(ուժը կորցրել է 01.02.2023 թվականից` 28.07.2022 թիվ 1180-Ն որոշում)
i
040.0276.150306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2006 թվականի N 276-Ն
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
1.2. Սահմանել, որ`
i
1) Որոշմամբ սահմանված` անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում են հատուկ ընթացակարգով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, չարորակ նորագոյացությունների, վնասվածքների (վերին և ստորին վերջույթների կոտրվածքների և այլն), տուբերկուլոզի, ողնաշարի դեգեներատիվ և դիստրոֆիկ փոփոխությունների, լամինէկտոմիաներից հետո, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, մինչև 18 տարեկան երեխաների, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա, NN 2 և 3 հավելվածներով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների.
2) սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`
ա. վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի դիմումը, առանց դիմումին կցվող` հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,
բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունն իրականացնում են առանց անձի օբյեկտիվ զննության,
գ. բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)` նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով,
դ. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 13-րդ կետում նշված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործում լրացվում են միայն անձնական տվյալների և եզրափակիչ մասերը,
ե. բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
(1.2-րդ կետը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 22.04.2021
թիվ 624-Ն, 04.11.2021 թիվ 1786-Ն / տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 2-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշումներ)
1.3. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնելու հատուկ ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1.3-րդ կետը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
1.4. Որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
(1.4-րդ կետը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 1.4-ին կետը պետք է լիներ 26.03.2020 թիվ 381-Ն որոշման 1-ին
կետի ենթակետ, այլ ոչ սույն որոշման առանձին կետ
-------------------------------------------------------------------
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 254-Ն որոշման 1-ին կետը:
i
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի ձևը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 14.01.2021 թիվ 10-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 2-ի
N 276-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
i
2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը (այսուհետ` բաժին):
(2-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
i
3. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու նպատակով:
(3-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
4. Անձին հաշմանդամ ճանաչելու և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն և սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
5. Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
i
5.1. Առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ բաժնի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ (այսուհետ` մասնագետ):
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում է մասնագետի մասնակցությունը բաժնի նիստին:
Մասնագետի առաջարկությամբ` բաժինը նիստին մասնակցելու համար կարող է հրավիրել նաև անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրող բժշկին:
Բաժինների նիստերին մասնագետների մասնակցության կարգը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
(5.1-ին կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
i
5.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են`
1) բաժինների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը.
3) բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար դիմումի ձևը` էլեկտրոնային լրացման հնարավորությամբ:
(5.2-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
i
5.3. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բաժինների կողմից իրականացվող փորձաքննություններին:
Բաժիննների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5.3-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
6. Հաշմանդամ ճանաչված 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
7. Անձը կամ նրա լիազորած անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը, կարող են բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:
8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է անձին կամ նրա ներկայացուցչին նրանց պահանջով ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:
II. ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵԼԸ
i
9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, նշելով ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:
(9-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
i
9.1. Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`
1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.
2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.
3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.
4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.
6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.
7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:
(9.1-ին կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
i
III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
i
10. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող բաժինը: Տվյալ բաժնի կողմից փորձաքննություն իրականացնելու անհնարինության դեպքում (բաժնի անդամների արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակ լինելը, բաժնի կազմի դեմ բացարկ հայտնելը և նմանատիպ այլ իրավիճակներ)` ծառայության պետի հանձնարարությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է այլ բաժնի կողմից: Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է բաժնի ղեկավարին ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևի դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով տրված ուղեգիրը: Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
(10-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն, 14.01.2021 թիվ 10-Ն որոշումներ)
10.1. Դիմումը և դրան կից` սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով:
(10.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
10.2. Փորձաքննության իրականացման ժամանակ անձը կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փոստով կամ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները, եթե դիմումին կից այդ փաստաթղթերի բնօրինակները ներկայացված չեն եղել: Բաժինն իրականացնում է բնօրինակների ուսումնասիրություն և համադրում ներկայացված փաստաթղթերի հետ:
(10.2-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
10.3. Մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության, ծնողին ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-61-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու, 64-րդ հոդվածով սահմանված` ծնողական իրավունքների սահմանափակման, քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով` խնամակալին և (կամ) հոգաբարձուին իրենց պարտականությունների կատարումից ազատելու և քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նոր խնամակալ նշանակելու, Օրենսգրքի 129-րդ, 130-րդ հոդվածների համաձայն` որդեգրման վերացման, Օրենսգրքով նախատեսված` խնամատար ընտանիքի մոդելի կիրառության արդյունքում 137.1-ին հոդվածով նախատեսված` խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի կնքման դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության բաժնին` ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր:
(10.3-րդ կետը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
i
11. Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մասին նշել է դիմումում, ապա բաժինը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց): Եթե անձը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ անձը գտնվում է բուժման մեջ: Անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում:
(11-րդ կետը փոփ. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
i
11.1. հեռակա փորձաքննությունն իրականացվում է, եթե անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում.
