011.0211.031005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1973 թվականի հունիսի 6-ին Ժնև քաղաքում ստորագրված «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ N Ն-211-3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը, «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ իր տարածքում զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու և իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը 16 տարեկանն է: