Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2005  -ից մինչեւ   01.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)

010.0051.150105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասություններում «Կուսակցությունը» բառը փոխարինել «Պետական գրանցման պահին կուսակցությունը» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասից հանել «Սահմանադրությանը և» բառերը.

2) 2-րդ մասից հանել «Սահմանադրության և (կամ)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների կատարման մասին:».

բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:

Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`

«1.1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը և անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

15 հունվարի 2005 թվականի

ՀՕ-51-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2004
N ՀՕ-51-Ն օրենք