Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱՓՆՅԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱՄԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆ ...

 

 

040.0573.020603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2003 թվականի N 573-Ա

 

«ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱՓՆՅԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱՄԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Աջափնյակ» ունիվերսամը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնելով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 180557 հազար դրամ գնահատված «Աջափնյակ» ունիվերսամը «ծածկագիր` 73435, քաղաք Երևան, Աբելյան 8) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Գալուստի Սահակյանին (քաղաք Երևան, Արզումանյան 30, բն. 19, անձնագիր` AE 0586901):

3. Սահմանել մասնավորեցնող «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Աջափնյակ» ունիվերսամի վաճառքի գինը` 22500 հազար դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել 60,0 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր, այդ թվում`

1-ին տարում` 15,0 մլն դրամ, 30 աշխատատեղ` 25 հազար դրամ նվազագույն աշխատավարձով,

2-րդ տարում` 20,0 մլն դրամ, 40 աշխատատեղ` 25 հազար դրամ նվազագույն աշխատավարձով,

3-րդ տարում` 25,0 մլն դրամ, 30 աշխատատեղ` 25 հազար դրամ նվազագույն աշխատավարձով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2003
N 573-Ա
Որոշում