Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունները, ի դեմս` Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

բժշկական ծառայությունների տրամադրման կարգի և ֆինանսական փոխհաշվարկների կատարման մասով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին Համաձայնագրի իրականացման արդյունավետ մեխանիզմի ստեղծման նպատակով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն Արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ որ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին Համաձայնագրում:

Համագործակցության պետությունների քաղաքացիների բժշկական օգնություն իրականացվում է այդ պետությունների բոլոր բուժկանխարգելիչ հիմնարկների կողմից (այսուհետ` ԲԿՀ), անկախ կազմակերպչաիրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևերից, հետևյալ կարգով.

1.1. Հիվանդների համար անարգել և անվճար շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն:

1.2. Պլանային բժշկական, այդ թվում` բուժսոցիալական, օգնություն` վճարովի հիմունքներով ուղարկող երկրի կամ Համագործակցության պետությունների քաղաքացիների անձնական միջոցների, ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների, այդ թվում միջազգային նվիրատվությունների, բարեգործական մուծումների և այլ ոչ բյուջետային աղբյուրների հաշվին:

1.3. Կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրերով կամ բժշկական օգնության ցուցաբերման մասով միջազգային պայմանագրերով սահմանված բժշկական ծառայությունների տեսակները տրամադրվում են անվճար Համագործակցության այն պետության տարածքում, Կողմերի միջազգային պայմանագրերին համապատասխան, աշխատող (սովորող, ծառայող և այլն) առանձին կատեգորիաների քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին, որի քաղաքացին այդ անձինք չեն հանդիսանում` ընդունող երկրի միջոցների, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների (պաշտպանության, կրթության նախարարությունների, սահմանապահ, մաքսային և այլ ծառայությունների) հաշվին:

1.4. Բուժումը ավարտելուց հետո ուղարկող երկրի կամ հիվանդի, ինչպես նաև նրա շահերը ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձանց հասցեով ներկայացվող փաստաթղթեր են հանդիսանում.

պլանային բժշկական օգնություն ցուցաբերելու դիմաց հաշիվը (մուծման ենթակա ընդհանուր գումարը, ներառյալ 1 մահճակալ և դրանց քանակի արժեքը, անցկացված ախտորոշիչ և բժշկական միջոցառումները)` նշելով այն ԲԿՀ-ի բանկային ռեկվիզիտները, փոստային հասցեն, որը տրամադրել է բժշկական ծառայություններ,

բժշկական ծառայությունների սակագները հաստատող փաստաթղթերի պատճենները:

Հիվանդության պատմությունից մանրամասն քաղվածք, նշելով հիվանդի հոսպիտալացման կարգը (պլանային կամ անհետաձգելի), ստացիոնար բուժման մեջ գտնվելու ժամկետը, հիվանդության լրիվ ախտորոշումը, անցկացված ախտորոշիչ և բուժական միջոցառումները, հիվանդին ընդունված ժամկետից ավելի ստացիոնար բուժման մեջ պահելու պատճառները և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

1.5. Ժամանակավոր բնակության պետությունում գտնվելու ընթացքում Համագործակցության պետության քաղաքացիների աշխատունակության կորստի դեպքում, ընդունող երկրի նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա հաստատված կարգով ձևակերպվում են.

ժամանակավոր բնակության պետությունում ընդունված անաշխատունակության թերթիկի այնպիսի օրինակ, որն այնուհետև ենթակա է փոխարինման մշտական բնակության պետությունում ընդունված փաստաթղթով, որը հաստատում է հիվանդության, վնասվածքի և այլնի արդյունքում աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու փաստը,

ժամանակավոր բնակության պետությունում ընդունված տիպի առաքման թերթիկ` աշխատունակության կայուն կորստի փորձաքննություն անցկացնելու համար:

 

2. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2.1. Բոլոր ԲԿՀ-ներում (անկախ բժշկական ապահովագրության առկայությունից կամ բացակայությունից) Համագործակցության պետությունների քաղաքացիներին, որոնք ժամանակավոր բնակության պետության քաղաքացիներ չեն հանդիսանում, հանկարծակի սուր վիճակների և հիվանդությունների, որոնք սպառնում են հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը, դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության և հղիության ժամանակ անհետաձգելի իրավիճակների դեպքում` առանց խոչընդոտների և անհրաժեշտ ծավալով տրամադրվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն:

2.2. 2.1 կետով նախատեսված դեպքերում Համագործակցության պետությունների քաղաքացիներին արտակարգ ցուցանիշներով ցուցաբերված բժշկական օգնության դիմաց ԲԿՀ-ի ծախսերի փոխհատուցումը կատարվում է ժամանակավոր բնակության պետության բյուջեով` այնտեղ գործող առողջապահության ֆինանսավորման համակարգին համապատասխան:

2.3. Այն պահից, երբ վերացվել է հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը և հնարավոր է հիվանդի տեղափոխումը, հետագայում նրան ցուցաբերված բժշկական օգնության համար վճարը գանձվում է ինչպես պլանայինի դեպքում (կամավոր բժշկական ապահովագրության կամ վճարովի ծառայությունների շրջանակներում)` ժամանակավոր բնակության պետությունում գործող օրենսդրությանը համապատասխան տրամադրված բժշկական ծառայությունների դիմաց փոխհաշվարկներ կատարելով:

2.4. Հիվանդի անվտանգ տեղափոխման հնարավորությունը որոշում է այն ԲԿՀ-ի կլինիկական փորձաքննական հանձնաժողովը, որը ցուցաբերում է բժշկական օգնությունը` կրելով իրավաբանական պատասխանատվություն հիվանդի տեղափոխության մասին տրված եզրակացության ճշտության համար:

Տեղափոխման համաձայնությունը, սահմանված կարգով, հաստատվում է հիվանդի և նրան ուղեկցող անձանց կողմից բժշկական փաստաթղթերում, որոնք մնում են ԲԿՀ-ում և տրվում են անձամբ հիվանդին:

Հիվանդի տեղափոխման համաձայնությունը ստանալու և ձևակերպելու ընթացակարգն իրականացվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

2.5. Հիվանդին մշտական բնակության պետություն տեղափոխելու անհրաժեշտության դեպքում, նրա առողջության մասին տեղեկությունը հաղորդվում է այն պետության դեսպանատուն կամ առողջապահության նախարարություն, որի քաղաքացին է հանդիսանում հիվանդը:

2.6. Այն դեպքերում, երբ Համագործակցության պետության լիազորված ներկայացուցիչները, որի քաղաքացին է հանդիսանում հիվանդը, դրական են լուծում հիվանդի` սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխման անհրաժեշտության հարցը, այդ ծառայության վարձատրությունը կատարվում է մշտական բնակության պետության կամ հիվանդի անձնական միջոցների հաշվին:

Այդ դեպքում հիվանդի տեղափոխման հետ կապված ծախսերի հաշիվը ուղարկվում է համապատասխան պետության առողջապահության նախարարություն` հիվանդի դուրս գրման օրվանից 10 օրվա ընթացքում:

2.7. Ժամանակավոր բնակության պետության ԲԿՀ-ում քաղաքացիների բուժումը շարունակվելու դեպքում, երբ արդեն վերացվել է նրանց կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը, սույն Արձանագրության 2.3 կետին համապատասխան, ցուցաբերված բժշկական ծառայությունների փաստացի արժեքի վճարումը կատարում է անմիջականորեն հիվանդը կամ նրա շահերը ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձը` այդ պետության գործադիր իշխանության կողմից հաստատված սակագներով կամ պայմանագրային գներով:

