Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

11.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2025 թվականի N 398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական` 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար` ևս 3000 դրամ» բառերով.

2) 14.3-րդ ծածկագրով տողի`

ա. երկրորդ սյունակը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերով,

բ. երրորդ սյունակը «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերով,

գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,

դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ` ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողերով`

 

«

17 Ծառայություն կանանց գումարտակում 125.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են կանանց գումարտակում զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային կին զինծառայողները:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով` անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում` անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում:

18 Ծառայություն ուսումնական ծանրաբեռնվածության զորամասերում (ստորաբաժանումներում) 100.000 դրամ

Սույն պայմանից օգտվում է ռազմաուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (դպրոցների) և բանակային կորպուսների ուսումնական հրաձգային գումարտակների և ուսումնական այլ ստորաբաժանումների` անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնող անձնակազմը:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով` համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում` անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում: Պայմանի շահառու հանդիսացող զորամասերի (ստորաբաժանումների) և անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնելու գործառույթներ ունեցող պաշտոնների ցանկը հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

19 Սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողներ Մինչև 300.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ սերժանտական դասընթացներ ավարտած, որակավորված և որակավորմանը համապատասխանող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողները:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով` համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ:

Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու` բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև սերժանտական դասընթաց ավարտած և համապատասխան որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան սերժանտական պաշտոնի նշանակված զինծառայողին` սույն պայմանների համաձայն: Համապատասխան սերժանտական որակավորմամբ պաշտոնների և դրանց համար հավելումների չափերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

20 Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցողներ
20.1 1-ին կարգի հրահանգիչ 90.000 դրամ

Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող պայմանագրային զինծառայողները, որոնք զբաղեցնում են հրահանգչի (արտահաստիքային հրահանգչի) հաստիք և իրականացնում են համապատասխան մասնագիտությամբ հրահանգչական գործունեություն` ինչպես հաստիքային ստորաբաժանումում, այնպես էլ հրամանատարի (պետի) հրամանով այլ ստորաբաժանման հետ:

Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով` համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու` բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում:

Հավելումը հաշվարկվում է նաև հրահանգչի դասընթաց ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան հրահանգչական գործունեությամբ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողին` սույն պայմանների համաձայն:

20.2 2-րդ կարգի հրահանգիչ 70.000 դրամ
20.3 3-րդ կարգի հրահանգիչ 50.000 դրամ

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. ապրիլի 10
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2025 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2025
N 398-Ն
Որոշում