Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱ ...

 

 

040.0260.170305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2005 թվականի N 260-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 18.03.11 թիվ 249-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի փետրվարի 10-ի

N 260-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

i

2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգի իմաստով «ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքավորման կարգաբերում» բառակապակցությունը նշանակում է սարքի մոնտաժումից հետո նրա աշխատանքային բնութագրերի համապատասխանեցում նախագծի հետ: Ռադիոակտիվ նյութեր պարունակող չափիչ սարքի ստուգաճշտումը (կալիբրավորում) կարգաբերման գործընթացի մի մասն է:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

3. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման վրա:

Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման անվտանգության նորմերով:

4. Ազատման մակարդակներից ցածր ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար լիցենզիա չի պահանջվում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել:

(5-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(5.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 2042-Ն որոշում)

6. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների անձնագիրը, սերտիֆիկատը.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված օբյեկտի բնութագիրը (նախագիծը).

ե) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժման և կարգաբերման ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

զ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժման և կարգաբերման որակի ապահովման ծրագրերը.

է) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժման և կարգաբերման ժամանակ հնարավոր ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների մասին հրահանգները.

ը) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժում և կարգաբերում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) սույն կետի «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձագիտական եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ. 29.05.09 թիվ 602-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 2042-Ն որոշումներ)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 2042-Ն որոշում)

8. Կարգավորող մարմինը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

9. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժման և կարգաբերման համար նախատեսված սարքավորումների և օբյեկտի աշխատանքային ու վթարային հրահանգների համապատասխանությունն անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների մոնտաժման և կարգաբերման հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումն ու ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 2042-Ն որոշում)

10. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

11. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

12. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան վերաձևակերպվում է կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 2042-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ ______

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

պետական գրանցման համարը հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ

տեղեկատվություն)

___________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն) 2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________

__________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը ______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

5. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք

վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

բ)

գ)

դ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը,

հայրանունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________ 200 թ.

 

(1-ին ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 2042-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի փետրվարի 10-ի

N 260-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ______

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ

 

Տրված` ____ _________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________

__________________________________________________________________________

 

կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ______________________________________________________

___________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ___ _______ 200 թ.

 

Կոմիտեի նախագահ

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2005
N 260-Ն
Որոշում