ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 1992 թ. թիվ 398
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓԱՍՏԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կենսաթոշակառուների սոցիալական անբավարար պաշտպանվածությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Դադարեցնել նախկինում կենսաթոշակառուների կողմից աշխատելու փաստը թաքցնելու պատճառով ավելի վճարված գումարների հետագա բռնագանձումը:
2.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վրա: