Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱ ...

01.07.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2010  -ից մինչեւ   01.07.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 07.06.17 թիվ 29-Ն որոշում)

i

100.1278.041206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2006 թվականի N 1278-Ն

 

i

«ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1209-Ն որոշումը, 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ/ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը»` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանը:

3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2006 թվականի նոյեմբերի 14-ի

N 1278-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական (այսուհետ` բժշկական վկայական) տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 2-րդ կետի:

2. Տանը մահացած անձանց բժշկական վկայականները տրվում են մահացածի բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ արգելվում է հրաժարվել դիահերձումից:

Տանը մահացած անձանց ախտաբանաանատոմիական հերձման դեպքում բժշկական վկայականը տրվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բուժհաստատության կողմից:

Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`

ա/ հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.

բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`

երբ մահացածի անձը ճանաչված չէ,

երբ ախտորոշումը հայտնի չէ,

երբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,

բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),

բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),

մանկասպանության կասկածի դեպքում:

3. Եթե ախտաբանաանատոմիական հերձում չի կատարվում և բժշկական վկայականը տրվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բուժհաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային բժիշկը զննում է մահացածի դիակը, հավաստիանալով, որ չկան դատաբժշկական փորձաքննություն կատարելու հիմքեր, մահացածի հարազատներից վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ, հաստատում է այն իր ստորագրությամբ և կցում հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին` համապատասխան գրառում կատարելով սույն կարգի 3-րդ կետում ամրագրված հիմքի առկայության վերաբերյալ:

4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում բժշկական վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:

5. Բժշկական վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը` տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության այն մասնագետի ներկայացմամբ, ում մոտ հաշվառման է եղել և բուժվել է մահացողը:

6. Միջին բուժանձնակազմին (այդ թվում` բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է բժշկական վկայական տալը:

7. Արգելվում է բժշկական վկայական տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:

8. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում բժշկական վկայականը լրացնելու հարցում:

i

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի մահվան վկայականների ձևաթերթիկները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Բժշկական վկայականի ձևաթերթիկների կտրոնները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:

(9-րդ կետը փոփ. 26.06.09 թիվ 15-Ն հրաման)

10. Ոչ ճիշտ լրացված բժշկական վկայականների օրինակները և դրանց համապատասխանող կտրոնները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 26.06.09 թիվ 15-Ն հրաման)

 

i

ՁԵՎ

 

i

ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՏՐՈՆ N ----

(վերջնական, նախնական, նախնականի փոխարեն N __________)

Տրման ժամանակը «_____» __________ _______ թ.

(ձևն ուժը կորցրել է 26.06.09 թիվ 15-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.11.2006
N 1278-Ն
Հրաման