Սեղմել Esc փակելու համար:
«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ Փ ...

 

 

040.0346.290304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2004 թվականի N 346-Ա

 

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կարևորելով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության նշանակությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում և ելնելով ընկերության տեխնիկական վերազինման, հանքարդյունահանման, հանքանյութի վերամշակման արդյունավետ եղանակների ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև արտադրության ընդլայնման պահանջներով պայմանավորված օժանդակ ենթակառույցների շինարարության համար ներդրումներ ներգրավելու և դրանց միջոցով ընկերության հետագա կայուն զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ներդրումային ծրագիր իրականացնելու պայմանով` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ ամերիկյան «Կոմսապ» ընկերության առաջարկությունը` հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտում «Կոմսապ» ընկերության ունեցած երկարամյա փորձը, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների և «Կոմսապ» ընկերության միջև արդյունավետ համագործակցության առկա փաստը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` 10-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել պայմանագիր «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով` սեփականության իրավունքով «Կոմսապ» ընկերությանը փոխանցելու մասին` պայմանագրում ներառելով հետևյալ հիմնական դրույթները`

2.1. «Կոմսապ» ընկերությունը պարտավոր է`

ա) փոխանցվող բաժնետոմսերի դիմաց վճարել 600 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` պայմանագրի կնքման պահից 20-օրյա ժամկետում,

բ) երկու տարվա ընթացքում կատարել առնվազն 3500 հազար ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումներ` ապահովելով կոմբինատի տեխնիկական վերազինումը, հանքանյութի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և հանքարդյունահանման ծավալների ընդլայնումը,

գ) ապահովել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության անխափան գործունեությունը, իսկ 2 ամիս անընդմեջ աշխատանքների դադարեցման դեպքում տուգանք վճարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` յուրաքանչյուր չաշխատած ամսվա համար 100 հազար ԱՄՆ-ի դոլար հաշվարկով` բացառությամբ այն դեպքի, երբ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերազինման, տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման և շինարարական աշխատանքների կատարման կամ անձնակազմի ուսուցման գործընթացներով,

դ) չնվազեցնել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատողների թիվը և 6 ամսվա ընթացքում բարձրացնել աշխատողներին վճարվող աշխատավարձը` այն հասցնելով Հայաստանի Հանրապետության լեռնամետալուրգիական ճյուղում գործող միջին դրույքաչափերին,

ե) աշխատանքների դադարեցման հետևանքով հարկադիր պարապուրդներ առաջանալու դեպքում` լրիվ ծավալով փոխհատուցել աշխատողների աշխատավարձը,

զ) թույլ չտալ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների առաջացում.

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է`

ա) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած պարտավորություններից` մինչև 4500 մլն դրամի չափով,

բ) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ էլեկտրաէներգիայի գծով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մնացած պարտքերի մարումը հետաձգել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև սույն որոշման 2.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պարտքի մարման հետաձգման մասին պայմանագրի կնքումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված բաժնետոմսերի փոխանցման մասին պայմանագրի կնքման պահից պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` ներդրումային ծրագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

5. Թույլատրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության հետ իրականացրած համատեղ գործունեության ընթացքում ձեռք բերված գույքը հաշվեկշռային արժեքով օտարել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) սույն որոշման 2.2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ներված պարտավորությունը ձևակերպել 2004 թվականի արդյունքներով շահութահարկի գծով ծախսերի նվազումից հետո «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2004
N 346-Ա
Որոշում