Սեղմել Esc փակելու համար:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈ ...

 

 

040.0756.300603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 756-Ն

 

i

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ, 23-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 27-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 756-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

2. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներ օգտագործող անձինք, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ և 23-րդ հոդվածների համաձայն համարվելով ազատ ջրօգտագործողներ, ջրօգտագործումն իրականացնում են սույն կարգի պահանջների համաձայն:

3. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում է մարդկանց կյանքի պահպանման կանոնների համաձայն` ելնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմինների և, ըստ ջրային ռեսուրսների տարածքային պատկանելության, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված պահանջներից, տեղերից ու ժամկետներից:

4. Սիրողական և սպորտային ձկնորսության համար ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրվում է ձկնորսության համար սահմանված կանոնների պահպանման դեպքում:

5. Փոքրաչափ նավերով` թիակավոր և շարժիչավոր նավակներով, առագաստային զբոսանավակներով, կատերներով լողալու համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փոքրաչափ նավերը ենթակա են պետական գրանցման և պետք է ունենան կողանշաններ:

6. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար սահմանված ջրային ռեսուրսների ու դրանց հարակից տարածքների օգտագործումը չպետք է հանգեցնի ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը, ինչպես նաև սահմանափակի այդ տարածքներից օգտվող քաղաքացիների և այլ ջրօգտագործողների իրավունքները ջրային ռեսուրսների նկատմամբ:

7. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսները և դրանց հարակից տարածքներն օգտագործողները հասարակայնությանն ապահովում են իրենց գործունեության համար նախատեսված ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների մասին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև դրա մատչելիությունը:

8. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրելի է, եթե այն չի հակասում այդ տարածքի համար սահմանված նորմերին, հակառակ դեպքում` ջրօգտագործողը պետք է սահմանված կարգով ստանա ջրօգտագործման թույլտվություն:

9. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը խախտում կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

10. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը նպատակաուղղված է շահույթ ստանալուն, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 756-Ն
Որոշում