Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

14.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2025 թվականի N 385-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումը.

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով`

«6.1. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը սույն հավելվածի 5-րդ կետի համաձայն հաստատված ցանկում ընդգրկված բժշկական կազմակերպությունների կողմից շահառուներին սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ծավալների շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման հատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրերի հիման վրա` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գներով»:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. ապրիլի 4
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2025
N 385-Ն
Որոշում