The date upon which this Convention enters into force in accordance with article VI;

(d) Communications and notifications received in accordance with article VII;

(e) Notifications of denunciation received in accordance with paragraph 1 of article VIII;

(f) Abrogation in accordance with paragraph 2 of article VIII.

 

Article XI

 

1. This Convention, of which the Chinese, English, French, Russian and Spanish texts shall be equally authentic, shall be deposited in the archives of the United Nations.

2. The Secretary-General of the United Nations shall transmit a certified copy to all Members of the United Nations and to the non-member States contemplated in paragraph 1 of article IV.

 

The Convention has entered into force on 23.04.2008.

 

 

pin
''
31.03.1953
Միջազգային պայմանագիր