05.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2025 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը.
2) որոշման վերնագրից հանել «2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն,» բառերը.
i
3) որոշման 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին,» բառերը.
i
4) որոշման N 1 հավելվածի`
ա. 39-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը: Ընդ որում` ամսական մարման չափը հաշվարկվում է կիրառելով տոկոսադրույքի վերագրումներ` վարկի մարման անուիտետային եղանակով` հետևյալ բանաձևով.

որտեղ`
ա. R -ը վարկի ամսական մարման չափն է, որի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով.
բ. P –ը վարկի մայր գումարի մնացորդի գումարն է.
գ. n –ը վարկի ժամկետին մնացած ամբողջական ամիսների թիվը.
դ. r–ը վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի (հիփոթեքի կամ գյուղատնտեսական վարկի դեպքում կիրառվում է 13% տարեկան փաստացի տոկոսադրույքի, այլ վարկերի դեպքում` 20% տարեկան փաստացի տոկոսադրույքի) 1/12 մասն է.»,
բ. 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.
«7.1) ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը.».
5) որոշման N 1 հավելվածի`
ա. N 1 ձևի 12-րդ կետը և N 2 ձևի 11-րդ կետը «վերաբերող փոփոխությունները» բառերից հետո լրացնել «, որևէ վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով կնքված երաշխավորության պայմանագրի պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով,
բ. N 3 ձևը 79-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 79.1-ին կետով.
«
79.1 |
վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով երաշխավոր հանդիսանալու հանգամանքը, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը |
ինքնաշ-խատ |
ինքնաշ-խատ |
».
i
6) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
3) միգրացիայի և քաղաքացիության ծառայություն |
բնակչու-թյան պետական ռեգիստրում հաշվառված անձանց մասին տվյալը |
հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը), հաշվառման հասցեն |
առցանց հարցման համաձայն |
առցանց հարց-ման օրը |
վեբ ծառայու-թյան միջոցով |
նույնականացված անձի անձը հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, սերիան, անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձի սեռը, հաշվառման հասցեն և հաշվառման տեսակը (ոստիկանի զեկուցագրի հիման վրա կամ սեփականության հիմքով) ըստ հարցված հաշվառման հասցեի, տվյալ հասցեում հաշվառված բոլոր անձանց տվյալները` ներառյալ անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը |
»,
բ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
15. |
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ (համաձայնու-թյամբ) |
վարկային պարտավորու-թյան, ինչպես նաև վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով երաշխավոր հանդիսանալու (եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը) մասին տվյալը |
հանրային ծառայու-թյունների համարանիշ, հանրային ծառայություն-ների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը) |
առցանց հարցման համա-ձայն |
առցանց հարցման օրը |
առցանց` վեբ ծառայու-թյան միջոցով |
Նույնականացված անձի`
1) վարկային պարտավորության ԱՔՌԱ նույնականացուցիչը
2) վարկատու կազմակերպության կոդը
3) վարկի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը
4) վարկի վերջնական մարման օրը, ամիսը, տարեթիվը
5) վարկի տեսակը
6) վարկի օգտագործման ոլորտը
7) վարկի արժույթը
8) փաստացի վարկի մայր գումարի մնացորդը
9) փաստացի վարկի մայր գումարի մնացորդը ՀՀ դրամով
10) ռիսկի դասը
11) ժամկետանց դառնալու օրը, ամիսը, տարեթիվը
12) տվյալների թարմացման օրը, ամիսը, տարեթիվը,
13) վարկի գրավի առարկան.
14) երաշխավոր հանդիսանալու հանգամանքը, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը, երաշխավորված վարկի ԱՔՌԱ նույնականացուցիչը, վարկատու կազմակերպության կոդը, երաշխավորության գումարը, արժույթը, երաշխավորության գումարն արտահայտված դրամով: |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, 5-րդ ենթակետով, ինչպես նաև 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ փոփոխվող` որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկի 15-րդ կետի 8-րդ սյունակի 14-րդ կետով նախատեսված դրույթները կիրառվում են 2025 թվականի ապրիլի 21-ից հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2025 թ. ապրիլի 4 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 ապրիլի 2025 թվական: