01.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆ
31 մարտի 2025 թվականի N 384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 794-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը, արտոնագրի ձևը սահմանելու մասին» N 794-Ն հրամանի`
i
1) նախաբանում «19.7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «2-րդ,» բառը,
i
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «ուղևորափոխադրումների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների» բառերը,
i
3) N 3 հավելվածով սահմանված` «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ» հայտարարության ձևի`
ա. վերնագրում և լրացման կարգի վերնագրում «ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» բառերը,
բ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ`
8. Ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի հաշվառման համարանիշը |
|
|
|
|
|
|
|
գ. լրացման կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ`
«10. Հայտարարության 8-րդ կետում լրացվում է ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմոբիլի (ավտոմոբիլների) հաշվառման համարանիշը (համարանիշները):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Ժամանակավոր պաշտոնակատար`
31.03.2025 Վ. Մխիթարյան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: