Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻ ...

 

18.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

 ԲԴԽ-25-Ն-12
2025թ.

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման(այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Մանասյան Էդգար Սարգսի» բառերը փոխարինել «Մանուկյան Հակոբ Մանվելի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մանուկյան Հակոբ Մանվելի» բառերը հանել,

i

3) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գևորգյան Գագիկ Ֆրեդիկի» բառերով,

i

4) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակը լրացնել 7.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«

7.1. Էդգար Մանասյան Քրեական

»,

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

 

Ա. Աթաբեկյան

 

2025 թ. ապրիլի 14
ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/2403)`  14 ապրիլի 2025 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.04.2025
N ԲԴԽ-25-Ն-12
Որոշում