(ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1698-Ն որոշում)
i
040.0875.280606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2006 թվականի N 875-Ն
i
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2034-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) աշխատանքային պայմանագրի գրանցման գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ գործող պայմանագրերը գրանցվում են գրանցամատյանում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի հունիսի 16-ի
N 875-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների (որոշում, կարգադրություն, հրաման) (այսուհետ` պայմանագիր) գրանցման, գրանցամատյանի վարման և պահպանման կարգը:
2. Աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագրերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի լուծումը գրանցվում է գրանցամատյանում:
3. Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են գործատուի կնիքով կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:
4. Գրանցամատյանի վարումը և պահպանումն իրականացվում է գործատուի կամ գործատուի ներկայացուցչի կողմից:
Գրանցամատյանը պահվում է գործատուի կենտրոնական գրասենյակում (գործունեության իրականացման վայրում):
5. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պահվում են գործատուի կողմից վավերացված գրանցամատյանից քաղվածքը և պայմանագրերի պատճենները` ներկայացուցչություններում և մասնաճյուղերում աշխատողների մասով:
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Պայմանագիրը կնքելուց հետո նույն օրը այն գործատուի կամ գործատուի լիազորած անձի կողմից թվագրվում և գրանցվում է գրանցամատյանում:
7. Պայմանագրի գրանցման փաստը հավաստվում է փաստաթղթի օրինակների վրա գործատուի կողմից դրվող հետևյալ մակագրությամբ`
«Պայմանագիրը գրանցված է», տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գրանցման համարը, գործատուի կամ գործատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:
8. Յուրաքանչյուր աշխատողի մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցվում են առանձին էջում:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրի լուծումը գրանցվում են գրանցամատյանում գրանցման համար նախատեսված կարգով` թվագրված ենթահամարակալմամբ:
10. Պայմանագրում փոփոխությունները և լրացումները գրանցելու փաստը հավաստվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան:
11. Պայմանագրի լուծումը գրանցվում է` օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
IV. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Պայմանագրերը գրանցվում են դրանք կնքելու (ստորագրելու) ժամանակագրական հերթականությամբ:
13. Գրանցամատյանում լրացվում են`
ա) էջի վերևի մասում` աշխատողի անունը, ազգանունը (պայմանագրում հայրանվան առկայության դեպքում` նաև հայրանունը),
բ) 1-ին սյունակում` պայմանագրի գրանցման հերթական համարը,
գ) 2-րդ սյունակում` պայմանագրի (աշխատանքային պայմանագիր, հրաման, կարգադրություն, որոշում) համարը և կնքելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
դ) 3-րդ սյունակում` աշխատանքի վայրը (կազմակերպության կառուցվածքային և առանձնացած ստորաբաժանումների անվանումները, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը),
ե) 4-րդ սյունակում` պայմանագրի գործողության ժամկետը,
զ) 5-րդ սյունակում` նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
է) 6-րդ սյունակում` պայմանագրի լուծման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
ը) 7-րդ սյունակում` գործատուի կամ նրա լիազորած անձի ստորագրությունը:
V. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
14. Գրանցամատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է գործատուի կամ գործատուի ներկայացուցչի կողմից` գրանցամատյանի սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ և հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է գործատուի կնիքը կամ գործատուի կամ գործատուի ներկայացուցչի ստորագրությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի հունիսի 16-ի
N 875-Ն որոշման
Ձև
(կազմը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր կամ
_______________________________________________________________________
ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, բնակության վայրը)
__________________________________________
(կազմակերպության պետական գրանցման համարը)
__________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը)
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Սկսված է ______ ____________________ 200 թ.
Ավարտված է ______ ____________________ 200 թ.
Գործատու
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
______ ____________________ 200 թ.
Կ.Տ.
քաղաք _______________
Աշխատողի ազգանունը, անունը (հայրանունը) ___________________________________
._________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|_________________|________________|_____|________|_______|________|
|Գրանց-|Պայմանագրի տեսակը|Աշխատանքի վայրը |Պայմա|Նույն |Պայմա- |Գործա- |
|ման |(աշխատանքային |(կազմակերպության|նագրի|գործա- |նագրի |տուի կամ|
|հերթա-|պայմանագիր, |կառուցվածքային |գործո|տուի այլ|լուծման|գործա- |
|կան |հրաման, որոշում, |և առանձնացած |ղութ-|աշխատան-|տարե- |տուի |
|համարը|կարգադրություն), |ստորաբաժանումնե-|յան |քի փոխա-|թիվը, |լիազորած|
| |համարը և կնքելու|րի անվանումները,|ժամ- |դրման |ամիսը, |անձի ստո|
| |(ստորագրելու) |անհատ |կետը |տարեթիվը|ամսա- |րագրութ-|
| |տարեթիվը, ամիսը, |ձեռնարկատիրոջ, | |ամիսը, |թիվը |յունը |
| |ամսաթիվը |ֆիզիկական անձ | |ամսաթիվը| | |
| | |գործատուի | | | | |
| | |անունը, | | | | |
| | |ազգանունը) | | | | |
|______|_________________|________________|_____|________|_______|________|
| | | | | | | |
._________________________________________________________________________.