040.0348.080698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1998 թ. թիվ 348
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքի ղեկավար Հարություն Մուրադյանի լիազորությունները:
2. Նշանակել և Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից: