Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ ...

 

041.0607.251297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 607

 

ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Մեղրի քաղաքի օդանավակայանը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում`

ա) սահմանված կարգով ավարտել Մեղրի քաղաքի օդանավակայանի գույքի, այդ թվում` շենքի, շինությունների, սարքավորումների (բացառությամբ` ՊԱՌ-10Ս, ՊԱՌ-8 ռադիոփարոսները և ԱՍԴԱ-12 դիզել-գեներատորը` իրենց զբաղեցրած տարածքներով) հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) հաստատել միջոցառումների ծրագիր` Մեղրի քաղաքի օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիների իրականացվող թռիչքներն սպասարկելու և դրանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական օդանավերի թռիչքներն իրականացնելու համար:

3. Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել Մեղրի քաղաքի օդանավակայանի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.12.1997
N 607
Որոշում