Սեղմել Esc փակելու համար:
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2005  -ից մինչեւ   01.08.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 20.06.16 թիվ 05-Ն որոշում)

i

603.0011.241203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2003 թվականի N 11-Ն

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի երկրորդ և վեցերորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 56 որոշումը:

 

Հավելված 1

 

Հաստատված է`

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

3 հոկտեմբերի 2003թ.

թիվ 11-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձանց (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվող առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, պետական վիճակագրական դիտարկումների շրջանակում վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը:

2. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից` վարչական ռեգիստրների վարման միջոցով հավաքագրված ամփոփ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է առանձին:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության վերաբերյալ սկզբնական (անհատական) տվյալների ներկայացման կարգը սահմանվում է «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

II. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ընտրանքը

 

4. Սույն կարգի իմաստով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ են հանդիսանում սույն կարգի կետ 1-ում թվարկված այն սուբյեկտները, որոնք ընդգրկված (ընտրված) են պետական վիճակագրական դիտարկումներում:

5. Վիճակագրական իմաստով, սույն կարգի կետ 1-ում նշված և պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված (ընտրված) սուբյեկտները համարվում են վիճակագրական միավորներ, իսկ դրանց առանձնացված ստորաբաժանումները` տեղական միավորներ:

6. Պետական վիճակագրական դիտարկումներն ըստ ձևերի կարող են իրականացվել համատարած հաշվառմամբ կամ ընտրանքային կարգով:

7. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ընտրանքն իրականացվում է վիճակագրական մեթոդների հիման վրա:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների միջին ցուցակային թվաքանակի չափորոշիչով որոշվող գերփոքր, փոքր, միջին և խոշոր տնտեսավարող սուբյեկտների համար Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից կարող են սահմանվել ընտրանքի տարբեր համամասնություններ` ըստ վարչատարածքային բաժանման, գործունեության առանձին տեսակների և այլ չափորոշիչների:

 

III. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների իրազեկումն

i

պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ

դուրս հանվելու մասին

 

8. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից:

i

9. Ըստ վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տեսակի` պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները գրավոր իրազեկվում են.

ա/ պետական վիճակագրական հաշվետվությունների կամ պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ տեսակի փաստաթղթերի և տեղեկանքների միջոցով հավաքագրվող վիճակագրական տեղեկությունների դեպքում. առաջին հաշվետու ժամանակաշրջանից առնվազն 1 ամիս առաջ,

բ/ հետազոտությունների հարցաթերթերի միջոցով հավաքագրվող տեղեկությունների դեպքում. հետազոտության անցկացման համար նախատեսված ժամկետում:

Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների գրավոր իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ վիճակագրական տեղեկություններ տրամադրողները գրավոր չեն իրազեկվում պետական վիճակագրական դիտարկումներից դուրս հանվելու մասին կամ դեռ չի լրացել ընդգրկման մասին պաշտոնական գրության մեջ նշված ժամկետը:

(9-րդ կետը փոփ. 13.07.05 թիվ 09-Ն որոշում)

 

IV. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական դիտարկման

փաստաթղթերի ձևերով և դրանց լրացման հրահանգներով (ցուցումներով և

այլն) ապահովումը

 

10. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված (ընտրված) վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից վիճակագրական տեղեկությունները ներկայացվում (հավաքագրվում) են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված վիճակագրական դիտարկման փաստաթղթերի` պետական վիճակագրական հաշվետվությունների, հետազոտությունների հարցաթերթերի և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերի միջոցով:

11. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման և ցուցանիշների հաշվարկման նպատակով պետական վիճակագրություն իրականացնող մարմնին են ներկայացնում անհրաժեշտ վիճակագրական դիտարկման փաստաթղթեր:

12. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին անվճար ապահովում է վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերով, ոչ ուշ, քան առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբին նախորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն կետի երրորդ և կետ 13-ի երկրորդ պարբերություններում նշված դեպքերի:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ստանում են ինքնուրույնաբար, իրենց գործունեության իրականացման վայրում գտնվող պետական վիճակագրություն իրականացնող մարմնի առանձնացված ստորաբաժանումներից (տարածքային վիճակագրության բաժիններից):

Պետական վիճակագրական դիտարկումներում առաջին անգամ ընդգրկված վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները (ցուցումներ և այլն) տրամադրվում են գրավոր իրազեկման հետ մեկտեղ:

13. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին են տրվում դրանցում թվարկված պետական վիճակագրություն իրականացնող մարմնի ստորաբաժանումների քանակին համապատասխան, նախատեսելով նաև մեկ օրինակ, որը պահվում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների մոտ` հաշվառման և համակարգման համար:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի փոփոխությունների կամ լրացումների դեպքում` դրանք վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի լրացման հրահանգները (ցուցումները և այլն) և դրանց փոփոխությունները կամ լրացումները վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին են տրվում անվճար` մեկ անգամ և մեկ օրինակից:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը հատուկ գրանցամատյանում իրականացնում է տրամադրված վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման հրահանգների (ցուցումների և այլն) հաշվառումը:

i

14. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները (ցուցումները և այլն)` վիճակագրական տեղեկություններ տրամադրողները կարող են վերցնել նաև` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից կամ պատճենահանել նախկինում տրված օրինակներից:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված կարգով վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի ստացման պարագայում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պետական վիճակագրություն իրականացնող մարմնին ներկայացնում են տեղեկատվություն - հայտարարություն` համաձայն հավելված 1.1-ի:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման հրահանգների (ցուցումների և այլն) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից վերցնելու կամ պատճենահանելու հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից սույն կարգի կետ 12-ի առաջին պարբերությունում նշված կարգով վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի ստացման մերժման համար:

(14-րդ կետը փոփ. 13.07.05 թիվ 09-Ն որոշում)

 

V. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերում տեղեկությունների

արտացոլման կարգը

 

15. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը լրացնում և ներկայացնում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն ինքնուրույնաբար, եթե դրանց լրացման հրահանգում (ցուցումներում և այլն) նախատեսված չէ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից դրանց լրացում:

16. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերը, եթե դրանցում կամ դրանց լրացման հրահանգում (ցուցումներում և այլն) այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող սուբյեկտի ղեկավարի կողմից:

17. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) մասին տեղեկացված վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերում լրացնում են գրավոր իրազեկմանը հաջորդող (իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերում նախատեսված լինելու դեպքում` նաև նախորդող) հաշվետու ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական տվյալները:

Հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն իրականացրած չլինելու դեպքում, ներկայացվող վիճակագրական դիտարկման փաստաթղթերի` հաշվետու ժամանակաշրջան(ներ)ին վերաբերող համապատասխան վանդակներում դրվում են գծիկներ, իսկ աճողական կարգով լրացում նախատեսող վանդակներում լրացվում են վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերում նախատեսված համապատասխան նախորդող ժամանակաշրջան(ներ)ի կուտակային տվյալները:

18. Հաջորդող ժամանակաշրջան(ներ)ում գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ներկայացնում են տեղեկատվություն-հայտարարություն գործունեության իրականացում չնախատեսելու վերաբերյալ (հավելված 1.2):

Տեղեկատվություն-հայտարարությունը չի փոխարինում այն հաշվետու ժամանակաշրջանների վիճակագրական դիտարկման փաստաթղթերին, որոնց համար նախատեսված հաշվետու ժամանակաշրջանը տեղեկատվություն-հայտարարության մեջ նշված ժամանակահատվածում ընդգրկված է մասնակի:

Տեղեկատվություն-հայտարարության մեջ նշված ժամկետի ավարտի կամ մինչ այդ գործունեությունը վերսկսելու պարագայում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են շարունակել պետական վիճակագրություն իրականացնող մարմնին ներկայացնել համապատասխան վիճակագրական դիտարկման փաստաթղթեր:

Գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու մասին տեղեկատվություն-հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ գործունեության իրականացնելու հետ չառնչվող ցուցանիշներ պարունակող վիճակագրական դիտարկման փաստաթղթերի չներկայացման համար:

19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպվելիս (բացի վերակազմավորման դեպքի), լուծարվելիս (անհատ ձեռնարկատերերի պարագայում` գործունեությունը դադարեցնելիս) վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են մինչև պետական գրանցման պահը պետական վիճակագրություն իրականացնող մարմին շարունակել ներկայացնել համապատասխան վիճակագրական դիտարկման փաստաթղթեր, պետական գրանցման պահից հետո ներկայացնելով նաև տեղեկատվություն վերակազմակերպման, լուծարման (անհատ ձեռնարկատերերի պարագայում` գործունեության դադարեցման) մասին:

Վերակազմավորման արդյունքում ստեղծված նոր իրավաբանական անձը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական դիտարկման փաստաթղթեր սկսած պետական գրանցման պահից և առանց պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից գրավոր իրազեկման:

 

VI. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ներկայացման եղանակները

 

i

20. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացնում են իրենց գործունեության իրականացման վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության առանձնացված ստորաբաժանմանը և/կամ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` համաձայն սույն կարգի բաժին III-ով նախատեսվող իրազեկման գրության:

Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում, վիճակագրական տեղեկություններ տրամադրողները ներկայացնում են տեղեկատվություն-հայտարարություն` գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին, համաձայն հավելված 1.3-ի:

(20-րդ կետը փոփ. 13.07.05 թիվ 09-Ն որոշում)

21. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, փոստով, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցներով` ելնելով դրանցում նշված ժամկետներից:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների հեռախոսով նախապես հաղորդելու դեպքում ներկայացման օր է համարվում հաղորդման օրը: Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների` հեռախոսով նախապես հաղորդելու դեպքում, վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ քան հեռախոսով հաղորդելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների` հեռախոսով նախապես հաղորդելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վիճակագրական դիտարկման փաստաթղթերի` սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված եղանակներից մեկով չներկայացման համար:

22. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը հատուկ գրանցամատյանում իրականացնում է մուտքագրված վիճակագրական դիտարկման փաստաթղթերի հաշվառումը:

i

20.1. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

(20.1-րդ կետը լրաց. 13.07.05 թիվ 09-Ն որոշում)

 

VII. Վիճակագրական տեղեկությունների ընդգրկման աստիճանը

 

23. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունների տարածքում գտնվող առանձնացված ստորաբաժանումների (անկախ առանձնացված հաշվեկշիռ վարելու կամ չվարելու հանգամանքից) գործունեության վերաբերյալ տվյալները ներառվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ներկայացվող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, եթե պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից հղվող իրազեկման գրության մեջ այլ բան նշված չէ:

Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից հղվող իրազեկման գրության մեջ նշված լինելու դեպքում` վիճակագրական տեղեկություններ տրամադրողները` առանձնացված ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ տվյալները ներկայացնում են առանձին վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միջոցով, որի նպատակով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին տրվում են համապատասխան վիճակագրական դիտարկման փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ:

 

VIII. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերում սխալներ և աղավաղումներ

հայտնաբերելու դեպքում ուղղումներ կատարելը

 

24. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերում ուղղում կատարելու համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից ստուգմամբ հայտնաբերման դեպքում` ստուգման ակտերը և այլն:

25. Վիճակագրական դիտարկման փաստաթղթերում ուղղումը կատարվում է հետևյալ կարգով`

ա) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,

բ) եթե վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն, ապա ուղղումները կատարվում են սխալը կամ աղավաղումը հայտնաբերելու պահին հաջորդող առաջիկայում ներկայացվող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում,

գ) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում:

 

Հավելված 1.1

Հայաստանի Հանրապետության

ազգային վիճակագրական

ծառայության աշխատակազմի

____________________________

                                             (ստորաբաժանման անվանումը)    

                                            պետ______________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տեղեկացվում է առ այն, որ__________________________________________________

(վիճակագրական տեղեկություններ տրամադրողի անվանումը) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) սկսած «____»___________ 200 թ.-ից վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերը ստանալու համար նախատեսում է օգտվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից կամ օգտագործել նախկինում տրված վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ձևերի պատճենահանված օրինակները:

 

Տվյալներ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ

 

Գտնվելու վայրը___________________________________________________________

 

___________________________________________________ I_I_I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ) Մարզը ________________________ Էլեկտրոնային փոստ ________________________

 

Հեռախոս(ներ) ____________________________________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Կ.Տ.

Ղեկավար`

Անուն, ազգանուն ______________________

Պաշտոն _______________________________

Ստորագրություն _______________________

 

Հավելված 1.2

Հայաստանի Հանրապետության

ազգային վիճակագրական

ծառայության աշխատակազմի

____________________________

                                             (ստորաբաժանման անվանումը)    

                                            պետ______________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու վերաբերյալ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տեղեկացվում է առ այն, որ _________________________________________________

(վիճակագրական տեղեկություններ տրամադրողի անվանումը) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) սկսած «____»__________ 200 թ.-ից մինչ «___» _________200 թ. ժամանակահատվածում գործունեության իրականացում չի նախատեսում: Խնդրում եմ, սույնը համարել նշված ժամանակահատվածում _______________________

(վիճակագրական

__________________________________________________________________________

              դիտարկման փաստաթղթերի ձևերի անվանում(ներ)ը)

վիճակագրական դիտարկման փաստաթղթերին փոխարինող փաստաթուղթ: Պարտավորվում եմ մինչ նշված ժամանակահատվածի սկիզբը, դրա ավարտից հետո կամ այդ ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու պարագայում շարունակել ներկայացնել համապատասխան վիճակագրական դիտարկման փաստաթղթերը:

 

Տվյալներ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ

 

Գտնվելու վայրը__________________________________________________________

 

___________________________________________________ I_I_I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ) Մարզը ________________________ Էլեկտրոնային փոստ _______________________

 

Հեռախոս(ներ)____________________________________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Կ.Տ.

Ղեկավար`

Անուն, ազգանուն ______________________

Պաշտոն _______________________________

Ստորագրություն _______________________

 

Հավելված 1.3

i

Հայաստանի Հանրապետության

ազգային վիճակագրական

ծառայության աշխատակազմի

__________________________

                                            (ստորաբաժանման անվանումը)

                                            պետ __________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին

 

Սույնով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տեղեկացվում է առ այն, որ _________________________________________________

(վիճակագրական տեղեկություններ տրամադրողի անվանումը) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը), գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած «____» ___________ 200 թ-ից վիճակագրական դիտարկման փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ________________________________________:

(առանձնացված ստորաբաժանման անվանումը)

 

Տվյալներ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________ ________________________________________________________I_I_I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ) Մարզը ____________________ Էլեկտրոնային փոստ ____________________________

 

Հեռախոս(ներ) _____________________________________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը      I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                  I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Ղեկավար`

Կ.Տ.

Անուն, ազգանուն __________________

Պաշտոն ______________________

 

Ստորագրություն __________________

 

(1.3-րդ հավելվածը լրաց. 13.07.05 թիվ 09-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
03.10.2003
N 11-Ն
Որոշում