040.2302.190106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2302-Ն
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերի, ինչպես նաև 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
գ) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
(նախաբանը փոփ. 11.08.2022 թիվ 1255-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար առևտրային իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:
2. Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Ինկասացիայի մասին», «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորման մարմին):
(3-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1097-Ն, 11.08.2022 թիվ 1255-Ն որոշումներ)
4. Սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք չունեն իրականացնելու այլ գործունեություն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
6. Լիցենզիան տրվում է անժամկետ:
6.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(6.1-ին կետը լրաց. 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
7. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) հայտ (համաձայն ձևի)` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, հայտատուի պետական գրանցման համարը,
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)
գ) հայտատուի` առնվազն 4 աշխատողի մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականների պատճենները և նրանց մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները,
դ) քաղվածքներ սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց աշխատանքային գրքույկներից,
ե) սույն կետի «գ» ենթակետում նշված անձանց զինվորական գրքույկների և անձնագրերի պատճենները,
զ) «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող զրահապատ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալներին վերաբերող փաստաթուղթը.
է) (է ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
ը) (ը ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
թ) ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը:
(7-րդ կետը փոփ. 28.09.06 թիվ 1373-Ն, 16.11.06 թիվ 1636-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 31.01.13 թիվ 68-Ն, 06.02.14 թիվ 102-Ն որոշումներ)
8. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(8-րդ կետը փոփ. 18.03.11 թիվ 273-Ն որոշում)
9. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերն ուսումնասիրում և մերժման հիմքերի բացակայության դեպքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն 23 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է լիցենզիա:
(9-րդ կետը փոփր. 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 102-Ն որոշում)
11. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել «Լիցենզավորման մասին» և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
Ձև
________________________________________
________________________________________
(հայտատուի անվանումը և
________________________________________
կազմակերպական-իրավական ձևը)
________________________________________
(գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը)
______________________________
(պետական գրանցման համարը)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
__________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:
Կից ներկայացնում եմ`
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հայտատու ______________________ ______________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
(ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 31.01.13 թիվ 68-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆԱՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԻԾՄ N ________
Իրավաբանական անձի անվանումը ______________________________________________
__________________________________________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը _____________________________________________________
Տրված է ____ _________________ 200 թ. _____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(ձևը փոփ. 09.10.14 թիվ 1097-Ն, 11.08.2022 թիվ 1255-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2302-Ն որոշման
ԿԱՐԳ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների (այսուհետ` աշխատողներ) մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` դռնբաց եղանակով:
2. Աշխատողների մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է գրավոր քննության միջոցով:
3. Մասնագիտական որակավորման ստուգման համար աշխատողները ներկայացնում են`
ա) ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգմանը մասնակցելու մասին հայտը (համաձայն N 1 ձևի).
բ) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (առկայության դեպքում).
գ) մասնագիտական որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
4. Գրավոր քննությունն անցկացվում է թեստային եղանակով` հանձնաժողովի կողմից:
Գրավոր քննության թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ինկասացիոն գործունեության բնագավառը կարգավորող իրավական ակտերի հիման վրա կազմված, նախապես հրապարակված թեմաների ցանկի համաձայն:
Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:
Թեստը պարունակում է 6 հարց, որոնց պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ:
Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:
Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:
5. Աշխատողներին թույլատրվում է մասնակցել գրավոր քննությանը` անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:
Արգելվում է աշխատողներին գրավոր քննության ժամանակ խոսել միմյանց հետ, օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, այդ թվում` մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ինչպես նաև հեռախոսակապից:
6. Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության պահանջները չկատարելու դեպքում աշխատողը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա մասին տրվում է բացասական եզրակացություն:
7. Հանձնաժողովի անդամները թեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփում են քննության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում և ներկայացնում հանձնաժողովի նիստին:
8. Աշխատողը համարվում է որակավորված, եթե թեստի 6 հարցից 4-ին տվել է ճիշտ պատասխան:
9. Մասնագիտական որակավորման քննության դրական արդյունքների դեպքում աշխատողին տրվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետ` որակավորման վկայական) (համաձայն N 2 ձևի):
10. Բացասական եզրակացության դեպքում աշխատողը կարող է կրկին դիմել` մասնագիտական որակավորման քննություն հանձնելու համար:
11. Գրավոր քննության ավարտի օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ քննության արդյունքների մասին գրավոր հայտնվում է աշխատողին:
12. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին կամ դատական կարգով:
Բողոքը քննարկում է հանձնաժողովը` ստանալու պահից 10-օրյա ժամկետում: Բողոքը բավարարվելու դեպքում աշխատողին տրվում է որակավորման վկայական:
13. Գրավոր քննության մասին բացասական եզրակացության դեպքում աշխատողի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Ձև N 1
ՀԱՅՏ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
______________________ -ին
(անունը, ազգանունը)
Խնդրում եմ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա տալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:
Կից ներկայացնում եմ`
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Դիմող ______________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
ՎԿԱՅԱԿԱՆ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ______ ________ 200 թ. N _____ որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ______ հանձնաժողովի ____ _________ 200 թ. N ______ արձանագրություն)
Տրվել է ______________________________________________________________
(աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը)
Վկայականը տրված է անժամկետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
________ _____________________________ 200 թ.
(վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ.
(2-րդ ձևը փոփ. 16.03.17 թիվ 259-Ն որոշում)