041.0320.120698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 1998 թվականի թիվ 320
ՆԱՏՕ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ Ժ. ՄԱՐՇԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական աշխատակազմի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության բաժանմունքի փոխտնօրեն Ժ. Մարշանի գլխավորած պատվիրակության (2 մարդ) 1998 թվականի մայիսի 14-16-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, փոխադրամիջոցների, աշխատանքային և պաշտոնական ճաշկերույթների ծախսերը (393,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: