Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0331.100403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2003 թվականի N 331-Ա

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Սիբիր» ավիաուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի մարտի 14-ին նախաստորագրված «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու մասին ներդրումային պայմանագրին:

Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին ստորագրել նշված պայմանագիրը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմավիա» ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի մարտի 14-ին նախաստորագրված «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առևտրային օդային հաղորդակցության բացառիկ թույլտվության հատկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունների վերաբերյալ օդուղիների հատկացման պայմանագրին:

Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին ստորագրել նշված պայմանագիրը:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության և «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի մարտի 14-ին նախաստորագրված «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության որոշ գույք և պարտավորություններ «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու վերաբերյալ գույքի և պարտավորությունների օտարման պայմանագրին:

Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին ստորագրել նշված պայմանագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել նշված պայմանագրի ստորագրումը «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության անունից:

i

4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայկական միջազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2003 թվականի մարտի 23-ին նախաստորագրված փոխըմբռնման հուշագրին` հետևյալ վերապահմամբ`

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության կառավարությունն օդուղիների հատկացման պայմանագրով նախատեսված գումարից «Հայկական միջազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության պարտքերը` այնպիսի ժամկետում և պայմաններով, որոնց վերաբերյալ համաձայնեցում ձեռք կբերվի փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում»:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել դրամային դեպոզիտային հաշիվ` օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը վճարվող գումարները հաշվեգրելու համար, և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այդ հաշվի միջոցներից «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության որոշակի պարտքերի մարման վերաբերյալ: Առաջարկության մեջ ներառել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված վճարումների գծով պարտքերի 75 տոկոսի մարումը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ու մնացած 25 տոկոսի մարումը` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` 3-շաբաթյա ժամկետում համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2003
N 331-Ա
Որոշում