(11.1-ին կետը լրաց. 20.06.13 թիվ 641-Ն, 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
11.2. հեռակա փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:
(11.2-րդ կետը լրաց. 20.06.13 թիվ 641-Ն որոշում)
i
12. Բաժնի ղեկավարը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Բաժնի ղեկավարը նշանակված փորձաքննության օրը հարուցված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործը` բոլոր փաստաթղթերով ներկայացնում է բաժնի անդամներին:
(12-րդ կետը փոփ. 20.06.13 թիվ 641-Ն, 04.06.15 թիվ 583-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
i
13. Բաժինը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:
Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում բաժնի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է բաժինը: Վերականգնողական անհատական ծրագիրն վարչական ակտի (բժշկասոցիալական փորձաքննական որոշման) հետ միասին` օրենքով սահմանված կարգով հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Փորձաքննվող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական վարույթի (բժշկասոցիալական փորձաքննության գործի) պատճենը:
Անձի վերականգնողական անհատական ծրագիրը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Անձին հաշմանդամ չճանաչելու կամ միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու դեպքում անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը (բժշկասոցիալական փորձաքննական որոշումը) եռօրյա ժամկետում հանձնվում է փորձաքննվող անձին կամ նրա ներկայացուցչին:
Անձի ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո բաժինը ժամանակավոր անաշխատունակության թերթիկում կատարում է գրառում` նշելով դիմումի մուտքագրման ամսաթիվը:
Բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին բաժինը ծանուցում է ուղարկում անձին սպասարկող բժշկական կազմակերպություն:
Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի, անձին տրվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման, նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում և սպասարկող բժշկական կազմակերպություն ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին ծանուցման ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
(13-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված վարչական ակտի (բժշկասոցիալական փորձաքննական որոշման) հետ միասին վերադարձվում են ակտի ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրի:
(13.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
i
14. Փորձաքննական որոշման քաղվածքը կամ ծանուցումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
(14-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
15. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում բաժնում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:
Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:
i
16. Բաժինները մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում են ծառայություն: Ծառայության վերափորձաքննության բաժնի կողմից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, որից հետո վարչական վարույթի վերաբերյալ գործը խորհրդատվական թերթիկի հետ միասին վերադարձվում է բաժին:
(16-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
i
17. Բաժինը բժշկասոցիալական փորձաքննական որոշումն ընդունում է բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե բաժնի կամ անդամներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննական որոշման հետ, ապա գրավոր ձևակերպում է իր անհամաձայնությունը` նշելով հիմքերը, որը կցվում է վարչական վարույթի վերաբերյալ գործին, և այն եռօրյա ժամկետում ներկայացվում է ծառայության պետին: Ծառայության պետը բաժնից ստացված վարչական վարույթի գործի քննությունը հանձնարարում է վերափորձաքննության բաժնին, որը տվյալ վարչական գործով իրականացնում է փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով, և ընդունում է որոշում:
(17-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
i
18. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար բաժնինը կազմում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է բաժինը և դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա ներկայացուցչին: Այդ դեպքում բաժնի կողմից անձին տրվում է ուղեգիր, որում նշվում է բժշկական կազմակերպության անվանումը և կցվում է հետազոտման ծրագիրը: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն անձի կողմից ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում բաժինն ընդունում է փորձաքննական որոշում: Սույն կետով նշված դրույթը տարածվում է նաև ծառայության վերափորձաքննության բաժնի վրա:
(18-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)
i
19. Սույն կարգի 18-րդ կետով նշված դեպքերում բաժինը կամ վերափորձաքննության բաժնի, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, վարույթը կասեցնում է:
(19-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
20. Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:
21. Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ:
22. Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա որոշման մեջ հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: Եթե վերափորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում:
23. Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարումը և հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված կարգով:
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
i
25. Փորձաքննական որոշումն ընդունվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիմումը (բողոքը) մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
IV. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
i
26. Վարչական վարույթը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմամբ կարող է կասեցվել մինչև 60 օր ժամկետով, եթե`
ա) փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ձևով իրազեկված անձը չի ներկայացել փորձաքննության, և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին չի ներկայացվել հեռակա, տնային կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր.
բ) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում.
գ) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում փորձաքննվող անձը սահմանված ժամկետում ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից չի ստացել փորձաքննական խորհրդատվություն:
Այդ ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է:
(26-րդ կետը փոփ. 20.06.13 թիվ 641-Ն որոշում)
27. Վարչական վարույթը կարճվում է, եթե`
i
ա) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է դիմումից.
բ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած փորձաքննական որոշում կամ դատական ակտ.
գ) դատարանի վարույթում է գտնվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի և միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքերով գործ.
դ) լրացել է վարույթի կասեցման օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը վարչական վարույթի ժամկետը կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այդ որոշումը պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձին կամ նրա ներկայացուցչին: Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
(27-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
28. Բաժնի կամ ծառայության կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի ինքնաբացարկ և բացարկ հայտնելու հիմքերը և կարգը սահմանվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
V. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
i
29. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: Վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան:
(29-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն որոշումներ)
i
29.1. Սույն որոշման 29-րդ կետով սահմանված, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում` վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի):
(29.1-ին կետը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
VI. ԲԱԺՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
i
30. Բաժնի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել`
1) ծառայության պետի հանձնարարությամբ` վերափորձաքննության բաժնի կողմից.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:
Բաժինների աշխատանքների մոնիթորինգը և հսկողական փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած կարգով:
(30-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
i
31. Բաժնի կողմից ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
(31-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1633-Ն, 04.06.15 թիվ 583-Ն որոշումներ)
31.1. Անձը կարող է բաժնի ընդունած փորձաքննական որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել ծառայության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում:
(31.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 583-Ն որոշում)
32. Ծառայության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը` ներառյալ բժշկասոցիալական փորձաքննական գործն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը, և տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
ա) ուժի մեջ թողնել բաժնի կամ վերափորձաքննության բաժնի որոշումը` հիմնավորմամբ, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին.
