Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.02.2003  -ից մինչեւ   11.03.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 31.01.06 թիվ 30-Ն որոշում)

i

050.0088.020402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2002 թվականի թիվ 88

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությունները սահմանող նշված օրենքի այլ դրույթները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլուխը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի ապրիլի 2-ի

թիվ 88 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կանոնակարգը սահմանված է համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության բնագավառում ծագող իրավահարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող արժութային գործառնությունները և նրանց կողմից օտարերկրյա բանկերում բանկային հաշիվների բացման պայմանները:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող արժութային գործառնությունները և նրանց կողմից օտարերկրյա բանկերում բանկային հաշիվների բացման պայմանները կարգավորվում են ինչպես սույն կանոնակարգով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, իրավական այլ ակտերով և օտարերկրյա պետությունների օրենսդրությամբ:

 

ԿԱՆՈՆ 2. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) ընդունած իրավական ակտերի իմաստով` ընթացիկ հաշվի գործարքներ են համարվում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող գործարքները (վճարումները), անկախ դրանց գումարային մեծությունից, որոնք, բացառությամբ սույն կանոնի «գ» կետում սահմանված դեպքերի, կապված չեն կապիտալի շարժի հետ և ներառում են`

ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման կամ արտահանման հետ կապված վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի տրամադրումը.

բ) փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները, ինչպես նաև ներդրումներից ստացված զուտ եկամուտը (շահույթը).

գ) փոխառությունների մայր գումարի մարմանը կամ ուղղակի ներդրումների ամորտիզացիային ուղղված փոքրածավալ գումարների վճարումները.

դ) անձնական կամ ընտանեկան ծախսերը հոգալու նպատակով փոքրածավալ գումարների փոխանցումները:

 

ԿԱՆՈՆ 3. ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄԸ

 

Կապիտալի շարժի հետ կապված գործարքները ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող այն գործարքներն են, որոնք չեն համարվում ընթացիկ հաշվի գործարքներ:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ԿԱՆՈՆ 4. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4.1. Ընթացիկ հաշվի գործարքների նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվում:

i

4.2. Ընթացիկ հաշվի գործարքների դիմաց վճարումները (բացառությամբ` սույն կանոնի 4.3 կետում նշված դեպքերի), կողմերի համաձայնությամբ, կարող են իրականացվել հայկական դրամով կամ արտարժույթով, կանխիկ կամ անկանխիկ ձևով` բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների ցանկացած եղանակով:

i

4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

(4.3 կետը խմբ. 14.05.02 թիվ 140 որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ԿԱՆՈՆ 5. ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5.1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործարքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների, եթե ապագայում Կենտրոնական բանկի կողմից այլ բան չի նախատեսվի:

Կենտրոնական բանկն այս գործարքների իրականացման գծով ապագայում նախատեսվող որևէ սահմանափակում մտցնելու իր մտադրության մասին նախապես, որոշում ընդունելուց 1 ամիս առաջ, տեղեկացնում է մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, պայմանով, որ սույն կանոնակարգի կանոն 2-ի «գ» ենթակետով նախատեսված գործարքների համար որևէ սահմանափակում նախատեսվել չի կարող:

5.2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները միջազգային ֆինանսական շուկաներում կարող են իրականացնել գործառնություններ` առանց սահմանափակումների:

i

5.3. Ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործարքները կարգավորվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ԿԱՆՈՆ 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել արժութային միջոցների ռեպատրիացիայի (վերահայրենականացում) պահանջ` օրենքով սահմանված կարգով:

 

ԿԱՆՈՆ 7. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ` ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ, ԳԱՆՁԱՏԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ, ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

7.1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակման Հայաստանի Հանրապետություն փոխադրել, առաքել և ներմուծել օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով, և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:

7.2. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10.000 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով:

i

7.3. Սույն կանոնակարգի 7.2 կետում նախատեսված գումարը գերազանցելու դեպքում արտահանումն իրականացվում է բանկային բանկի կամ դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող անձի միջոցով:

(7-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

ԿԱՆՈՆ 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

i

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը կարող են իրենց կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով ցանկացած արժույթով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով) նրանց կամ նրանց կողմից նշանակված անձանց անունով բացել ու վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ` առանց սահմանափակումների (բացառությամբ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի):

 

i

ԿԱՆՈՆ 8.1. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Վարկային կազմակերպությունները կարող են իրենց կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից կամ ոչ ռեզիդենտներից ներգրավել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ արտարժույթով փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ, բացառությամբ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

(8.1-րդ կանոնը լրաց. 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

 

ԿԱՆՈՆ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

i

9.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ (բացառությամբ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի):

i

9.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և միջազգային բանկային պրակտիկայում ընդունված բանկային հաշիվներ (բացառությամբ` ավանդային հաշիվների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի):

 

ԿԱՆՈՆ 10. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են օտարերկրյա ոչ ռեզիդենտ բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i

ԿԱՆՈՆ 11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է արտարժույթը որպես ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց վճարամիջոց օգտագործելը, բացառությամբ սույն կարգի կանոն 4-ում նախատեսված դեպքերի:

 

ԿԱՆՈՆ 12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i

12.1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացնել Կենտրոնական բանկի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց` բանկերի, վարկային կազմակերպությունների, արժութային դիլերների, փոխանակման կետերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի միջոցով` առանց որևէ սահմանափակման:

12.2. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացնում են իրենց համար նախընտրելի առք ու վաճառքի փոխարժեքով և սահմանաքանակներով (լոտերով):

12.3. Կենտրոնական բանկն արժութային շուկայի դիլերներից մեկն է, որը, ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից, իր գործունեությունն իրականացնում է անուղղակի ազդեցության գործիքներով` հաշվի առնելով պետական արժութային պահուստների մակարդակը:

(12-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՆՈՆ 13. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

13.1. Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթների` Կենտրոնական բանկը հանդիսանում է արժութային վերահսկողության մարմին և իրականացնում է օրենքով վերապահված իր լիազորությունները:

Կենտրոնական բանկն արժութային վերահսկողությունն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արժութային գործակալների միջոցով:

13.2. (13.2-րդ կանոնը հանվել է 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

i

13.3. (13.3-րդ կանոնը հանվել է 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

13.4. (13.4-րդ կանոնը հանվել է 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԿԱՆՈՆ 14. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

14.1. Կենտրոնական բանկը հայտարարում է արտարժույթի ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները նախորդ օրը ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա, որոնց միջնակետը (միջին մեծությունը) համարվում է հաշվարկային փոխարժեք:

Կենտրոնական բանկն առք ու վաճառքի փոխարժեքներն օգտագործում է բանկերի և Կենտրոնական բանկի այլ հաճախորդների հետ գործառնությունների իրականացման ընթացքում:

14.2. Հաշվարկային փոխարժեքն օգտագործվում է հաշվապահական հաշվառման նպատակներով և հիմք է Հայաստանի Հանրապետության գանձապետարանի բանկային սպասարկման համար:

i

14.3. Բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, արժութային դիլերները, փոխանակման կետերն ու տնտեսվարող այլ սուբյեկտները հաշվառման և վերագնահատման նպատակով օգտագործում են Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը:

14.4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժութային դիլերնենը ու փոխանակման կետերը սահմանում ու հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա:

(14-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 388-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.04.2002
N 88
Որոշում