Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ...

 

10.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2025 թվականի N 98-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման հավելվածի 107-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ ենթակետերով.

«5) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում` մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,

6) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում` մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,

7) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում` մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,

8) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում` մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
    Մ. Մեսրոպյան

 

2 ապրիլի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2025 թվական:

 

 

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.04.2025
N 98-Ն
Որոշում