01.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 75 000 դրամ: ↩ ↩ ↩
(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 2.Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել` ↩ ↩
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ` 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 500 դրամ:
(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, 27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
(21.-րդ հոդվածը լրաց. 16.11.10 ՀՕ-164-Ն օրենք)
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի), օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: ↩
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք սահմանվում է գործող 1000 դրամը: ↩
(3-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-170-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 4.Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները: ↩
(4-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը:
i
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-66-Ն
|