Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇ ...

 

24.09.2023 -

 

040.1566.121002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1566-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.09.2023 թիվ 1542-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 21.04.2023 թիվ 557-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 14.09.2023 թիվ 1542-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(վերնագիրը փոփ. 14.09.2023 թիվ 1542-Ն որոշում)

 

1. Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրեր, փաստաթղթեր և արժեթղթեր, որոնք ենթակա են կենտրոնացված հաշվառման` քրեագիտական տեղեկատվությունների տվյալների զանգվածում

2. Հափշտակման հնաոճ առարկաներ և մշակութային արժեքներ

3. Հափշտակված, կորած, վերահսկողությունից դուրս մնացած և հայտնաբերված զենք ու ռազմամթերք

4. Հետախուզվող տրանսպորտային միջոցներ

5. Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների գրանցման վկայագրեր

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից տրվող ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վկայականներ

(6-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1542-Ն որոշում)

7. Տրանսպորտային միջոցների համարանիշեր

8. Տրանսպորտային միջոցների տարանցիկ համարանիշեր

9. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցնելու մասին կտրոններ

10. Վարչական իրավախախտման դեպքում վերցված վարորդական իրավունքի վկայականների փոխարեն տրվող ժամանակավոր թույլտվության կտրոններ

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրեր

12. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր

13. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականներ

14. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողների վկայականներ

15. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց ճամփորդական փաստաթղթեր

16. Ոստիկանության կողմից տրվող լիցենզիաներ

17. Ոստիկանության կողմից տրվող թույլտվություններ

18. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից արտադրված պետական կնիքներ

19. Իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ առկա զենքեր (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում առկա զենքերի)

20. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքավորումներ

 

(ցանկը փոփ. 25.12.08 թիվ 1551-Ն, 03.09.10 թիվ 1110-Ն, 18.03.11 թիվ 270-Ն, 21.04.2023 թիվ 557-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2002
N 1566-Ն
Որոշում