Հիվանդի հետագա բուժման վարձը վճարելու անհնարինության դեպքում, ինչպես նաև նրա անգործունակության և ուղեկցող անձանց բացակայության դեպքերում, հիվանդի մասին տեղեկությունները հաղորդվում են հիվանդի մշտական բնակության պետության դեսպանատուն:

Ժամանակավոր բնակության պետությունում հիվանդի հետագա բուժման նպատակահարմարության հարցը նրա քաղաքացիության պետության լիազորված ներկայացուցիչների կողմից դրական լուծվելու դեպքում, ցուցաբերված բժշկական ծառայությունների հաշիվը ուղարկվում է մշտական բնակության պետության առողջապահության նախարարություն:

 

3. ՊԼԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1. Համագործակցության ցանկացած պետության տարածքում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերելը կատարվում է վճարովի հիմունքներով, ժամանակավոր բնակության պետության գործադիր իշխանության կողմից` այնտեղ գործող նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան հաստատված պայմանագրային գներով կամ գործող գնացուցակով փոխհաշվարկներ կատարելով:

Այս կամ այն տեսակի պլանային բժշկական օգնություն տրամադրելու համար հիմք է հանդիսանում համապատասխան բժշկական փաստաթղթերի առկայությունը և ուղարկող երկրի կամ հիվանդի շահերը ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի երաշխիքային պարտավորությունը` բժշկական օգնության փաստացի արժեքի վճարման մասին:

Ցուցաբերված բժշկական ծառայությունների համար վճարումը կատարում է հիվանդի շահերը ներկայացնող վճարումը երաշխավորած իրավաբանական (ֆիզիկական) անձը:

Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում պլանային բժշկական օգնություն կարող է ցուցաբերվել բուժման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար կատարելուց հետո` կատարելով հետագա փաստացի ծախսերի փոխհաշվարկներ ԲԿՀ-ի և հիվանդի կամ նրան ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի միջև:

3.2. Ժամանակավոր բնակության պետության հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում պայմանագրով (աշխատանքային պայմանագրով) աշխատող Համագործակցության պետությունների քաղաքացիների պլանային բժշկական օգնությունն իրականացվում է.

գործատուի հաշվին` պայմանագրով նախատեսված պայմաններով և կարգով, կամավոր բժշկական ապահովագրության կամ բժշկական ծառայությունների փաստացի արժեքի վճարման վերաբերյալ գործատուի երաշխիքային պարտավորությունների մասին պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև հետազոտման ու բուժման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար կատարելու միջոցով,

քաղաքացու անձնական միջոցների հաշվին` բուժման ու հետազոտման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար և փաստացի ծախսերի հետագա փոխհաշվարկներ կատարելով:

Ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացու աշխատանքային գործունեության հետ կապված մասնագիտական հիվանդությունների և արտադրական վնասվածքների բուժման վճարումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին` այդ պետության քաղաքացիական օրենսգրքով և աշխատանքի պաշտպանության և քաղաքացիների առողջության պահպանման վերաբերյալ, օրենսդրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով:

Այս դրույթները տարածվում են նաև սահմանամերձ շրջաններում բնակվող և Համագործակցության հարևան պետության տարածքում (հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում) աշխատող քաղաքացիների վրա, եթե սահմանամերձ համագործակցության մասին միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

3.3. Համագործակցության պետության այն քաղաքացիների բժշկական սպասարկումը, որոնք միջազգային պայմանագրերին համապատասխան, անցնում են զինծառայություն (զինված ուժերի բանվորները և ծառայողները) այն պետությունում, որի քաղաքացիները չեն հանդիսանում, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը, բժշկական օգնության տրամադրման մասով համապատասխան համաձայնագրերով (համաձայնագրերի արձանագրություններով) նախատեսված կարգով և ծավալով, կատարվում է.