բ) հանձնարարել բաժնին կամ վերափորձաքննության բաժնին կրկին քննել գործը և ընդունել որոշում:
Սույն կետի «բ» ենթակետում նշված եզրակացությունը տալու դեպքում անձը վերափորձաքննվում է տարածքային բաժնի կողմից` վերափորձաքննության բաժնի մասնագետի կամ մասնագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված հիմնավորումների և առարկությունների շրջանակներում:
(32-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
33. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման առարկությունների շրջանակներում` բաժնի կողմից վերափորձաքննության արդյունքում ընդունված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը գործի ուսումնասիրության արդյունքում տալիս է փորձագիտական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հիմք ընդունելով մասնագետների խմբի փորձագիտական եզրակացությունը, արձակում է հրաման:
(33-րդ կետը լրաց. 06.12.12 թիվ 1633-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 2-ի
N 276-Ն որոշման
Ձև
Բժշկասոցիալական փորձաքննության _______________________________
(բաժնի ղեկավար)
_______________________________ ին
Քաղաքացի _______________________________ ից
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագրի սերիան______ N___________________
Հաշվառման վայրը __________________________
__________________________________________
Բնակության վայրը _________________________
Հեռախոսահամարը ___________________________
էլեկտրոնային փոստի հասցեն ____________________
(առկայության դեպքում)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ Ձեզ իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն`
._. հաշմանդամության սահմանման և հաշմանդամության խմբի որոշման նպատակով
._.
._. վերափորձաքննություն անցնելու նպատակով
._.
._. հաշմանդամության պատճառական կապը որոշելու նպատակով
._.
._. հաշմանդամության անհատական ծրագիր ստանալու նպատակով
._.
._. մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու նպատակով
._.
._. աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման,
._. մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի
դեպքում որոշում կայացնելու նպատակով
._. ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու
._. նպատակով
._. մահվան պատճառական կապը որոշելու նպատակով
._.
._. այլ (նշել) _______________________________________________________
._.
Հայտնում եմ, որ ______________________________________________________
(տեղեկատվություն աշխատանքի, զբաղվածության,
______________________________________________________________________
մասնագիտության, կրթության մասին)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
._. անձը հաստատող փաստաթուղթ
._. (եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր
անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը
կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ
տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, մինչև 16
տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից
մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման
քարտը, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ`
ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հաշվառում չունեցող անձինք
կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով
տեղեկանք փաստացի բնակության վայրից)
._. բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած բժշկական
._. կազմակերպության կողմից տրված ուղեգիրը:
(ներկայացվում է առաջին անգամ դիմելու դեպքում)
Հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի
ֆունկցիաների կայուն խանգարումով պայմանավորված` առողջության խաթարումը
հաստատող բժշկական փաստաթղթերը
___________________________________________________________________
(նշել միայն ներկայացվող փաստաթղթերը)
__________________________________________________________________,
._.
._. -----------------------------------------------------------------
(լրացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում)
._.
._. -----------------------------------------------------------------
(լրացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում)
._.
._. -----------------------------------------------------------------
(լրացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում)
Ներկայացված փաստաթղթերը`
._. բնօրինակ են
._. (նշում կատարվում է դիմումն առձեռն ներկայացնելիս)
._. պատճենահանված են բնօրինակից
._. (նշում կատարվում է դիմումը փոստով ներկայացնելիս)
._. տեսաներածված են բնօրինակից
._. (նշում կատարվում է դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս)
նշել միայն մեկը
Առդիր_____(____________) թերթ
ԴԻՄՈՂ _______________ _______________________________ ____________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը) (լրացման
ամսաթիվը)
(2-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 583-Ն, 14.01.2021 թիվ 10-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 2-ի
N 276-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված` անձի դիմումները բաժիններին ներկայացվում են փոստային կամ էլեկտրոնային եղանակով:
2. Դիմումների հիման վրա բժշկասոցիալական փորձաքննությունները և վերափորձաքննությունները (այդ թվում` փորձաքննական խորհրդատվության նպատակով և քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերափորձաքննությունները) իրականացվում են եռամսյա ժամկետում, բացառությամբ չարորակ նորագոյացություններ (արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում, խիստ արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով), վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության` օրգանիզմի ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարումներ ունեցող անձանց, անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների (վերափորձաքննությունների):
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.04.2021 թիվ 624-Ն որոշում)
i
(3-րդ հավելվածը լրաց. 26.03.2020 թիվ 381-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,
25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)