ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 71
Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից կանխիկ վարկերի տրամադրման մասին» որոշման պահանջների
կատարման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, քննարկելով «Հայաստան» , «Սփյուռք» , Հայսնունդբանկ, «Գառնի» առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից կանխիկ վարկերի տրամադրման մասին» որոշման պահանջները չկատարելու, ներգրավված ավանդների 80%-ից ավելի քաղաքացիներին և անհատ ձեռներեցներին կանխիկ վարկեր տրամադրելու հարցը, որոշում է.
1. Տուգանել «Հայաստան» , «Սփյուռք» , «Գառնի» բանկերը 1994 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, քաղաքացիներին և անհատ ձեռներեցներին տրված կանխիկ վարկերի սահմանվածից գերազանցող մասի 5%-ի չափով, որը կազմում է համապատասխանաբար 200 հազար դրամ, 335 հազար դրամ, 21,3 հազար դրամ:
2. Հաշվի առնելով, որ Հայսնունդբանկը վարկերը տրամադրել է նախկինում անկանխիկ տրված վարկերի կանխիկով մարված գումարներից, նշված բանկի տուգանքը սահմանել ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ քաղաքացիներին և անհատ ձեռներեցներին տրված կանխիկ վարկերի սահմանվածից գերազանցող մասի 2 տոկոսի չափով, որը կազմում է 29,7 հազար դրամ:
3. Առաջարկել նշված բանկերի վարչությունների նախագահներին` 3 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 969311 հաշվին փոխանցել նշված գումարները:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության և աուդիտի ու գործառնական վարչությունների վրա: