Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐ ...

 

 

040.0354.140403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2003 թվականի N 354-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 42-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 13-ի N 354-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքները և հիմքերը` ըստ ջրօգտագործման նպատակների:

2. Սույն կարգով սահմանված ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակի և ռեժիմի հիման վրա ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվում են ջրօգտագործման նորմատիվային չափաքանակները:

i

3. Ջրօգտագործողները սույն կարգի համաձայն մշակված ջրօգտագործման անհատական նորմաները ներկայացնում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին` հաստատման:

(3-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1204-Ն որոշում)

 

II. ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Ջրառի չափաքանակի նորմատիվային չափաքանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում` ջրօգտագործման տեխնոլոգիական ռեժիմով սահմանված միավոր արտադրանքի ճյուղային նորմատիվային ջրապահանջի և նախագծային հզորությամբ նախատեսվող արտադրանքի քանակի արտադրյալը` հաշվարկային ժամանակահատվածի համար:

5. Նորմատիվային ջրապահանջի /Ծ/ հաշվարկման բանաձևն է`

Ծ = Գկ x Գա x Ն x Ա, որտեղ`

Ն-ն բնագավառի համար ջրապահանջի նորմատիվն է (մ3/հա, մ3/տ, մ3/հատ, մ3/դրամ),

Ա-ն արտադրական հզորությունն է` հաշվարկային ժամանակահատվածի համար (հա, տ, հատ, դրամ),

Գկ-ն հիդրոտեխնիկական կառույցի նախագծային փաստաթղթերով սահմանված նորմատիվային ջրակորստի գործակիցն է,

Գա-ն ջրամատակարարման անհավասարաչափության գործակիցն է`

Գա պատկանում է [1,0 -:- 1,3].

ա) բնակավայրերի խմելու ջրի և կենցաղային կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, ֆիզիկական անձանց համար կիրառվում է շինարարական նորմերով ու կանոններով սահմանված ջրապահանջի նորմը.

բ) արտադրական կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես ճյուղային նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ տեխնոլոգիական ռեժիմի համար սահմանված միավոր արտադրանքի համար ջրապահանջի նորմը.

գ) ոռոգման համար հողատարածքի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ հողատարածքի ոռոգման ռեժիմի համար սահմանված «բրուտտո» ջրման նորմը` միավոր մակերեսի համար.

դ) տնտեսության այլ ճյուղերի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տնտեսության տվյալ ճյուղի միավոր արտադրանքի համար սահմանված նորմատիվային ջրապահանջը:

 

III. ՋՐԱՌԻ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողին հատկացվող ջրառի ռեժիմի (այսուհետ` ռեժիմ) որոշման համար հիմք են հանդիսանում`

ա) ջրօգտագործման նպատակն ու բնույթը,

բ) ջրային պետական կադաստրում գրանցված ջրային ռեսուրսի տվյալ հատվածի հիդրոլոգիական տվյալները,

գ) ջրօգտագործողի նորմատիվային ջրապահանջը,

դ) ջրային ռեսուրսի տվյալ հատվածում էկոլոգիական թողքը,

ե) ջրօգտագործման թույլտվությունների համաձայն իրականացվող փաստացի ջրառի ծավալները:

Անկախ ջրապահանջից` ջրառի սահմանված ռեժիմը ջրառի բոլոր ժամանակահատվածների համար պետք է ապահովի հետևյալ պայմանները`

Հ - Ջփ - Ջն >= Հէ, որտեղ`

Հ-ն ջրային ռեսուրսի հոսքն է (գնահատվում է հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալների կամ ջրային ռեսուրսի հոսքի մոդուլի արժեքով),

Ջփ-ն այլ ջրօգտագործողների կողմից գումարային փաստացի ջրօգտագործումն է ջրային ռեսուրսից` նախատեսվող ջրառի հատվածում,

Ջն-ն ջրային ռեսուրսի տվյալ հատվածում նախատեսվող ջրառն է,

Հէ-ն էկոլոգիական թողքն է, որը սահմանված կարգով որոշվում է ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2003
N 354-Ն
Որոշում