Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

11.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2025 թվականի N 409-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 14-ից մինչև 2028 թվականի փետրվարի 13-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. ապրիլի 10
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի ապրիլի 10-ի
N 409-Ա որոշման

 

ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չա-փի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տե-ղեկու- թյուն-ներ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 4007000000 Վուլկանացված ռետինե թելեր և կորդ, վուլկանացված կաուչուկային թել Տարբեր հաստություններ կգ 50 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա Մալայզիա, Թաիլանդ Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Վրաստան, Մալայզիա, Թաիլանդ 80000000  
2. 3212900000 Ներկանյութ փոշու տեսքով գործվածքների համար Քիմիական նյութեր կտոր ներկելու համար կգ 10 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Կորեա 16000000  
3. 3809910000 Մանածագործական արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում կիրառվող, արտադրության պրոցեսում մանածագործական նյութերի սպիտակեցնող-մշակող միջոց Քիմիական նյութեր կտորը սպիտակեցնելու համար կգ 10 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 16000000  
4. 5402330000 Պոլիեթերային, պոլիեթերային թելեր Գործվածքների համար կիրառվող պոլիեթերային թելեր կգ 300000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 240000000  
5. 6006329000 Տրիկոտաժե պոլիեթերային գործվածք ներկած Պատրաստի կտորներ` որոշ տեսակի պատրաստի արտադրանքի համար անհրաժեշտ են կոնկրետ մատակարարների արտադրած կտորներ կգ 100000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 256000000  
6. 5206110000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ Գուլպաներ և ձեռնոցներ գործելու թելեր կգ 200000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 112000000  
7. 5206120000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ Գուլպաներ և կտորներ գործելու թելեր կգ 200000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 112000000  
8. 5604100000 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով Գուլպաների առաձգականու- թյունը ապահովելու համար կիրառվող թելեր կգ 20 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 24 000 000  
9. 5402440000 Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)` մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած` ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը Գուլպաների առաձգականու-թյունը ապահովելու համար կիրառվող թելեր կգ 20 00 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 24 000 000  
10. 5206130000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ Գուլպաներ և կտորներ գործելու թելեր կգ 100000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա, Ավստրիա, Թաիլանդ, Վիետնամ, Կորեա 55000000  
  Ընդամենը             935000000  

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2025
N 409-Ա
Որոշում