Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

320.0054.030507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2007 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 26.01.16 թիվ 11-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007 թվականի ապրիլի 10-ի

թիվ 54-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և/կամ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից շահագործվող առևտրային ինքնաթիռների և ուղղաթիռների, ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի շահագործման պահանջները և չափանիշները:

(1-ին կետը փոփ. 26.01.16 թիվ 11-Ն հրաման)

2. Հայաստանի Հանրապետությունում առևտրային ավիափոխադրումներ իրականացնող օդանավերի շահագործման կանոններն են`

1) Օդանավ շահագործողի կողմից թռիչքի նախապատրաստման ժամանակահատվածում ստացված տվյալների հիման վրա հավաստիացումը, որ թռիչքը իրականացվում է` համաձայն օդանավի շահագործողական պահանջների.

2) Օդանավի թռիչքային և սպասարկող անձնակազմի օգտագործման համար օդանավ շահագործողի թռիչքների կատարման կանոնակարգը.

3) Օդանավ շահագործողը թռիչքների կատարման կանոնակարգը ներկայացնում է շահագործողի պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հաստատմանը.

4) Օդանավի թռիչքը չի սկսվում, եթե լրացված չեն նախաթռիչքային պատրաստվածության փաստաթղթերը և եթե օդանավի հրամանատարը բավարարված չէ օդանավի նախաթռիչքային ստուգման արդյունքներով.

5) Օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավ նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը շահագործման ընթացքում.

6) Օդանավ շահագործողը ապահովում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար անհրաժեշտ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթերի առկայությունը օդանավում: Անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից.

7) Օդանավը շահագործվում է թռիչքային պիտանիության սերտիֆիկատի դրույթներին համապատասխան և տվյալ օդանավի թռիչքային կանոնակարգում հաստատված շահագործական սահմանափակումներին համապատասխան.

8) Օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են`

ա. երկկողմանի կապ` աերոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով.

բ. թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ օդերևութաբանական տեղեկատվության ընդունում.

գ. երկկողմանի կապ` թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ առնվազն մեկ ավիացիոն կայանի հետ և այնպիսի ուրիշ ավիացիոն կայանների հետ և այնպիսի հաճախականություններում, որոնք կարող են կարգադրված լինել համապատասխան լիազոր մարմնի կողմից.

9) Օդանավը հագեցվում է այնպիսի նավագնացական սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը` թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսողական թռիչքների կանոններով թռիչքի և նավագնացական սարքերի թռիչքի ընթացքում նավագնացությունն իրականացվում է վերգետնյա կողմնորոշիչների հետ տեսողական կոնտակտի օգնությամբ.

10) Օդանավի թռիչքային պիտանիության պահպանումը ապահովող անձնակազմը որպես հրահանգչական փաստաթուղթ օգտագործում է օդանավ շահագործողի կողմից մշակված և օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հետ համաձայնեցված օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկը: Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան:

Օդանավ շահագործողի կողմից մշակված Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիրը պետք է համապատասխանի «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարթ-Մ կանոնակարգի պահանջներին և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի թիվ 6 հավելվածի, Դոկ. 9824, Դոկ. 9683 դրույթներին: Օդանավ շահագործողը ապահովում է, որպեսզի մարդկային գործոնները հաշվի առնվեն օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի մշակման և օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության կողմից այդ ծրագրի կիրառման ժամանակ:

Օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրում, որը հաշվի է առնում նաև օդանավի տիպի սերտիֆիկատի համար պատասխանատու կազմակերպության խորհրդատվությունները, առանձին աշխատանքները կամ դրանց հաջորդականությունը պետք է նվազեցնեն սխալի հնարավորությունը կամ դրա հետևանքները (օրինակ` շարժիչի սպասարկումը տարբեր աշխատանքային թիմերի կողմից կամ տարբեր թռիչքների միջև): Օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի հիման վրա մշակված աշխատանքների փաթեթները պետք է համապատասխանեն օդանավի շահագործման պայմաններին (օրինակ` փաթեթ գիշերային աշխատանքների համար), ինչպես նաև աշխատանքների քարտ-կարգագրերը պետք է ունենան հարմար և պրակտիկ դիզայն: Հաշվի է առնվում նաև օդանավի պլանավորված օգտագործման նախնական հաշվարկը, տեխնիկական սպասարկման կազմակերպության փորձը, օդանավի շահագործման պայմանները` ներառյալ աշխարհագրական դիրքը:

Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության կողմից օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի կիրառման ժամանակ օգտագործվող փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ օդանավի տիպի սերտիֆիկատի համար պատասխանատու կազմակերպության կողմից մշակված փաստաթղթերը, ոչ միշտ են հաշվի առնում մարդկային գործոնը: Այդ պատճառով օդանավ շահագործողը պետք է ուսումնասիրի հետևյալ փաստաթղթերը մարդկային գործոնի տեսակետից և ուսումնասիրման արդյունքներից ելնելով ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ.

ա. օդանավ նախագծողի կողմից մշակված օդանավի տեխնիկական սպասարկման ձեռնարկ,

բ. ծառայողական բյուլետեն կամ գրություն,

գ. օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկ` օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի կիրառման մասով:

ՈՒսումնասիրման արդյունքում անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում օդանավ շահագործողը այդ մասին տեղեկացնում է փաստաթուղթը մշակողին` փաստաթղթում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով.

11) Օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին: Թռիչքային անձնակազմի թվաքանակը թռիչքային շահագործման կանոնակարգում կամ թռիչքային պիտանիության վկայականին առնչվող այլ փաստաթղթերում նշված նվազագույն անհրաժեշտ թվաքանակի համեմատ ավելանում է այն դեպքերում, երբ դա պահանջում է օգտագործվող օդանավի տիպը, կատարվող թռիչքի տեսակը և երկու կետերի միջև թռիչքի տևողությունը, որտեղ տեղի է ունենում թռիչքային անձնակազմի հերթափոխ.

12) կախված օդանավի տիպից թռիչքների ապահովման աշխատակիցը (կարգավար), (ըստ օդանավ շահագործողի հայեցողության) հետևում և վերահսկում է թռիչքների իրականացումը օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված թռիչքների կատարման ուղեցույցին համապատասխան.

13) Օդանավ շահագործողը ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը`

ա. թռիչքների կատարման կանոնակարգ,

բ. օդանավի տեխնիկական սպասարկման կարգավորման շահագործողի կանոնակարգ,

գ. օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիր,

դ. օդանավային մատյան,

ե. օդանավային վթարափրկարարական սարքավորումների հաշվառման մատյան,

զ. օդանավային ինքնագրիչների մատյան.

14) Օդանավը ապահովվում է սպասարկող անձնակազմի անդամներով, որոնց օդանավում գտնվելու թվաքանակը յուրաքանչյուր տիպի օդանավի համար սահմանվում է օդանավ շահագործողի պետության կողմից` ելնելով ուղևորատարողականությունից կամ փոխադրվող ուղևորների թվից, ինչպես նաև վթարային իրավիճակում ուղևորների անվտանգ և արագ տարհանման նպատակից.

15) Օդանավ շահագործողի կողմից մշակվում է ավիացիոն անվտանգության ծրագիր, որն իր մեջ ներառում է օդանավի զննման ընթացակարգերի վերահսկողական ցանկը, անօրինական միջամտության գործողությունների վերաբերյալ հաղորդումները և ուսուցման ծրագրերը:

(2-րդ կետը փոփ. 26.01.16 թիվ 11-Ն հրաման)

3. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի շահագործման կանոններն են`

1) Օդանավ շահագործողը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաստատմանն է ներկայացնում օդանավերի թռիչքների կատարման կանոնակարգը,

2) Օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավը նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը օդանավի շահագործման ընթացքում,

3) Օդանավ շահագործողը ապահովում է օդանավը այնպիսի սարքերով և սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար, անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության կողմից,

4) Օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են երկկողմանի կապ` աերոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով,

5) Օդանավը հագեցվում է այնպիսի նավագնացական սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը` թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան,

6) Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան,

7) Օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին կամ այլ փաստաթղթերի պահանջներին, որոնք առնչություն ունեն թռիչքային պիտանիության վկայականի հետ:

(3-րդ կետը փոփ. 26.01.16 թիվ 11-Ն հրաման)

4. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և/կամ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերը` այդ թվում նաև ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը, շահագործվում են համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» 6-րդ Հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից մշակված նորմատիվային ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 188-Ն հրամանով հաստատված «Միացյալ ավիացիոն իշխանությունների/եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի (ARM AIR OPS) մասին» պահանջների և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 177-Ն հրամանով հաստատված «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարթ-Մ մասին» կանոնակարգի:

(4-րդ կետը փոփ. 28.10.08 թիվ 152-Ն,լ 26.01.16 թիվ 11-Ն հրամաններ)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.04.2007
N 54-Ն
Հրաման