Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1749.211204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1749-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 37-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի համաձայն` Ջրի ազգային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ավազանային կառավարման պլանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1749-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները` հիմք ունենալով`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշմամբ հաստատված ավազանային տարածքները` ըստ ջրային ռեսուրսների,

բ) ջրավազանի ջրբաժանները,

գ) յուրաքանչյուր ավազանի ջրային ռեսուրսների առանձնահատկությունները,

դ) ջրավազանի հիդրոլոգիական շրջապտույտը,

ե) վարչական տարածքների տնտեսական ջրամատակարարման և ջրահեռացման առանձնահատկությունները:

2. Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ա) գետավազան (ջրհավաք, ջրավազան)` երկրի մակերևույթի տարածք, ներառյալ երկրակեղևի վերին շերտը, որտեղից ձևավորվում է ջրի հոսքն առանձին վերցրած` գետ, գետացանց կամ բնական լիճ (լճակ), ճահիճ,

բ) ջրավազանի ջրբաժաններ (ջրբաժան գիծ)` հարևանությամբ գտնվող գետավազանների (ջրհավաքների, ջրավազանների) սահմաններ (սահմանազատման գիծ):

3. Ախուրյանի ավազանային կառավարման տարածք (N 1 սխեմատիկ քարտեզ)` Ախուրյան, Սելավ-Մաստարա, Մանթաշ, Սևջուր գետերը` իրենց վտակներով և ջրհավաքներով, Ակնալիճը` իր ջրհավաքով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Շիրակի մարզը` Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններով,

բ) Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջանները` ամբողջությամբ, և Էջմիածնի տարածաշրջանի Տարոնիկ, Ակնալիճ, Ապագա, Ջրառատ, Արաքս, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատի թռչնաֆաբրիկա, Ակնաշեն և Լուսագյուղ բնակավայրերի վարչական տարածքները,

գ) Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը` ամբողջությամբ,

դ) Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքը:

i

4. Արարատյան ավազանային կառավարման տարածք (N 2 սխեմատիկ քարտեզ)` Ազատ, Վեդի, Արփա գետերը` այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի ջրամբարը, Արփա գետի ջրհավաք ավազանը մինչև Կեչուտի ջրամբարը` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Արարատի մարզի Արարատի տարածաշրջանը` ամբողջությամբ, Արտաշատի տարածաշրջանի Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Կաքավաբերդ, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին և Քաղցրաշեն բնակավայրերի վարչական տարածքները,

բ) Վայոց ձորի մարզը` Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններով,

գ) Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Գեղարդ, Գողթ և Գառնի բնակավայրերի վարչական տարածքները:

(4-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

i

5. Հրազդանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 3)` Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Երևան քաղաքի վարչական տարածքը,

բ) Կոտայքի մարզի Հրազդանի և Նաիրիի տարածաշրջանները` ամբողջությամբ, և Աբովյանի տարածաշրջանի Աբովյան, Բյուրեղավան, Ակունք, Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գեղադիր, Գեղաշեն, Զառ, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Հացավան, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Ողջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Ռադիոկայանին կից, Սևաբերդ, Վերին Պտղնի բնակավայրերի վարչական տարածքները,

գ) Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Վարսեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին բնակավայրերի վարչական տարածքները,

դ) Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Աշտարակի տարածաշրջանները` ամբողջությամբ,

ե) Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերի վարչական տարածքները, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանի Մասիս, Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նորամարգ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս և Սիփանիկ բնակավայրերի վարչական տարածքները,

զ) Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Վաղարշապատ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Առատաշեն, Արագած, Արշալույս, Արտիմետ, Արևաշատ, Բաղրամյան, Գրիբոյեդով, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մերձավան, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ոսկեհատ, Պտղունք, Սամաղար, Փարաքար, Թաիրով և Ֆերիկ բնակավայրերի վարչական տարածքները:

(5-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

6. Հյուսիսային ավազանային կառավարման տարածք (N 4 սխեմատիկ քարտեզ)` Դեբեդ, Աղստև գետերը` իրենց ջրհավաքներով, և Քուռ գետի վտակները` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Լոռու մարզը` Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջաններով,

բ) Տավուշի մարզը` Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի տարածաշրջաններով,

գ) Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Կալավան, Ճամբարակ, Վահան, Արծվաշեն, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Ջիվիխլու, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Ձորավանք և Անտառամեջ բնակավայրերի վարչական տարածքները:

i

7. Հարավային ավազանային կառավարման տարածք (N 5 սխեմատիկ քարտեզ)` Ողջի, Մեղրի, Որոտան գետերը, այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Սպանդարյանի ջրամբարը, Որոտան գետի ջրհավաք ավազանը մինչև Սպանդարյան ջրամաբարը` իրենց ջրհավաքներով, և Արաքս գետի վտակները` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

Սյունիքի մարզը` Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններով:

(7-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

i

8. Սևանի ավազանային կառավարման տարածք (սխեմատիկ քարտեզ N 6)` Սևանա լիճն իր ջրհավաքի այն մասով, որը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններն ամբողջությամբ, իսկ Սևանի տարածաշրջանից Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա և քաղաք Սևանի բնակավայրերի վարչական տարածքները, Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ, Շորժա, Աղբերք, Արտանիշ, Ջիլ բնակավայրերի վարչական տարածքները:

(8-րդ կետը լրաց. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 1

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ավազանային կառավարման տարածք

 

__________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 2

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ավազանային կառավարման տարածք

 

__________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 3

 

ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ավազանային կառավարման տարածք

 

__________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

(3-րդ սխեմատիկ քարտեզը փոփ. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 4

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ավազանային կառավարման տարածք

 

__________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 5

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ավազանային կառավարման տարածք

 

__________________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 6

 

Սևանի ավազանային կառավարման տարածք

_______________________________________

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզ N 3 չի բերվում

 

(6-րդ սխեմատիկ քարտեզը լրաց. 01.11.12 թիվ 1391-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1749-Ն
Որոշում