Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳ ...

15.11.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   15.11.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 518-Ն որոշում)

i

600.0109.170904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         09           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2004 թվականի N 109-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի` 30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1).

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշումը)

գ) շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման` երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 3).

դ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման` երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 4).

ե) էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` երաշխավորված մատակարար-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 5):

(1-ին կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն, 12.12.2018 թիվ 455-Ն որոշումըներ)

i

1.2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:

(1.2-րդ կետը լրաց. 13.12.17 թիվ 543-Ն որոշում)

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ կքննարկվի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող առաջնահերթ փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ժամանակացույցը:

5. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 37 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 14 որոշումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 20 որոշումը.

i

դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի N 44 և 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 29 որոշման 2-րդ կետը.

i

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 32 որոշումը.

i

զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N 28 և N 29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 1-ին և 2-րդ կետերը.

i

է) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի N 32 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 41 որոշումը.

i

ը) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N 3 որոշումը.

i

թ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները հաստատելու մասին» N 10 որոշումը.

i

ժ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 63-Ն որոշումը.

i

ժա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 78-Ն որոշումը.

i

ժբ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 1-ին կետը.

i

ժգ) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 22-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 71-Ն որոշումը:

i

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(6-րդ կետը փոփ. 30.11.04 թիվ 156-ն որոշում)

(որոշումը փոփ. 28.09.11 թիվ 449-Ն որոշում)

 

Հավելված N 1

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2004 թվականի սեպտեմբերի 16-ի

N 109-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող

արտադրող-երաշխավորված մատակարար)

 

«____» ___________ 200_ թվական                        ք.__________________

 

__________________________________________________________________________

                    (արտադրող ընկերության անվանումը)

_________________________________________________________________________, այսուհետ` Վաճառող, ի դեմս ________________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը) ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _________________________________________________________________________,

(ընկերության անվանումը) այսուհետ` Գնորդ, ի դեմս __________________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը) ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

    Հաղորդող`              էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման

                           լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

    Համակարգի օպերատոր`    էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի

                           լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

    Հանձնաժողով`           Հայաստանի Հանրապետության հանրային

                           ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

    Հաշվարկային ամիս`      ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է

                           օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և

                           ավարտվում է վերջին օրվա ժամը 24.00-ին.

    Շուկայի օպերատոր`      էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի

                           ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

    Հատուկ հաշիվ`          Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության

                           առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով

                           Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և

                           էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված

                           այլ անձանց:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա (հզորություն)` Պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Վաճառքի սակագինը

 

i

3.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան (հզորությունը) կարող են վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:

 

4. Կողմերի պարտականությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:

4.2 Վաճառողը պարտավորվում է.

ա) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական ամսական չափաքանակների և պայմանագրային հզորության սահմաններում (հավելված N 2)

բ) ապահովել Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հզորությունների պատրաստականությունը.

գ) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.

դ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Շուկայի օպերատորին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Շուկայի օպերատորին: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի 2.3 կետի համաձայն.

ե) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

4.3 Գնորդը պարտավորվում է.

i

ա) գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան (հզորությունը) և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.

բ) էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսի 20-ը ներառյալ, Վաճառողի և Համակարգի օպերատորի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր.

գ) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

5. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը

 

i

5.1. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառում է Շուկայի օպերատորը` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:

5.2. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի N 3 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:

5.3 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ, իսկ էլեկտրական էներգիա (հզորություն) արտահանող կամ ներկրող արտադրող կայանների համար` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:

5.3.1 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:

5.4 Վճարման ենթակա հզորությունը Հաշվարկային կենտրոնը հաշվառում է Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Եթե Հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես Վաճառողին վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը: Ընդ որում, Հաշվարկային ամսվա համար այն չի կարող գերազանցել պայմանագրում ամրագրված մեծությունը:

(5-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

6. Վճարման կարգը

 

i

6.1 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Գնորդի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Վաճառողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) արժեքի չափով գրավադրվում են Վաճառողի օգտին` մինչև Գնորդի կողմից Վաճառողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:

6.2 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը (հավելված N 4) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:

6.2.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:

6.3 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) դիմաց վճարումը կատարում է իր Հատուկ հաշվից` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ:

6.4 Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:

(6-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

7.2 Սույն պայմանագրի 6.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(7.2-րդ կետը փոփ. 25.09.13 թիվ 329-Ն, 23.12.15 թիվ 444-Ն որոշումներ)

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Շուկայի օպերատորի մասնակցությամբ:

9.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Շուկայի օպերատորին:

9.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն` իրավունք ունի փոխել Վաճառողի` նախօրոք հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը` այդ մասին տեղեկացնելով Կողմերին:

9.4 Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

9.5 Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` իր լիազորությունների սահմաններում տրված կարգավարական կարգադրությունները (հրահանգները):

9.6 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Շուկայի օպերատորին և Համակարգի օպերատորին:

9.7 Վաճառողն էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքելիս այդ մասին տեղեկացնում է Գնորդին և Համակարգի օպերատորին:

9.8 Պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի նախնական ամսական չափաքանակները և պայմանագրային հզորությունները կարող են փոփոխվել Կողմերի կամ Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ:

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

i

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

10.2 Եթե տարաձայնության առարկան Շուկայի օպերատորի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

10.3 Եթե Պայմանագրի 10.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Շուկայի օպերատորի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

(10-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

11. Այլ պայմաններ

 

(լրացնում են Կողմերը` կախված Վաճառողի հիմնական սարքավորումների

առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման և լուծման կարգը

 

i

12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(12.1-ին կետը փոփ. 04.12.13 թիվ 424-Ն որոշում)

12.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

i

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

(12.3-րդ կետը 01.12.11 թվականից փոփ. 28.09.11 թիվ 449-Ն որոշում)

12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

12.4 Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:

(12-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին համաձայնագիր

Հավելված N 2 Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին համաձայնագիր

Հավելված N 3 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր

Հավելված N 4 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ

 

14. Կողմերի գտնվելու վայրը է հաշվարկային համարները

 

Վաճառող`                                 Գնորդ`

գտնվելու վայրը ______________            գտնվելու վայրը ________________

Հ/հ _________________________            Հ/հ ___________________________

Հեռախոս                                  Հեռախոս

Ֆաքս                                     Ֆաքս

Գործունեության լիցենզիա N                Գործունեության լիցենզիա N

Ղեկավար                                  Ղեկավար

_________________________________        _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)        (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.                                     Կ.Տ.

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|

|Գրանցված է            «___»_________________ 200 _____ թվական            |

|Գրանցման N ________                                 Կ.Տ.                 |

|Պատասխանատու  _________________________________                          |

|              (ստորագրություն, անուն, ազգանուն)                          |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 1

էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի

200__ թվականի _____ «___» N__ պայմանագրի

 

Համաձայնագիր

 

էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ սակագնային դրույքները.

 

էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ

էլեկտրական հզորության դրույքը` __________ դրամ/կՎտ ամիս

հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

 

էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ

էլեկտրական հզորության դրույքը` ___________ դրամ/կՎտ ամիս

հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս

 

3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինն ուժի մեջ է մտնում 20__թվականի_________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

(3-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

              ԳՆՈՐԴ                                ՎԱՃԱՌՈՂ

_________________________________      _________________________________

 (պաշտոն, ստորագրություն, անուն,        (պաշտոն, ստորագրություն, անուն,

            ազգանուն)                             ազգանուն)

 

«___»__________200__ թվական            «___»__________200__ թվական

 

Կ.Տ.                                   Կ.Տ.

 

(1-ին հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի

200__ թվականի _____ «___» N__ պայմանագրի

 

Համաձայնագիր

 

էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական չափաքանակների և

պայմանագրային հզորության մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.

 

._________________________________________________________________________.

|               |     Ակտիվ հզորություն (կՎտ)    | Էլեկտրաէներգիայի գնման |

|               |________________________________| նախնական չափաքանակներ  |

|               |Պայմանագրային| Այդ թվում        |        (կՎտժ)          |

|               |             | տնօրինելի        |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Հունվար        |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Փետրվար        |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Մարտ           |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Ապրիլ          |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Մայիս          |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Հունիս         |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Հուլիս         |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Օգոստոս        |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Սեպտեմբեր      |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Հոկտեմբեր      |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Նոյեմբեր       |             |                  |                        |

|_______________|_____________|__________________|________________________|

|Դեկտեմբեր      |             |                  |                        |

._________________________________________________________________________.

 

2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):

3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:

 

              ԳՆՈՐԴ                                ՎԱՃԱՌՈՂ

_________________________________      _________________________________

 (պաշտոն, ստորագրություն, անուն,        (պաշտոն, ստորագրություն, անուն,

            ազգանուն)                             ազգանուն)

 

«___»__________200__ թվական            «___»__________200__ թվական

 

Կ.Տ.                                   Կ.Տ.

 

Համաձայնեցված է

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ ___________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«___»__________200__ թվական

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.03.05 թիվ 19-Ն որոշում)

 

Հավելված N 3

էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի

200__ թվականի _____ «___» N__ պայմանագրի

 

Համաձայնագիր

 

Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման

կետերի մասին

 

1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

 

._________________________________________________________________________.

|Առևտրային |Առևտրային | Հոսանքի և  լարման |Վերահսկիչ  | Հոսանքի և  լարման |

|հաշվառքի  |հաշվառքի  | տր-ների փոխարկման |հաշվառքի   | տր-ների փոխարկման |

|սարքերի   |սարքերի   |   գործակիցները    |սարքերի    |   գործակիցները    |

|տեղադրման |համարը    |___________________|տեղադրման  |___________________|

|վայրերը   |          | Kհտ | Kլտ |Kհտ Kլտ|վայրերը,   | Kհտ | Kլտ |Kհտ Kլտ|

|          |          |     |     |       |N և  տեսակը|     |     |       |

|__________|__________|_____|_____|_______|___________|_____|_____|_______|

|__________|__________|_____|_____|_______|___________|_____|_____|_______|

|__________|__________|_____|_____|_______|___________|_____|_____|_______|

|__________|__________|_____|_____|_______|___________|_____|_____|_______|

._________________________________________________________________________.

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:

 

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:

 

              ԳՆՈՐԴ                                ՎԱՃԱՌՈՂ

_________________________________      _________________________________

 (պաշտոն, ստորագրություն, անուն,        (պաշտոն, ստորագրություն, անուն,

            ազգանուն)                             ազգանուն)

 

«___»__________200__ թվական            «___»__________200__ թվական

 

Կ.Տ.                                   Կ.Տ.

 

Համաձայնեցված է

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ ___________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«___»__________200__ թվական

 

Կ.Տ.

 

Հավելված N 4

էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի

200__ թվականի _____ «___» N__ պայմանագրի

 

ԱԿՏ

 

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ

 

Գնորդ ____________________________________________________________________

 

Վաճառող __________________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան «___»_______ 200_ թ. մինչև «___» _______ 200_թ.

 

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

 

Գնորդ ____________________________________________________________________

 

Վաճառող __________________________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան «___»_______ 200_ թ. մինչև «___» _______ 200_թ.

 

Վճարման ենթակա հզորությունները

 

«___» _________ 200__թ. մինչև «___» _________ 200_թ. ______ կՎտ «___» _________ 200__թ. մինչև «___» _________ 200_թ. ______ կՎտ «___» _________ 200__թ. մինչև «___» _________ 200_թ. ______ կՎտ

 

Հիմքը ____________________________________________________________________

__________________________________________________________________________

 

             ՎԱՃԱՌՈՂ                                ԳՆՈՐԴ

_________________________________      _________________________________

 (պաշտոն, ստորագրություն, անուն,        (պաշտոն, ստորագրություն, անուն,

            ազգանուն)                             ազգանուն)

 

«___»__________200__ թվական            «___»__________200__ թվական

 

Կ.Տ.                                   Կ.Տ.

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ ___________________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«___»__________200__ թվական

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2004 թվականի սեպտեմբերի 16-ի

N 109-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող /փոքր

հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող)

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2004 թվականի սեպտեմբերի 16-ի

N 109-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ______________

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր)

 

«____» ___________ 200_ թվական                        ք.__________________

 

__________________________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

_________________________________________________________________________, այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________ _________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը) ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _________________________________________________________________________,

(ընկերության անվանումը) այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________

__________________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

    Հանձնաժողով`           Հայաստանի Հանրապետության հանրային

                           ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

    Հաշվարկային ամիս`      ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է

                           օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և

                           ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը

                           24.00-ին.

    Ֆորս մաժոր`            արտակարգ և  անկանխելի դեպքեր և  հանգամանքներ,

                           որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ

                           (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական

                           աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ

                           դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները,

                           երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև

                           սաբոտաժային գործողություններ,

                           ահաբեկչություններ, պատերազմներ,

                           ապստամբություններ, հասարակական

                           անկարգություններ, գործադուլներ, որոնք

                           խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ

                           հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության

                           կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա

                           կողմից գործադրված ջանքերի` խուսափելու,

                           թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի

                           ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

i

2.1 Կատարողը շուկայի օպերատորի ծառայություններ է մատուցում իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

(2.1-րդ կետը փոփ. 24.12.04 թիվ 174-Ն որոշում)

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:

3.2 Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:

3.3 Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները:

3.4 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի, հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:

 

4. Վճարման կարգը

 

i

4.1 Էլեկտրաէներգետիկական շուկային շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

4.3 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Կատարողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների լրիվ կատարումը:

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

4.5 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

(4-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

i

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(5.2-րդ կետը փոփ. 25.09.13 թիվ 329-Ն, 23.12.15 թիվ 444-Ն որոշումներ)

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

8. Այլ պայմաններ

 

(կազմում են Կողմերը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման և լուծման կարգը

 

i

9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

(9.1-ին կետը փոփ. 04.12.13 թիվ 424-Ն որոշում)

9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

9.3 Հանձնաժողովի կողմից շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

9.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

(9-րդ կետը փոփ. 23.12.15 թիվ 444-Ն որոշում)

 

10. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները`

 

Պատվիրատու`                              Կատարող`

գտնվելու վայրը ______________            գտնվելու վայրը ________________

Հ/հ _________________________            Հ/հ ___________________________

_____________________________            _______________________________

Հեռախոս                                  Հեռախոս

Ֆաքս                                     Ֆաքս

Գործունեության լիցենզիա N                Գործունեության լիցենզիա N

Ղեկավար                                  Ղեկավար

_________________________________        _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)        (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.                                     Կ.Տ.

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|

|Գրանցված է            «___»_________________ 200 _____ թվական            |

|Գրանցման N ________                                 Կ.Տ.                 |

|Պատասխանատու  _________________________________                          |

|              (ստորագրություն, անուն, ազգանուն)                          |

._________________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
16.09.2004
N 109-Ն
Որոշում