ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
թ.1-3 թ.02240/3-4
1 օգոստոսի 1994թ.
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարադրամով բյուջե վճարվող հարկերի և տուրքերի մուտքերի հաշվառումը կարգավորելու և չհիմնավորված ապառքների, ինչպես նաև դրա դիմաց տույժերի գոյացումը կանխելու նպատակով սահմանում են, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան բյուջե տարադրամով հարկեր և տուրքեր վճարելու դեպքում ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են բյուջե հարկի կամ տուրքի վճարումը տարադրամով կատարելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում ՀՀ հարկային պետական տեսչության տեղական մարմնին և տեղական ֆինանսական բաժնին ներկայացնել իրենց սպասարկող բանկի բաժանմունքի կողմից հաստատված տեղեկանք, համաձայն կից ձևի:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
տարադրամով հարկերի և տուրքերի գծով կատարված վճարումների մասին
Ներկայացվում է տեղական ֆինանսական բաժնին
և ՀՀ հարկային պետական տեսչության
տեղական մարմնին` վճարումը կատարելու
օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում
__________________________________________________________________________
N Հարկի կամ Բյուջե Վճարման ՀՀ ԿԲ Վճարված գումարի Վճարմանը
տուրքի վճարված ամսաթիվը կողմից համարժեքը, դրամով համապատասխանող
անվանումը գումարը վճարման ------------------- ժամանակաշրջանը
դրամով օրվա Ընդամենը այդ թվում և դրա համար
տարադրամի ------------------ հաշվարկված
տեսակի տեղական հարկի (տուրքի),
նկատմամբ բյուջեին տույժերի
հաշվարկային հասանելիք (տուգանքների)
փոխարժեքը գումարը գումարը
____________________________________________________________________________
Ա 1 2 3 4 5 6
___________________________________________________________________________
1. Ավելացված արժեքի հարկ 2. Ակցիզային հարկ 3. Շահութահարկ 4. Եկամտահարկ 5. Պետական տուրք 6. Մաքսային տուրք 7. -------------------- 8. -------------------- 9. -------------------- 10.--------------------
__________________________________________________________________________
Ընդամենը
__________________________________________________________________________
Ձեռնարկության ղեկավար
_______________________
(ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ
_______________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Նշված տեղեկանքը ենթակա է հաստատման ձեռնարկությունը սպասարկող
բանկի բաժանմունքի կողմից: