Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

---.0011.260602

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         06           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---02103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2002 թվականի N ՔԾԽՈ-11

 

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել մրցույթ անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը:

(վերնագիրը և տեքստը փոփ. 02.02.17 թիվ 71-Ն որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

2002 թվականի մայիսի 23-ի

ՔԾԽՈ-11 որոշման

 

ԿԱՐԳ

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 02.02.17 թիվ 71-Ն որոշում)

2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:

(2-րդ կետը փոփ. 31.05.03 թիվ 192-Ն, 12.10.10 թիվ 809-Ն, 02.02.17 թիվ 71-Ն որոշումներ)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

3.1. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ)

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 թիվ 226-Ն որոշում)

գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 թիվ 226-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 13.03.07 թիվ 226-Ն որոշում)

դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

Առանձնացված ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

բ) առանձնացված ստորաբաժանման ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր:

(3.1-րդ կետը լրաց. 31.05.04 թիվ 427-Ն, փոփ. 10.09.04 823-Ն, 13.03.07 թիվ 226-Ն, 22.11.07 թիվ 1115-Ն, 12.10.10 թիվ 809-Ն որոշումներ)

3.2. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված հարցերի քանակի եռապատիկից:

(3.2-րդ կետը լրաց. 10.09.04 823-Ն, փոփ. 12.10.10 թիվ 809-Ն որոշումներ)

4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա», «բ», «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարերը, դրանցում ընդգրկված հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները ուսումնասիրվում, անհրաժեշտության դեպքում համապատասխանեցվում են սույն կարգի պահանջներին, կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

(4-րդ կետը փոփ. 20.07.17 թիվ 581-Ն որոշում)

5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:

(5-րդ կետը փոփ. 31.05.03 թիվ 192-Ն, 20.08.03 թիվ 361-Ն, 12.10.10 թիվ 809-Ն, 02.02.17 թիվ 71-Ն որոշումներ)

6. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:

8. Թեստերը կազմում են.

- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար Խորհրդի ստեղծած մրցութային հանձնաժողովները.

- քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար համապատասխան մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովները:

(8-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 809-Ն, 02.02.17 թիվ 71-Ն որոշումներ)

9. Մրցութային հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:

(9-րդ կետը փոփ. 02.02.17 թիվ 71-Ն որոշում)

10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

(11-րդ կետը փոփ. 02.02.17 թիվ 71-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.03.07 թիվ 226-Ն որոշում)

(12-րդ կետը լրաց. 10.09.04 823-Ն, 05.09.05 թիվ 833-Ն որոշումներ)

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
23.05.2002
N ՔԾԽՈ-11
Որոշում