Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1147.150805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1147-Ն

 

ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգերի 5-րդ մասով նախատեսված` մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար գործողության մեջ են դրվում` հաշվի առնելով կեղտաջրերի մաքրման կայանների տեխնիկական հնարավորությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1147-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային (մարդկանց կարիքները բավարարելու), ոռոգման, արդյունաբերական նպատակներով օգտագործվող անհրաժեշտ ջրի որակի սահմանման ստանդարտները, ինչպես նաև մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշների որոշման կանոնակարգերը:

2. Տարբեր նպատակներով միևնույն ջրային ռեսուրսի միաժամանակյա օգտագործման դեպքում կիրառվում են տվյալ ջրային ռեսուրսի համար առավել խիստ սահմանված ստանդարտները:

3. Եթե բնական գործոնների ազդեցությամբ ջրային ռեսուրսում գերազանցվում է առանձին նյութերի կոնցենտրացիան, ապա այդ դեպքում պետք է մշակվեն տվյալ ջրային ռեսուրսին կամ ջրավազանին բնորոշ ջրի որակի ստանդարտներ` հաշվի առնելով բնական գործոնի ազդեցությունը:

4. Ջրերի ստանդարտները մշակում են`

խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային (մարդկանց կարիքները բավարարելու) ջրի որակի ստանդարտները` առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը, հաշվի առնելով ջրային տնտեսության ոլորտի պետական լիազոր մարմնի առաջարկությունները,

ոռոգման նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները` գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով առողջապահության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները,

արդյունաբերական նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները` արդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները,

մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշները` բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը` հաշվի առնելով առողջապահության և ջրային տնտեսության ոլորտների պետական լիազոր մարմինների առաջարկությունները:

5. Ջրերի ստանդարտները պետք է լինեն`

իրատեսական և սահմանվեն` ելնելով ներկա բնապահպանական և տնտեսական իրավիճակից, ինչպես նաև մաքրման կայանների տեխնիկական ու տեխնոլոգիական վիճակից ու առանձնահատկություններից,

սկզբունքորեն հսկվող, վերահսկվող, ստուգվող,

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 66-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին, Եվրամիության համապատասխան բազային հռչակագրերին և փաստաթղթերին համապատասխան:

6. Ջրերի ազգային ստանդարտները հաստատում է ստանդարտացման ազգային մարմինը` «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

II. ԽՄԵԼՈՒ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ (ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

7. Խմելու-տնտեսական նպատակով օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի մարդկանց` անկախ տարիքից ու սեռից, առողջության, ներկա և ապագա սերունդների համար անվտանգ մանրէաբանական, ճառագայթային, օրգանոլեպտիկ, վնասակար նյութերի սանիտարական նորմաներով ու կանոններով սահմանված ցուցանիշներին ու Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթներին:

8. Կուլտուր-կենցաղային նպատակով օգտագործվող ջրի ստանդարտները պետք է համապատասխանեն խմելու ջրի ստանդարտներին և ռեկրեացիոն բոլոր նպատակների (հանգստի, լողի, լողանալու, սպորտի, տուրիզմի և այլն) համար սահմանված չափանիշներին, և լինեն անվտանգ մարդկանց առողջության (ներկա և ապագա սերունդների) համար` մանրէաբանական, օրգանոլեպտիկ, վնասակար նյութերի սանիտարական նորմերի ու կանոնների առումով ու պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթներին:

 

III. ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

9. Ոռոգման նպատակով օգտագործվող ջրերի ստանդարտները պետք է համապատասխանեն մշակաբույսերի բնականոն աճի համար անհրաժեշտ, ջրում առկա քիմիական, ֆիզիկական և կենսաբանական բաղադրիչների համար սահմանված չափանիշներին:

10. Ոռոգման նպատակով օգտագործվող ջրերը չպետք է գտնվեն`

ա) ստորերկրյա խմելու ջրերի քիմիական, ֆիզիկական կամ կենսաբանական ներգործության սահմաններում,

բ) հազվագյուտ և անհետացող կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների համար (այսուհետ` անհետացող օբյեկտներ) բնակության միջավայր հանդիսացող ջրային ռեսուրսների ներգործության սահմաններում:

11. Ջրօգտագործողը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի թույլտվությամբ կարող է օգտագործել այդ ջրերը ոռոգման նպատակներով, եթե ոռոգվող հողերի հարևանությամբ բնակվող անհետացող օբյեկտների անվտանգության համար կան հիմնավորված ապացույցներ:

 

IV. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

12. Արդյունաբերության գործընթացում հովացման, հիդրոէներգետիկայի և այլ օգտագործման նպատակների համար օգտագործվող ջրերի ստանդարտների արժեքները կարող են լինել տարբեր, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրերի որակը կարող է բացասաբար ազդել արդյունաբերության վերը նշված որևէ գործընթացի վրա:

13. Սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ջուրը, որն օգտագործվում է բուն սննդի արտադրության նպատակով, պետք է համապատասխանի խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային նպատակներով օգտագործվող ջրերի ստանդարտներին:

14. Արդյունաբերության գործընթացում առաջացող կեղտաջրերը`

կոյուղի թափվելիս պետք է համապատասխանեն տվյալ մաքրման կայանի կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքերի չափանիշներին,

ջրային ռեսուրս թափվելիս պետք է համապատասխանեն տվյալ ջրօգտագործման նպատակայնության ջրային ռեսուրսի համապատասխան ստանդարտներին:

15. Նույն որակի ջրերի օգտագործման գերակայությունները պետք է համապատասխանեն «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

 

V. ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍ ԹԱՓՎՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

16. Խմելու-տնտեսական և կուլտուր-կենցաղային նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսներ կեղտաջրերի արտանետման ժամանակ ջրի որակի ստանդարտները պետք է պահպանվեն ջրահոսքի ուղղությամբ ամենամոտ ջրօգտագործման կետից մեկ կիլոմետր վերև:

17. Անհետացող օբյեկտների համար բնակության միջավայր հանդիսացող ջրային ռեսուրսներ կեղտաջրերի արտանետման ժամանակ ջրի որակի ստանդարտները պետք է պահպանվեն ջրահոսքի ուղղությամբ ամենամոտ ջրօգտագործման կետից 500 մետր վերև:

18. Մակերևութային ջրային ռեսուրս թափվող թույլատրելի սահմանային արտահոսքերի որոշումները պետք է ներառեն, սակայն չսահմանափակեն, հետևյալ չափորոշիչները`

գետերի համար` գետի երկարությունը, վտակների քանակությունը, ջրավազանի գետային ցանցի խտությունը, գետից տարեկան ջրառը, միջին տարեկան հոսքի արագությունը, միջին բազմամյա ծավալը, միջին տարեկան աղտոտվածությունը, աղտոտվածության բնական ֆոնը, ինքնամաքրման ունակությունը,

լճերի համար` ջրի ծավալը, մարդածին ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտվածությունը, լիմնոլոգիական վիճակը (հետերոտրոֆ, մեզոտրոֆ, էվտրոֆ), հիպոլիմնիոնի առկայությունը և մեծությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1147-Ն
Որոշում