(ուժը կորցրել է 14.01.2025 թիվ 3-Ն որոշում)
i
050.0020.200209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2009 թվականի թիվ 20-Ն
i
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
Հավելված 1
i
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 20-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|1.1 Իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձ |
|ա) __________________________ բ) ________________________________ |
| անուն, հայրանուն, ազգանուն ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
| |
|գ) __________________________ դ) ________________________________ |
| քաղաքացիություն բնակության վայր (երկիր, քաղաք, |
| փողոց, շենք, տուն/բնակարան) |
| |
|ե) __________________________ |
| անձը հաստատող փաստաթղթի |
| սերիան/համարը, տրամադրման |
| ամսաթիվը |
| |
|զ) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը ըստ` |
| |
|._. |
|._. լիազորագրի |
| |
|._. |
|._. կանոնադրության |
| |
|._. |
|._. այլ _________________ |
| |
|1.2 Իրական շահառու |
|ա) __________________________ բ) ________________________________ |
| անուն, հայրանուն, ազգանուն ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
| (լրացնել առկայության դեպքում) |
| |
|գ) __________________________ դ) ________________________________ |
| քաղաքացիություն բնակության վայր (երկիր, քաղաք, |
| (լրացնել առկայության դեպքում) փողոց, շենք, տուն/բնակարան) |
| (լրացնել առկայության դեպքում) |
| |
|ե) __________________________ |
| անձը հաստատող փաստաթղթի |
| սերիան/համարը, տրամադրման |
| ամսաթիվը |
| (լրացնել առկայության դեպքում) |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|2. Սույն հայտարարության 1.2-րդ կետում նշված անձը իրավաբանական անձի |
|իրական շահառու է հանդիսանում հետևյալ հիմքերից որևէ մեկով` |
| |
|._. |
|._. ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի |
|իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ |
|ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն |
|իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, |
| ._. |
| ._. բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) |
|վերահսկողություն այլ միջոցներով, |
| ._. |
| ._. գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ |
|ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ: |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ |
|չներկայացնելը, սխալ (այդ թվում` կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի |
|տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:|
._________________________________________________________________________.
______________________ ______________________
Ամիս/ամսաթիվ Ստորագրություն
(1-ին հավելվածը խմբ. 13.09.16 թիվ 144-Ն, 28.09.2021 թիվ 144-Ն որոշումներ)
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 20-Ն որոշմամբ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
i
1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները:
2. Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում:
i
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` թղթային եղանակով:
(3-րդ կետը փոփ. 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
i
4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.
1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:
(4-րդ կետը փոփ. 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
i
5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:
(5-րդ կետը փոփ. 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
i
6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:
(6-րդ կետը փոփ. 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
i
8. Հայտարարության 2-րդ կետում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է սույն կարգի 4-րդ կետի համաձայն իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքը: Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ:
(8-րդ կետը փոփ. 28.09.2021 թիվ 144-Ն որոշում)
9. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից դրվում է հերթական համար:
10. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` հերթական համարով:
11. Հայտարարության դարձերեսին պետք է նշված լինեն սույն հավելվածով սահմանված` հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները:
(2-րդ հավելվածը խմբ. 13.09.16 թիվ 144-Ն որոշում)