Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐ ՍԱՀՄԱ ...

 

 

040.0076.090205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2005 թվականի N 76-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 50-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատման, բացասական հետևանքների հնարավորինս արագ վերացման, ժամկետների սահմանման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերման նպատակով ստեղծվող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունվարի 25-ի

N 76-Ն որոշման

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են`

ա) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը.

բ) հրահանգների սահմանման հիմքերը.

գ) արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած աղետի գոտում գտնվող բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները.

դ) արտակարգ իրավիճակների հետևանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող «հրահանգներ» բառն ունի հետևյալ իմաստը` Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած աղետի գոտում (այսուհետ` աղետի գոտի) ջրային ռեսուրսների կառավարման, պահպանության և օգտագործման կանոնակարգերը, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

II. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Ջրային ռեսուրսների ու տեղումների խիստ անբավարարություն և (կամ) ջրհեղեղ առաջանալիս` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված աղետի գոտում ջրօգտագործման թույլտվությունները և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակները կարող են վերանայվել և (կամ) կասեցվել` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

4. Աղետի գոտում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության սահմանվող ռեժիմը պետք է նպատակաուղղված լինի աղետի գոտում գտնվող բնակչության պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների հետևանքների հնարավորինս արագ վերացմանը:

5. Արտակարգ իրավիճակ առաջանալիս` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) գործունեությունն ուղղված է լինում աղետի գոտում ջրային ռեսուրսների վիճակի գնահատմանը, բացասական հետևանքների հնարավորինս արագ վերացմանը, ժամկետների սահմանմանը և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը խոչընդոտող գործոնների հայտնաբերմանը: Միջգերատեսչական հանձնաժողովն աղետի գոտում բոլոր ջրօգտագործման թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների պայմանների վերանայման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակների վերանայման, դրանց փոփոխման, կասեցման կամ չեղյալ ճանաչման համար:

6. Աղետի գոտում ջրօգտագործման թույլտվությունները և սահմանային թույլատրելի արտահոսքերի չափաքանակները ենթակա են վերանայման, եթե դրանք`

ա) խոչընդոտում են արտակարգ իրավիճակի հետևանքների արագ վերացմանը.

բ) խոչընդոտում են աղետի գոտու բնակչությանն անհրաժեշտ քանակությամբ և որակով խմելու ջրով ապահովմանը.

գ) հանգեցնում են գումարային ազդեցությանը:

7. Աղետի գոտում ջրօգտագործման թույլտվությունների և սահմանային թույլատրելի արտահոսքերի վերաձևակերպումն ու փոփոխություններն իրականացվում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ` ելնելով առկա իրավիճակից:

8. Աղետի գոտում գտնվող ջրային ռեսուրսների տարածքները պետք է ներառեն`

ա) գետերի, առուների, վտակների, աղբյուրների համար ջրային հոսքի հունի տարածքը` մինչև արտակարգ իրավիճակի լրիվ վերացումը.

բ) լճերի, լճակների, գերխոնավ տարածքների համար աղետի գոտի համարվող ամբողջ տարածքը.

գ) ջրամբարների տարածքը` ներառյալ ջրային հողերը:

9. Արտակարգ իրավիճակի պատճառ դարձած որևէ օբյեկտի խոշոր վթարի կամ տեխնածին աղետի հետևանքով ջրային ռեսուրս թափոնների կամ այլ նյութերի արտանետման ժամանակ աղետի գոտին սահմանվում է ջրային ռեսուրսների համար` մինչև այդ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի չափաքանակին հասնելը:

 

III. ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

10. Աղետի գոտում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վերաբերյալ հրահանգները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմնվելով արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազոր մարմնի և`

ա) վտանգավոր բնական երևույթի կամ տարերային, կամ էկոլոգիական աղետի ժամանակ` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի, ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմնի ու տեղական ինքնակառավարման մարմնի եզրակացությունների վրա.

բ) որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի կամ տեխնածին աղետի ժամանակ` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի ու տեղական ինքնակառավարման մարմնի եզրակացությունների վրա.

գ) համաճարակի ժամանակ` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի ու առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի եզրակացությունների վրա.

դ) անասնահամաճարակի, բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության ժամանակ` գյուղատնտեսության պետական լիազոր մարմնի, ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմնի ու ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի եզրակացությունների վրա.

ե) զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի ժամանակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջության, շրջակա միջավայրի կայուն վիճակի խախտմանն ու ջրամատակարարման անհնարինությանը` պաշտպանության, առողջապահության պետական լիազոր մարմինների, ջրային համակարգերի կառավարման մարմնի ու ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի եզրակացությունների վրա:

11. Եթե աղետի գոտում գտնվող ջրային ռեսուրսը համարվում է խմելու ջրի աղբյուր կամ օգտագործվում է ռեկրեացիոն նպատակով, ապա սույն բաժնի 10-րդ կետում նշված բոլոր հրահանգների սահմանումը պետք է հիմնվի նաև առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի եզրակացության վրա:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

12. Արտակարգ իրավիճակի հայտարարման պահից աղետի գոտում և դրանից դուրս գտնվող տարածքներում կարող են վերանայվել բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները` ելնելով ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմնի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնի ու առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի եզրակացություններից:

13. Աղետի գոտում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները սահմանվում են` հաշվի առնելով տվյալ արտակարգ իրավիճակի տեսակը, դրա հետևանքների ուժգնությունը, աղետի գոտու տարածքները, այն ստորերկրյա ջրաղբյուրների հզորությունը, որտեղից իրականացվելու են բնակավայրերի ջրամատակարարումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների պլանավորումն ու իրականացումը:

14. Արտակարգ իրավիճակի ժամանակ բնակչությանը մատակարարվող խմելու ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին և ապահովվի առաջին հերթին պահուստավորված խմելու ջրի ստորերկրյա աղբյուրներից:

15. Հաշվի առնելով սույն բաժնի 12-րդ կետում նշված պայմանները` աղետի գոտում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները որոշվում են` հաշվի առնելով տեխնիկական ու այլ հնարավորությունների առավելագույն օգտագործման անհրաժեշտությունը, և պետք է լինեն ոչ պակաս 30 լ/օր` մեկ մարդու համար:

 

V. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2005
N 76-Ն
Որոշում