Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱ ...

 

 

040.1859.051202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1859-Ա

 

i

«ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Կապանի կենտրոնական և Շահումյանի բազմամետաղային հանքավայրերի համալիր շահագործման առանցքային նշանակությունը որպես տարածաշրջանի տնտեսական զարգացման և առկա սոցիալական հիմնախնդիրների լուծման կարևորագույն գործոն և հաշվի առնելով նշված հանքավայրերից ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետ հանքարդյունահանում և վերամշակում ապահովելու նպատակով պահանջվող մեծածավալ ներդրումների իրականացման, ինչպես նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կենսունակության վերականգնման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ շվեյցարական «Դենո» ընկերության առաջարկությունը` հաշվի առնելով, որ ընկերությունում ներգրավված անձնակազմի մեծ փորձը հանքարդյունաբերության ոլորտում և ֆինանսական ռեսուրսների առկայությունն ապահովում են անհրաժեշտ նախադրյալներ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` տասնօրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել պայմանագիր` «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը սեփականության իրավունքով «Դենո» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ` պայմանագրում ներառելով հետևյալ հիմնական դրույթները`

2.1. «Դենո» ընկերության կողմից հետևյալ վճարումների իրականացում`

ա) փոխանցվող բաժնետոմսերի դիմաց` 1,250 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հետևյալ ժամկետներում`

2003 թվականի հունիս ամսվա ընթացքում` 500 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2004 թվականի մայիս ամսվա ընթացքում` 250 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2004 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում` 500 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

բ) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտքերի մարում` 750 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հետևյալ ժամկետներում`

2003 թվականի մարտ ամսվա ընթացքում` 250 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2003 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում` 500 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

գ) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը մատուցված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերի մարում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվող պայմանագրերի պայմանների հիման վրա, հետևյալ ժամկետներում`

2002 թվականի դեկտեմբերի ամսվա ընթացքում` 1 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

էլեկտրաէներգիայի գծով մնացած պարտքերի մարում` վեց տարվա ընթացքում` վճարումն սկսելով 2006 թվականի հունվարի 1-ից.

դ) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտքի մարում` պայմանագրի կնքման պահից հինգ տարվա ընթացքում` վճարումն սկսելով 2005 թվականի հունվարի 1-ից:

2.2. «Դենո» ընկերության կողմից հետևյալ ներդրումային ծրագրի իրականացում.

 

._________________________________________________________________________.

|Փու-|Նախատեսվող          |Նախատեսվող  |  Տնտեսական     |   Սոցիալական    |

|լերը|միջոցառումները      |ներդրումներն|  արդյունքը     |    արդյունքը    |

|    |                    |ըստ         |                |                 |

|    |                    |ժամկետների  |                |                 |

|    |                    |            |                |                 |

|____|____________________|____________|________________|_________________|

|I   |Արտադրանքի թողարկման|            |Աշխատանքային    |Գործազրկության   |

|    |ծավալների ավելացում |            |պրակտիկայի      |բացասական        |

|    |և  կորզման աստիճանի |            |բարելավում,     |արդյունքի        |

|    |բարձրացում          |            |ֆինանսական      |մեղմացում,       |

|    |                    |2000000     |վճարունակության |մասնագիտացված    |

|    |                    |ԱՄՆ-ի դոլար |ապահովում,      |բարձրորակ        |

|    |                    |6-8 ամիս    |նախագծային      |աշխատուժի        |

|    |Բազմամետաղային      |            |ծավալների       |ներգրավում       |

|    |հարստացուցչի        |            |թողարկում,      |մասնագիտական     |

|    |գործարկում          |            |350.000 տոննա   |աշխատանքում:     |

|    |                    |            |հանքաքարի       |                 |

|    |                    |            |արդյունահանում` |                 |

|    |                    |            |6-8 մլն ԱՄՆ-ի   |                 |

|    |                    |            |դոլար ապրանքա-  |                 |

|    |                    |            |շրջանառությամբ: |                 |

|____|____________________|____________|________________|_________________|

|II  |Հանքի և             |մինչև       |Հանքաքարի       |                 |

|    |հարստացուցչի        |3500000     |արդյունահանման  |                 |

|    |ուսումնասիրություն` |ԱՄՆ-ի դոլար |ավելացում,      |                 |

|    |ուղղված հանքի       |18 ամիս     |մինչև  600.000  |                 |

|    |արտադրողականության  |            |տոննա, 12-14 մլն|                 |

|    |մեծացման ծրագրի     |            |ԱՄՆ-ի դոլար     |                 |

|    |իրականացմանը        |            |ապրանքաշրջանա-  |                 |

|    |                    |            |ռության         |                 |

|    |                    |            |ապահովում       |                 |

|____|____________________|____________|________________|_________________|

|III |Բաց հանքի           |1500000     |Արտադրանքի      |Ներգրավված       |

|    |(կենտրոնական հանք)  |ԱՄՆ-ի դոլար |հաշվարկային     |աշխատուժի        |

|    |վերագործարկում,     |2-3 տարի    |ծավալի          |աշխատանքային     |

|    |հանքարդյունահանման  |            |թողարկում` 18-20|պայմանների       |

|    |ամբողջական պլանի    |            |մլն ԱՄՆ-ի դոլար |բարելավում,      |

|    |մշակում և           |            |ապրանքաշրջանա-  |տեղական բյուջեի  |

|    |իրականացում:        |            |ռությամբ, և     |համալրում:       |

|    |Սարքավորումների     |            |նախագծային      |                 |

|    |վերանորոգում և      |            |արտադրողականու- |                 |

|    |արդիականացում       |            |թյունից մինչև   |                 |

|    |                    |            |1 մլն տոննայի   |                 |

|    |                    |            |գերազանցում:    |                 |

|____|____________________|_______________________________________________|

|IV  |Նոր պղնձաձուլարանի  |Տնտեսական համապատասխան հիմնավորվածության       |

|    |նախագծում և         |առկայության դեպքում                            |

|    |կառուցում           |                                               |

._________________________________________________________________________.

 

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2.1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պայմանագրերի կնքումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված բաժնետոմսերի փոխանցման մասին պայմանագրի կնքման պահից պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` ներդրումային ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

(որոշումը փոփ. 22.05.03 թիվ 598-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1859-Ա
Որոշում