Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ Հ ...

16.09.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.11.2002  -ից մինչեւ   16.09.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)

i

040.1583.141002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1583-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ հարկային ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկային ծառայողների վրա տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդությունները և ֆիզիկական թերությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1583-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բոլոր տեսակի պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

2. Ոչ պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են

հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

4. Մտավոր զարգացման խանգարումներ

4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլիզմ) անձի

դեգրադացիայի երևույթներով

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2002
N 1583-Ն
Որոշում