Սեղմել Esc փակելու համար:
ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0416.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2003 թվականի N 416-Ն

 

ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 30-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 17-ի N 416-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ցամաքուրդային ջրերի օգտագործման հետ կապված` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ցամաքուրդային (դրենաժային) համակարգ` գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժներ), չորացման հորերի և համապատասխան կառուցվածքների համակարգ,

ցամաքուրդային ջրեր` ցամաքուրդային համակարգով հեռացվող ջրեր,

դիմհար` ջրառի իրականացման նպատակով ստեղծված արհեստական պատնեշ:

3. Ցամաքուրդային ջրերի օգտագործումը, բացառությամբ ազատ ջրօգտագործման դեպքերի, իրականացվում է ջրօգտագործման թույլտվության հիման վրա: Ջրառի իրականացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են ցամաքուրդային համակարգը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ:

4. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը վճարում է բնօգտագործման վճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Արգելվում է ցամաքուրդային համակարգերից ջրօգտագործումը` դիմհարներ ստեղծելու միջոցով:

6. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը ջրօգտագործման ընթացքում իր կողմից ցամաքուրդային համակարգին պատճառված վնասը հատուցում է սեփական միջոցների հաշվին:

7. Ցամաքուրդային ջրերի օգտագործումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված ոռոգման ջրի մատակարարման ու օգտագործման կանոններով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2003
N 416-Ն
Որոշում