ընդունող երկրի համապատասխան բյուջեների հաշվին,

մշտական բնակության պետության կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրերի կամ համապատասխան նախարարությունների և հիմնարկների (պաշտպանության նախարարություն, մաքսային, սահմանապահ ծառայություններ և այլն) ցուցաբերված բժշկական ծառայությունների փաստացի արժեքի, բուժման ու հետազոտման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար մուծելու մասին երաշխիքային պարտավորությունների հիման վրա: Ցուցաբերված բժշկական օգնության հաշիվը ուղարկվում է համապատասխան բժշկական ապահովագրական ընկերություն կամ հիվանդի կամ այն անձի աշխատանքի (ծառայության) վայր, որի ընտանիքի անդամն է նա,

քաղաքացու անձնական միջոցների հաշվին` մուծելով բուժման և հետազոտման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար և փաստացի ծախսերի հետագա փոխհաշվարկներ կատարելով:

3.4. Ժամանակավոր բնակության պետության միջնակարգ, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում սովորող Համագործակցության պետությունների քաղաքացիների բժշկական սպասարկումը կատարվում է այն կարգով ու ծավալով, որոնք նախատեսված են.

Կողմերի` օտարերկրյա քաղաքացիների միջնակարգ, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության պետական հաստատություններում ուսուցանելու մասին միջազգային պայմանագրերով, բժշկական օգնություն ցույց տալու մասով, ընդունող երկրի համապատասխան բյուջեների հաշվին,

ուսումնական հաստատության և սովորող քաղաքացու կամ նրա շահերը ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի միջև կնքված պայմանագրերով, կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրերին կամ ցուցաբերված բժշկական ծառայությունների փաստացի արժեքի մուծման մասին ուսումնական հաստատության երաշխիքային պարտավորությանը համապատասխան և բուժման ու հետազոտման ծախսերի կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս կանխավճարի մուծումով: Ցուցաբերված բժշկական օգնության հաշիվը ուղարկվում է համապատասխան բժշկական ապահովագրական ընկերություն կամ հիվանդի ուսման վայր,

քաղաքացիների անձնական միջոցների հաշվին` մուծելով կանխավճար, ոչ պակաս, քան բուժման և հետազոտման կողմնորոշիչ արժեքի չափը և կատարելով փաստացի ծախսերի հետագա փոխհաշվարկ:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. ԲԿՀ-ի հաշիվների մուծումը Համագործակցության պետությունների քաղաքացիներին ցուցաբերած բժշկական օգնության դիմաց կատարում է ուղարկող երկիրը` դրանք ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում:

Հաշիվների ոչ ժամանակին վճարման դեպքում, ամեն ժամկետանց օրվա համար մուծվում է տուգանք` չվճարված գումարի 0,25 չափով:

4.2. Ցուցաբերված բժշկական օգնության որակի և ծավալի, ֆինանսական հաշվարկների, ինչպես նաև ցուցաբերված բժշկական ծառայությունների դիմաց հաշիվները ժամանակին չվճարելու հետ կապված պահանջները քննարկվում են միջազգային իրավունքի նորմերին և ժամանակավոր բնակության պետության օրենսդրությանը համապատասխան:

Սույն Արձանագրության կատարման հետ առնչվող վիճելի հարցերը, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն հասել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով` լուծվում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կողմից` անցկացված անկախ փորձաքննության հիման վրա:

 

5. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Սույն Արձանագրությունը բաց է դրան «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» Համաձայնագիրը ստորագրած Համագործակցության այլ պետությունների միանալու համար, եթե նրանք կիսում են նրա նպատակները և սկզբունքները` ավանդապահին` միանալու մասին փաստաթղթերը փոխանցելու միջոցով:

5.2. Արձանագրությունը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա 5 տարիների համար, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Արձանագրությունից դուրս գալու մասին` դուրս գալու ժամկետից առնվազն 6 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

5.3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրելու օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարում, ավանդապահին համապատասխան ծանուցագիր հանձնելու օրվանից:

 

Կատարված է 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվա քաղաքում, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից:

 

 

pin
''
27.03.1997
Միջազգային պայմանագիր