Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇ ...

19.03.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2011  -ից մինչեւ   19.03.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.17 թիվ 01-Ն որոշում)

i

603.0229.101202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 229-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40 հոդվածի 5-րդ մասով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի 1-ի,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված 2-ի:

(1-ին կետը փոփ. 10.12.10 թիվ 52-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

(վերնագիրը կետը փոփ. 10.12.10 թիվ 52-Ն որոշում)

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 229-Ն որոշմամբ

 

i

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 10.12.10 թիվ 52-Ն որոշում)

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

i

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական պետական խորհրդից, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից (հետայսու` Ծառայություն), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից, վիճակագրության կազմակերպչական, մեթոդաբանական հարցերին առնչվող գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացվելուց հետո Ծառայության աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Ծառայության աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

6. Մրցույթի անցկացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ Ծառայության աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է մրցույթ անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա/ երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներ.

բ/ երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.

գ/ երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություններ ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 22.04.03 թիվ 07-Ն, 28.08.03 թիվ 10-Ն, 20.08.04 թիվ 16-Ն որոշումներ)

7. Ծառայության աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ծառայության նախագահի հրամանով: Նույն հրամանով Ծառայության նախագահը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Ծառայության նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա/ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ/ համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

i

ա) Ծառայության աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ/ քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում` դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

դ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե/ անցկացվում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

զ/ ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ մասնակիցների բողոքները.

թ/ հրապարակում է մրցույթի հաջորդ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժա/ հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ/ (ժբ ենթակետն ուժը կորցրել է 10.12.10 թիվ 52-Ն որոշում)

ժգ/ հարցազրույցից անմիջապես հետո հանձնաժողովի անդամներն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների գնահատում.

ժդ/ գնահատումն իրականացվում է հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որտեղ նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատմանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը.

ժե/ ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժզ/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

ժէ/ հրապարակում է մրցույթի արդյունքները.

i

ժը/ հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

ժթ/ Ծառայության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

ի/ իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 22.04.03 թիվ 07-Ն, 20.08.04 թիվ 16-Ն, 10.12.10 թիվ 52-Ն որոշումներ)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն աշխատանքներն կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Ծառայության նախագահին: Ծառայության նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

i

ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ/ վարում է հանձնաժողովի նիստերը.

գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե/ ստուգում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա հանձնաժողովի անդամների գնահատականների նշանակված լինելու փաստը, ստորագրում և կնքում է ձևանմուշը, կարող է ընդհատել հարցազրույցի ժամանակ ծավալված բանավեճը.

զ/ որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(17-րդ կետը փոփ. 10.12.10 թիվ 52-Ն որոշում)

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ/ բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

i

ա/ վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

դ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե/ գնահատում է յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող հարցազրույցը` հարցատոմսի յուրաքանչյուր հարցին մասնակցի պատասխանը առավելագույնը 10 միավորով գնահատելու միջոցով.

զ/ ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ.1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով կարող է բողոքարկել մրցույթի արդյունքները` դրանց հրապարակվելուց հետո.

է/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն, 10.12.10 թիվ 52-Ն որոշումներ)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

i

20. Հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Ծառայության աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը փոփ. 22.04.03 թիվ 07-Ն, 20.08.04 թիվ 16-Ն որոշումներ)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002թ.

թիվ 229-Ն որոշմամբ

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ((այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական պետական խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

i

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական պետական խորհրդից, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից (հետայսու` Ծառայություն), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից, վիճակագրության կազմակերպչական, մեթոդաբանական հարցերին առնչվող գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացվելուց հետո Ծառայության աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Ծառայության աշխատակազմը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

i

6. Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Ծառայության աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա/ երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներ.

բ/ երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.

գ/ երկու թեկնածու` վիճակագրության կազմակերպչական, մեթոդաբանական հարցերին առնչվող գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություններ ունեցող ներկայացուցիչներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

(6-րդ կետը փոփ. 22.04.03 թիվ 07-Ն, 28.08.03 թիվ 10-Ն, 20.08.04 թիվ 16-Ն որոշումներ)

7. Ծառայության աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ծառայության նախագահի հրամանով: Նույն հրամանով Ծառայության նախագահը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Ծառայության նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

11. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

(11-րդ կետը փոփ. 24.11.06 թիվ 19-Ն որոշում)

12. Հանձնաժողովը`

i

ա) Ծառայության աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.

բ/ իրականացնում է քննարկումներ է առանձին հարցերի շուրջ.

գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ/ անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

ե/ անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.

զ/ Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

է/ անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.

ը/ ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.

թ/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժ/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված ծառայողների բողոքները.

ժա/ հրապարակում է ատեստավորման հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.

ժբ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժգ/ քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.

ժդ/ կազմում է քվեաթերթ.

ժե/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժզ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժէ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժը/ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժթ/ (12-րդ կետի ժթ ենթակետն ուժը կորցրել է 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

ի/ Ծառայության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը.

իա/ իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն, 24.11.06 թիվ 19-Ն որոշումներ)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն աշխատանքներն կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Ծառայության նախագահին: Ծառայության նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ/ վարում է հանձնաժողովի նիստերը.

գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել ծավալված բանավեճը.

զ/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ/ բացատրում է քաղաքացիական ծառայողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ/ իրականացում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

i

ա/ վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ/ մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին.

դ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկություններին.

զ/ ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ.1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով կարող է բողոքարկել ատեստավորման արդյունքները` դրանց հրապարակվելուց հետո.

է/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

i

20. Հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Ծառայության աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը փոփ. 20.08.04 թիվ 16-Ն որոշում)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 229-Ն
Որոշում